Լրահոս
Օրվա լրահոսը

Ամառային 28 րդ ունիվերսիադա. Օրվա արդյունքները

Հուլիս 06,2015 13:49

Հարավային Կորեայի Գվանգժու քաղաքում շարունակվում է ամառային 28 րդ ունիվերսիադան: Այսօր պայքարի մեջ մտան մեր ձյուդոիստներ Արսեն Ղազարյանն (66կգ) ու Դավիթ Նիկողոսյանը (73կգ): 2014թ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Ղազարյանը 1/16-րդ փուլում հաղթանակ տարավ լեհ Պատրիկ Վավրզչեկի նկատմամբ՝ 2 րոպե 10 վրկ-ում մաքուր (իպոնով), սակայն 1/8-րդ եզրափակիչում նվազագույն տարբերությամբ զիջեց բրազիլացի Մարսելո Ֆուզիտային ու դուրս մնաց հետագա պայքարից:

Նույն քաշային կարգում Բելառուսի հավաքականում հանդես էր գալիս նաև մեր հայրենակից, գյումրեցի անվանի սամբիստ, աշխարհի քառակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի որդին՝ Վահե Թութխալյանն, ով սակայն պարտվեց ճապոնացի Շո Տատեյամային և զրկվեց բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից:
Հայաստանը ներկայացնող մյուս ձյուդոիստը Դավիթ Նիկողոսյանը չնայած 1/16-րդ եզրափակիչ փուլում պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրո Կանիվեցին, սակայն քանզի վերջինս մտավ եզրափակիչ, Նիկողոսյանը պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ՝ հայ ձյուդոիստը 1-ին և 2-րդ շրջանների արգելքները հաջողությամբ հաղթահարեց, համապատասխանաբար հաղթանակներ տանելով Չեռնագորիան ներկայացնող Նիկոլա Գարդասևիչի, ապա նաև Դոմինկյան Հանրապետությունը ներկայացնող Խոսե Դե Լեոն Լոպեսի նկատմամբ, սակայն  3-րդ շրջանում պարտվեց ֆրանսիացի Արթուր Կլերգերտին և զրկվեց բրոնզե մեդալի  համար պայքարելու հնարավորությունից և բավարարվեց  7 րդ հորիզոնականով: Հայազգի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ուկրաինան ներկայացնող Շուշաննա Ղևոնդյանը (57կգ) բավական հաջող հանդես եկավ և այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար:

Վաղը մրցասպարեզ դուրս կգա մեր մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031