Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանական մեքենայում անչափահասի են ծեծել

Հուլիս 06,2015 15:17

Անչափահաս Էդուլ Եդիգարյանը այսօր Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկվածներից է: Նա Aravot.am-ին պատմեց, որ արդեն 10 օր է, ինչ գիշերում է Բաղրամյան պողոտայում:

Նա պատմեց, որ այսօր, երբ լրացավ ցուցարարներին տված  ոստիկանության 30 րոպեն, ոստիկաններն անցան կտրուկ գործողությունների եւ բոլորին բռնի ուժով նստեցրին ոստիկանության մեքենաները ու տարան տարբեր բաժիններ:

Այս անչափահաս տղային ոստիկանները բերման ենթարկելիս ծեծել են. «Հարվածում էին ոնց հասցնում էին, իմ մեջքին էին հարվածում, ընկերներիս էլ էին հարվածում, ընկերներիս վրա կան քերծվածքներ: Մի տարիքով մարդ կա ներսում՝ վատացել է, մարդ կա, որի ձեռքն են պատռել՝ արյուն է գալիս»:

Քիչ առաջ ոստիկանության բաժանմունքից հեռացավ շտապօգնության երկրորդ մեքենան, դեռ չենք կարողանում  ճշտել՝ արդյոք շտապօգնության մեքենայով ցուցարար տեղափոխվե՞լ է հիվանդանոց, թե ոչ:

Հիշեցնենք, որ արդեն մի ցուցարար շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031