Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյանի «գժուկներին» ո՞նց են կոտրելու

Հուլիս 06,2015 16:00

«Առավոտը» Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հարցրեց՝ հայտարարություն եք տարածում՝ կվերականգնենք հասարակական կարգը, կբացենք Բաղրամյան պողոտան, ինչպե՞ս ի՞նչ մեթոդներով եք անելու: Նա պատասխանեց. «Օգտագործելով ամեն ինչ: Օրինակ՝ մեր ոստիկանական վերակարգերը շղթա կազմած կարող են մոտենալ, խնդրել, այնուհետեւ ստիպեն, որ կատարեն ոստիկանների օրինական պահանջները: Ոստիկանությունը կարող է կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, ջրցան: Այդ ամեն ինչը օրենքի սահմաններում է»: Մենք ճշտեցինք՝ բա Վլադիմիր Գասպարյանն ասում էր, որ երիտասարդները պիտի գժուկ լինեն, որ չի պատրաստվում կոտրել այդ գժուկներին. «Կոտրեմ ջահելի՞, կոտրեմ իմ տեսակի՞ն»:

Հիմա Դուք ո՞նց եք պատրաստվում այդ «գժուկներին», Վլադիմիր Գասպարյանի տեսակին կոտրել՝ Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ինչ տեսակ են այստեղ հավաքված, օրենքի տեսակետից այստեղ հավաքված են քաղաքացիներ, որոնք կոպիտ կերպով խախտել են անհամաչափ իրենց քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը: Ոստիկանությունը հորդորում է անհապաղ ազատել Բաղրամյան պողոտան, հակառակ դեպքում ստիպված կլինենք հասարակական կարգը վերականգնել»:

Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031