Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբարաշեն ՔԿՀ-ում բուժօգնություն չի տրամադրվում դատապարտյալին

Հուլիս 09,2015 16:53

Այսօր` 09.07.2015 թ-ին, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանը տեսակցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հ.Գևորգյանին, ով իրավապաշտպանին հայտնել է, որ այսօրվանից հացադուլ է սկսել, քանի որ ՔԿՀ-ը կրկին բուժում չի իրականացնում, բողոքները մնում են անպատասխան կամ: ՔԿՀ վարչակազմը հայտնել է, որ եթե ուզում է, կարող է դրսից իր հաշվին բժիշկ հրավիրել բուժում ստանալու համար, սակայն վերջինս անվճարունակ է, իսկ հարազատներից միայն 72 տարեկան մայրն ունի, ում եկամտի միակ աղբյուրը ծերության կենսաթոշակն է:

Տեսակցության կալանավորին բերել էին սայլակով: Գևորգյանը չէր կարողանում քայլել, հյուծված էր, դժվարությամբ էր խոսում: Վերջինս Ա.Վեզիրյանին ներկայացրել է իր գանգատներն առ այն, որ չի կարողանում խոսել, ուտել, չի քայլում, սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ–ը անտեսում է դա, Հ.Գևորգյանին անվանում են «սիմուլյանտ» և պատճառաբանելով, որ նրա մոտ միայն բրոնխիտ է, բուժում չեն իրականացնում: Սակայն պետք չէ բժիշկ լինել, որպեսզի հասկանալ, որ բրոնխիտից անձը նման վիճակում չի հայտնվում:

Հ.Գևորգյանի հացադուլ սկսելու պատճառը և պահանջը միայն մեկն է` պատշաճ բուժում ստանալը: Իսկ թե ինչու՞քրեակատարողական հիմնարկը այն չի իրականացնում, անհասկանալի է, որն էլ հիմք է տալիս պնդելու, որ դա դիտավորություն է, որն ուղղված է Հ.Գևորգյանի դեմ(հաշվի առնելով, որ նա քրեական հեղինակություն է, այսպես կոչված «զոն նայող», ով չի համագործակցում ՔԿ վարչակազմի հետ):
Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031