Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոցի կլոր շենքը չեն կարող կիրառել որպես ժամանակակից պայմաններին համապատասխանող շենք». ճարտարապետ

Հուլիս 09,2015 18:35

Հանրային խորհուրդը հուլիսի 9-ին 4 ոլորտային ենթահանձնաժողովների մասնակցությամբ հանրային քննարկում էր կազմակերպել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին ուղեւորային համալիրը՝ կլոր շենքը, վերափոխելու՝ Կոնցեսիոների ներկայացրած առաջարկի վերաբերյալ:

Քննարկմանը ներկա էր նաեւ «Արմենիա օդանավակայաններ» ՓԲԲ ենթակառուցվածքների մենեջեր, ճարտարապետ Լուկաս Պերես Մոնսալը: Նա ասաց, որ քաղավիացիայի վարչության կողմից ընկերությանը առաջարկ է եղել, թե ինչպես կարելի է ընդլայնել օդանավակայանը: Լուկաս Պերես Մոնսալը նշեց, որ այս պահին ուսումնասիրում են տարբերակները՝ ինչպես  ընդլայնել օդանավակայանը:

«Այնպես չէ, որ մենք չենք արժեւորում հին համալիրի արժեքը, դա հասկանում ենք: Բայց փորձագետների կարծիքով, մի կողմ թողնելով հուշահամալիրը,  չենք կարող շենքը կիրառել որպես ժամանակակից պայմաններին համապատասխանող շենք: Քանի որ ինչպես արդեն նշվեց հանդիպման ժամանակ հենց սկզբից արդեն որոշվել էր համալիր կառուցվել, հենց նույն պատճառով»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել