Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյան. «Մեքենայի միջից մի քանիսը բացականչում էին, թե կարծես իրենց նկատմամբ այնտեղ բռնություն է կիրառվում»

Հուլիս 06,2015 14:32

«Ես այս պահին ոստիկանության իրավաչափության վերաբերյալ մեկնաբանություններ անելուց ձեռնպահ կմնամ: Ավելի ուշ ես կխոսեմ նաեւ բերման ենթարկված ցուցարարների հետ, որովհետեւ ճանապարհին, երբ փորձում էին նրանց տեղափոխել, մեքենայի միջից մի քանիսը բացականչում էին, թե կարծես իրենց նկատմամբ այնտեղ բռնություն է կիրառվում»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

Նա քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էր, որտեղ ոստիկանությունը բացեց  շուրջ երկու շաբաթ ցուցարարների կողմից փակված երթեւեկելի ճանապարհը՝ ցուցարարներին ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելով:

Bahramyan_bacum_20

Տիկին Վարդանյանը նշեց, որ նա կարող է գնահատականներ հնչեցնել միայն ցուցարարների հետ խոսելուց հետո. «Այս պահին ցուցարարներին բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունքներ, սակայն փոխոստիկանապետը հավաստիացրեց, որ երեք ժամ հետո վերջիններս բաց կթողնվեն, եւ բնականաբար, եթե երեք ժամվա ընթացքում որեւէ մեկը ազատ չարձակվի, ես  կզբաղվեմ այդ ցուցարարների ազատ արձակման գործընթացով»,- ասաց նա:

Տիկին Վարդանյանը հեռու մնաց ենթադրություններ անելուց, թե ինչու հենց այսօր որոշվեց ցրել ցուցարարներին, նշեց միայն. «Ցուցարարները պետք է արդեն իսկ ինքնակազմակերպված լինեին, ունենային իրենց առաջնորդները, ովքեր բանակցություններ կվարեին, ինչին անկեղծ ասած, ես այսօր ականատես չեղա, որովհետեւ բանակցող ցուցարարների կողմից, որպես այդպիսին, որեւէ մեկն ուղարկված չէր»:

Մեր հարցին՝ արդյոք նկատել է՝ բոլոր ցուցարարների՞ն բերման ենթարկեցին, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Այնքանով, որքանով ես նկատեցի, ոչ բոլորին տարան, որովհետեւ մի մասը պարզապես հեռացան կենտրոնական հատվածից»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031