Օրվա լրահոսը
Բաղրամյանի «գժուկներին» ո՞նց են կոտրելու
«Առավոտը» Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հարցրեց՝ հայտարարություն եք տարածում՝ կվերականգնենք հասարակական կարգը, կբացենք Բաղրամյան պողոտան, ինչպե՞ս ի՞նչ մեթոդներով եք անելու: Նա պատասխանեց. «Օգտագործելով ամեն ինչ: Օրինակ՝ մեր ոստիկանական վերակարգերը շղթա կազմած կարող են մոտենալ, խնդրել, այնուհետեւ ստիպեն, որ կատարեն ոստիկանների օրինական պահանջները: Ոստիկանությունը կարող է կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, ջրցան: Այդ ամեն ինչը օրենքի
Առկա է դրական շարժընթաց
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն հեմոդինամիկ ցուցանիշները բավարար են: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող կնոջը կատարվել է էքստուբացիա: Կնոջ` կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ եկած տղայի առողջական վիճակը նույնպես գնահատվում է ծանր, հիմնական ցուցանիշները բավարար են: Հիշեցնենք, որ 28-ամյա կինը
Մեր երեխաներից՝ Պուտինի ընկերներին
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս հայտարարեց, որ գործադիրում միջոցներ են փնտրում՝ էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման համար, սակայն, ևս մեկ անգամ վերահաստատեց, որ դա չի արվելու պետական բյուջեի հաշվին: Եթե հաշվի առնենք, որ դա նաև հազիվ թե արվի կառավարության անդամների գրպանների հաշվին, ապա դեդուկցիայի մեթոդով պարզ կդառնա, որ խոսքը, ըստ ամենայնի, գնում է ինչ-որ տեղից վարկ «կպցնելու»
Արաբկիրի ոստիկանությունում տարբեր վնասվածքներով անչափահաս ցուցարարներ կան (ֆոտոշարք)
Արաբկիրի ոստիկանության բաժնից ազատ են արձակվել 5 անչափահաս ցուցարարներ: Նրանցից 3-ը իրենց մարմնի տարբեր հատվածներում ունեն մարմնական տարբեր վնասվածքներ՝ կապտուկներ, քերծվածքներ եւ ուռածություն: Նրանք բոլորն էլ պատմում են, որ այդ վնասվածքները ստացել են այսօր Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվելու ճանապարհին: Մանրամասները՝ լուսանկարներում: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ԱԱԾ. Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրել սպանության փորձի դրդչության համար
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով ստացվել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի` դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված թվով 28 հատ պարկուճները կրակված են փորձաքննության ներկայացված << ԱԿ -74>> տեսակի 5x 45 մմ տրամաչափի ինքնաձիգից, որն օրենքով սահմանված
Արաբկիրի ոստիկանություն բերման ենթարկվածներից մեկը ուղեղի ցնցում է ստացել
Արաբկիրի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց նաեւ քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը: Նրա պատմելով՝ իրեն ավելի շուտ ազատ արձակեցին անչափահաս երեխաներ ունենալու համար: Նրա պատմելով՝ ոստիկանության բաժանմունքում ցուցարարներին լավ են վերաբերվել՝ ի տարբերություն ոստիկանական մեքենաներով բերման ենթարկելիս: «Ոստիկանական մեքենայի մեջ հրմշտոց, խառնաշփոթ սկսվեց ոստիկանների կողմից: Ցուցարարներից մի տարեց մարդ կար մեքենայի մեջ, շնչահեղձ էր լինում:
Ոստիկաններն առգրավել են ցուցարարների գույքը. հնարավոր է նորից փակեն Բաղրամյան պողոտան
Այս պահին ցուցարարները Ազատության հրապարակում քննարկում են, թե այսօր ժամը 19.00-ին ինչ հայտարարությամբ են հանդես գալու: Առաջարկներ կան, որ միասին հանդես գան հայտարարությամբ: Հետաքրքրվեցինք՝ պայքարը շարունակվելու է Ազատության հրապարակո՞ւմ, ցուցարարները հայտարարեցին, որ հնարավոր է նորից փակեն Բաղրամյան պողոտան, եթե լինի հանրային աջակցություն: Ցուցարարները մեզ պատմեցին, որ ոստիկաններն ապօրինաբար առգրավել են իրենց իրերը. «Բաղրամյան պողոտայում մեզ
Եվրոպան եւ մենք. Ուզո՞ւմ ես ինչ-որ բան փոխվի՝ փոխվիր ինքդ
Այդ պարզ սկզբունքը կարող է «շարժել անշարժը» 20-րդ դարում աշխարհը փոխած մարդիկ՝ Մահաթմա Գանդին, Մարտին Լյութեր Քինգը, Նելսոն Մանդելան, արել են ավելին, քան բարիկադներ կառուցած եւ պալատները գրոհած բոլոր տեսակի հեղափոխականները: Նրանցից առաջինը՝ Գանդին, մշակել էր չարիքի դեմ պայքարի ոչ բռնի մեթոդների տեսությունը: Գաղափարը պարզ էր՝ անգլիական գաղութատիրական իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելը՝ պետական հիմնարկների եւ
Ավետիք Իշխանյանը՝ ոստիկանության մասին. «Ուժի կիրառումը չափազանցված չի եղել, եղել է բավականաչափ քաղաքավարի»
Ավետիք Իշխանյանը կարծում է, որ այնուամենայնիվ ոստիկանությունը իրավունք չուներ խաղաղ ցույցը ցրելու
Դավիթ Սանասարյանին ոստիկանությունից հիվանդանոց են տեղափոխել
Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժին եկավ շտապօգնության 3-րդ մեքենան: Արաբկիրի ոստիկանության բաժնից հիվանդանոց է տեղափոխվել նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ առողջական վիճակը վատացել է ոստիկանությունում: Պարոն Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության բաժնից: Նրան ներսում հայտնել են, որ բաժնում այս պահին 20 ցուցարար կա եւ հիմա
Արամազդ Կիվիրյանին թույլ չէին տվել բարձրանալ Արգիշտի Կիվիրյանի մոտ (Տեսանյութ)
«Փաստաբանը ցանկություն ունի իրավաբանական օգնություն ցույց տալ, բայց փաստացի թույլ չեն տալիս»
Հունան Պողոսյան. «Հասկանանք ՝ ինչ է եւ նրանց շատ արագ ազատ արձակենք»
Հունան Պողոսյանի խոսքերով՝ ցուցարարներին բերման են ենթարկել հասարակական կարգը խախտելու, «Հավաքների ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածները խախտելու համար Քիչ առաջ ոստիկանության կենտրոնական բաժանմունք եկավ Երեւանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցարարներին բերման են ենթարկել հասարակական կարգը, «Հավաքների ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածները խախտելու համար: «Դա բազմիցս՝ շուրջ 15 օր, իրենց բացատրում
Նիկոլ Փաշինյան. «Ինձ հավաստիացրեցին՝ բացի այս 9-ից ուրիշ բերման ենթարկված չկա» (Տեսանյութ)
Ոստիկանության կենտրոնական բաժանմունքում բերման ենթարկվածներից երկուսի ինքնազգացողությունը վատացել է
Ցուցարարին ոստիկանությունից տարան հիվանդանոց. ոստիկանություն ժամանեց շտապօգնության երկրորդ մեքենան
Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժնից հիվանդանոց տեղափոխվեց բերման ենթարկված մի ցուցարար: Ակտիվիստների պատմելով՝ վնասվել էր նրա ձեռքը: Ակտիվիստներից Տիգրան Կիրիշչյանը (լուսանկարում) պատմեց, որ հիվանդանոց տեղափոխված ցուցարարի ձեռքը վնասվել էր ոստիկանների քաշքշոցից: Տիգրան Կիրիշչյանն անչափահաս ցուցարար է, որն այսօր նույնպես բերման էր ենթարկվել Բաղրամյան պողոտայից եւ իր երեք անչափահաս ընկերների հետ քիչ առաջ ազատ արձակվեց Արաբկիրի
Բաղրամյան պողոտան՝ աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում
Արեւմուտքում ֆիքսում են, որ Մոսկվան ավելի զգայուն է դարձել, բայց դարձյալ զբաղված է դավադրության տեսություններով «Интер РАО»-ի ղեկավար Բորիս Կովալչուկը օրերս «Հայաստանի էլեկտրական ցանցերում» առաջացած ծանր ֆինանսական վիճակի համար մեղադրել է Հայաստանի իշխանություններին: Կովալչուկը պնդել է, թե ՀԷՑ-ի վնասների պատճառը Հայաստանում ոլորտի կարգավորման համակարգն է, որը պարտավորեցնում է ՀԷՑ-ին գնել ավելի թանկ էլեկտրաէներգիա, ինչպես նաեւ
«Մեզ ուժով են հեռացրել». ցուցարարներ
Այս պահին Բաղրամյան պողոտայում վերականգնվել է երթևեկությունը: Ցուցարարները շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Բաղրամյան պողոտայի երկու մայթերին ոստիկաններ են կանգնած: Այս պահին այստեղ ոստիկանները գերակշռում են քաղաքացիներին: Նախաձեռնող խմբի անդամ Արթուր Հարությունյանը հայտարարեց, որ 19.00-ին Ազատության հրապարակում կհավաքվեն ու կհայտարարեն հետագա անելիքների մասին: Aravot.am-ի հետ զրույցում ցուցարարները վրդովվեցին. «Ուժով են ոստիկանները հեռացրել մեզ, քաշքշել են,
«Ոստիկանները բերման ենթարկելիս ցուցարարներին հարվածել են». Մաքսիմ Սարգսյան
Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժին եկան Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի երկու աշխատակից: Նրանք փորձում էին ներս մտնել բաժին եւ հանդիպել բերման ենթարկված ցուցարարների հետ: Ոստիկանության բաժնի դիմաց բերման ենթարկված իր ընկերներին է սպասում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: Նա ասաց, որ նախաձեռնության անդամները շուտով պայքարի հետագա քայլերի ու գործողությունների մասին հայտարարություն
Բաղրամյան պողոտայում ցույցը շարունակել փորձող Արգիշտի Կիվիրյանին էլ բերման ենթարկեցին
Բաղրամյան պողոտայում մայթեզրի ոստիկանական շղթան կամաց-կամաց նոսրանում է
Փաստաբան. «Որպեսզի երանոսյանները չաճեն» (Տեսանյութ)
Նիկոլայ Բաղդասարյանը եւ Արթուր Սաքունցը`հունիսի 23-ի բռնությունների մասին
Էլինար Վարդանյան. «Մեքենայի միջից մի քանիսը բացականչում էին, թե կարծես իրենց նկատմամբ այնտեղ բռնություն է կիրառվում»
Էլինար Վարդանյանը նկատում է, որ ցուցարարները ինքնակազմակերպված չէին
«Իշխանության համար այսօր դժվար է ուժ կիրառել»
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ իշխանությունը սպառնալիքի տակ է, քանի որ նրանց բանկային հաշիվներն Արեւմուտքում են: Հունիսի 23-ի լուսաբացին, երբ ոստիկանությունն ուժ կիրառեց Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա անող հանրության նկատմամբ, երեկոյան արդեն մարդկանց հոսքը Բաղրամյան պողոտա շատացավ, ու օր օրի ավելի էին շատանում՝ մինչեւ հունիսի 28-ը, երբ ՀՀ նախագահը՝ ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ս.թ. հուլիսի 3-ին և 4-ին, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Սպարտակ Հարությունյանը, նույն ծառայության տեսուչներ` ոստիկանության կապիտան Արա Հարությունյանը և ոստիկանության ավագ
Ոստիկանություն տարված քաղաքացիների թվում կային 6 անչափահասներ
Ոստիկանությունը վստահեցնում է, որ բաժիններ տարված երիտասարդների նկատմամբ վարչական վարույթ չի հարուցվի
«Խոսող խաղալիք»՝ հեքիաթների հերոսների երևանյան շքերթ-փառատոն
«Երևանյան ամառ 2015» ծրագրի հերթական նորույթը «Խոսող խաղալիք» հեքիաթների հերոսների առաջին շքերթ-փառատոնն էր, որը Միսակ Մանուշյանի անվան պուրակ էր կանչել հարյուրավոր երեխաների։ «Այս ջերմ մթնոլորտը Երևանին բնորոշ է։ Այսօր «Երևանյան ամառ 2015»-ի հերթական մանկական տոնական օրն է, որ մեծերս պարգևում ենք մեր փոքրիկներին ու նրանց ուրախությամբ տոնական դարձնում նաև մեր օրը։ Շնորհակալ եմ բոլոր խմբերին,
Լուսանկարիչ Վահան Քոչարը ամեն անգամ հոր ժառանգությունը տանը տեսնելիս վատ էր զգում
«Քիչ, շատ քիչ կնիքներ գիտեմ, որոնց վրա տարեթիվ կա գրված, որը նաեւ ինքնին շատ արժեքավոր բան է. մեկը Թբիլիսիի Տեր-Ղեւոնդյան լուսանկարչի կնիքն է՝ 1864 թվականի, մյուսը՝ Փափազյան եղբայրներինը՝ Բուլղարիայում՝ հիշատակված 1867 թվական»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց լուսանկարիչ, գեղանկարիչ Վահան Քաչարը, որը վերջերս Երեւանի պատմության թանգարանին նվիրեց իր հոր՝ լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի լուսանկարչական ամբողջ արխիվը: Լուսանկարիչ
Ամառային 28 րդ ունիվերսիադա. Օրվա արդյունքները
Հարավային Կորեայի Գվանգժու քաղաքում շարունակվում է ամառային 28 րդ ունիվերսիադան: Այսօր պայքարի մեջ մտան մեր ձյուդոիստներ Արսեն Ղազարյանն (66կգ) ու Դավիթ Նիկողոսյանը (73կգ): 2014թ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Ղազարյանը 1/16-րդ փուլում հաղթանակ տարավ լեհ Պատրիկ Վավրզչեկի նկատմամբ՝ 2 րոպե 10 վրկ-ում մաքուր (իպոնով), սակայն 1/8-րդ եզրափակիչում նվազագույն տարբերությամբ զիջեց բրազիլացի Մարսելո Ֆուզիտային ու դուրս մնաց


















































