Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն օգնում է ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի զինված ուժերում

Հուլիս 09,2015 18:55

ՋԵՐՄՈՒԿ, ՎԱՅՈՑ ՁՈՐ, 9 հուլիսի, 2015թ. – Հայաստանի ռազմական ոստիկանության քսանհինգ աշխատակիցներ մասնակցեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից կազմակերպված` մարդու իրավունքների թեմայով եռօրյա դասընթացին:

Մարդու իրավունքների տեղի փորձագետները վարեցին դասընթացը, որի նպատակն էր ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում, որը հանդիսանում է ԵԱՀԿ համապարփակ անվտանգության հայեցակարգի անբաժանելի մաս:

Դասընթացի մեթոդաբանությունը հիմնվում է Զինված ուժերի անձնակազմի՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին ձեռնարկի վրա, որը մշակվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի (ԶՈՒԺՎ) կողմից: Մեթոդաբանությունը նաև հիմնվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից մշակված դասավանդման ձեռնարկի վրա:

Դասընթացի ծրագրի թեմաներից էին՝ զինվորական ծառայության օրենքները և վարքականոնները, զինվորական արդարադատությունը և կիրառվող իրավական ընթացակարգերը, քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները:

«Մարդու իրավունքների կրթությունը ԵԱՀԿ մասնակից պետությունների հանձնառություններից է, և այս վերապատրաստման դասընթացները կամրապնդեն զինված ուժերի անձնակազմի թե՛ մարդու իրավունքների գիտելիքները և թե՛ նրանց՝ մյուսների իրավունքների պաշտպանության հմտությունները», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի  մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Ռադկա Ռուբիլինան:

«Մեր համատեղ ջանքերը մեծապես կնպաստեն զինված ուժերում մարդու իրավունքների  պաշտպանության կատարելագործմանն ու  անվտանգության ոլորտի արդյունավետ բարեփոխմանը», – ասաց Պաշտպանության նախարարության պաշտպանության քաղաքականության վարչության ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:

Այս դասընթացը վերջինն էր՝ գրասենյակի աջակցությամբ այս տարի սույն թեմայի շուրջ կազմակերպված դասընթացների շարքում: Նախաձեռնությունը հիմնվում է վերջին երկու տարվա ընթացքում զինված ուժերի անձնակազմի թիրախային խմբերին հարմարեցված վերապատրաստման ծրագրի արդյունքների վրա, որոնք իրականացվել են Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ: Այս ծրագրի շրջանակներում ավելի քան 300 զինծառայող ամրապնդել են իրենց հմտությունները մարդու իրավունքների ոլորտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031