Լրահոս
Օրվա լրահոսը

Առկա է դրական շարժընթաց

Հուլիս 06,2015 15:58

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն հեմոդինամիկ ցուցանիշները բավարար են: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող կնոջը կատարվել է էքստուբացիա:

Կնոջ` կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ եկած  տղայի առողջական վիճակը նույնպես գնահատվում է ծանր, հիմնական ցուցանիշները բավարար են:

Հիշեցնենք, որ 28-ամյա կինը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն էր ընդունվել հունիսի 30-ին  ծանր վիճակում` հրազենային միջանցիկ վնասվածքով։ Երեք ժամ տևած, բարեհաջող վիրահատության ընթացքում կատարվել էր հրազենային գանգուղեղային վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում։ Կնոջ մոտ առկա էր ծոծրակոսկրի բեկորային ներհրված կոտրվածք, միջաձիգ սինուսի վնասվածք, ուղեղիկի ձախ կիսագնդի ներուղեղային արյունակույտ և կոնտուզյոզ օջախ։ Արյունահոսությունը դադարեցվել է, հեմատոման` հեռացվել։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031