Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Մեզ ուժով են հեռացրել». ցուցարարներ

Հուլիս 06,2015 14:55 Share

Այս պահին Բաղրամյան պողոտայում վերականգնվել է երթևեկությունը: Ցուցարարները շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Բաղրամյան պողոտայի երկու մայթերին ոստիկաններ են կանգնած: Այս պահին այստեղ ոստիկանները գերակշռում են քաղաքացիներին:

Bagramyan pogotaՆախաձեռնող խմբի անդամ Արթուր Հարությունյանը հայտարարեց, որ 19.00-ին Ազատության հրապարակում կհավաքվեն ու կհայտարարեն հետագա անելիքների մասին:

Aravot.am-ի հետ զրույցում ցուցարարները վրդովվեցին. «Ուժով են ոստիկանները հեռացրել մեզ, քաշքշել են, հրել, այդպես քաշելով հեռացրել են մայթից: Մեզ քաշում էին, խփում էին, դանակով կտրեցին մեր թելերը: Մեր ցուցարարներին լցրեցին ոստիկանական մեքենաներն ու տարան»:

ՀԱԿ երիտասարդական կազմակերպության անդամ Վարդան Հարությունյանն էլ հանգստացրեց ցուցարարներին, թե Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հայտարարեց, որ կես ժամ, 40 րոպեից բոլորին բաց են թողնելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել