Օրվա լրահոսը

Ոստիկանները տեղեկացրել են, որ 3 ժամ անց բոլորն ազատ են արձակվելու

Բաղրամյան պողոտայի երթեւեկության վերականգնման աշխատանքներին ներկա էր նաեւ  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, որը հրաժարվեց որեւէ քաղաքական գնահատական տալ կատարվածին: Փոխարենն ասաց, որ պատգամավորներն այստեղ էին, որպեսզի ուժ չկիրառվի, որպեսզի  ոչ ոք չտուժի եւ գործողությունն իրականացվի երկխոսության միջոցով: «Ոստիկանները մեզ տեղեկացրել են, որ 3 ժամ անց բոլորն ազատ են արձակվելու եւ մենք հետամուտ ենք

Նիկոլ Աղաբաբյան. «Պետք է խնդրել նախագահին իր ծառայությունները դադարեցնել» (Տեսանյութ)

«Այլապես՝ մենք կորցնում ենք Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը»

Եղիշե Պետրոսյան. «Սթափվե՛ք» պետք էր գոռալ հակառակ կողմից» (Տեսանյութ)

Եղիշե Պետրոսյանի կարծիքով՝ պետք է սթափվել

Բաղրամյան պողոտան երթեւեկելի է (Տեսանյութ)

Քիչ առաջ Վալերի Օսիպյանը մոտեցավ լրագրողներին, հայտարարեց, որ բերման ենթարկվածները իրենց շատ վատ են պահել եւ նրանց նկատմամբ ոչ մի ուժ չի կիրառվի: Իսկ որտեղ են տարել նրանց եւ քանի հոգու՝ լրացուցիչ կտեղեկացվի: Մայթերին մնացել են ոստիկաններն ու լրագրողները: Ոստիկանները դեռեւս շղթա կազմած հետեւում են կարգուկանոնին: Այստեղ են նաեւ պատգամավորներ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, որն

Ավետիք Իշխանյան. «Եթե այսպես մնա, ապա հաջորդ նախագահը դառնալու է Հովիկ Աբրահամյանը»

«Մեդիա կենտրոնում» «Կա՞ անհրաժեշտություն սահմանադրական փոփոխությունների, թե՞ ոչ» թեմայով քննարկմանը Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մտահոգություն հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների իրականացմամբ վարկաբեկվելու է կառավարման խորհրդարանական համակարգը: Նա հիշեց 1995 թվականը ու համարեց, որ այն ժամանակ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան բռնություններով, որին զուգահեռ հանրաքվեի դրվեց Սահմանադրությունը, սակայն ՀՀ-ն սահմանադրական և իրավական պետության քննությունը չբռնեց: Այնուհետև նշեց,

Նոր բացահայտումներ՝ իջեւանյան ձերբակալությունից

Մանթաշյան-Ներսիսյաններ հակամարտությունը շարունակվում է, իսկ քննիչի գործողությունները դատարանը որակել է ոչ օրինական Aravot.am-ն իր 17.06. 2015-ի «Ներսիսյան տոհմից հինգ մեղադրյալ» հրապարակմամբ անդրադարձել էր իջեւանյան վերջին սկանդալային ձերբակալություններին: Հիշեցնենք, որ ձերբակալվել էին Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հինգ եղբորորդիները: Նրանք ձերբակալվել էին Ներսիսյանի եղբոր՝ Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի բնակարանի խուզարկությանը խոչընդոտելու մեղադրանքով: Հետախուզում

Նստացույցի մասնակիցներին բերման են ենթարկում (Տեսանյութ)

Ոստիկանության զորքերը շղթա կազմած մոտեցան ցուցարարներին: Սկզբում լրագրողներին հանեցին «չեզոք գոտուց» դեպի մայթեր, այնուհետեւ մոտեցան ցուցարարներին, հորդորելով ազատել տարածքը: Բայց ցուցարարները պարանը բռնելով հայտարարեցին նստացույց եւ նստեցին Բաղրամյան պողոտայում: Նրանք ոստիկաններին վանկարկում էին՝ «Հե-ռա-ցեք»: Ոստիկանները քանդեցին «սահմանը» նշող թելը եւ նստածներին բռնած տանում էին: Նրանց, ովքեր չէին ենթարկվում ոստիկաններին՝ բերման էին ենթարկում: Ոստիկանության 3 մեքենայով

Ցուցարարներին ու ոստիկաններին այժմ բաժանում է թելը (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ ցուցարարներին, հորդորեց, որ Բաղրամյան պողոտայի մաքրությունը միասին կազմակերպեն: Ցուցարարները մերժեցին այդ հրավերը: Դավիթ Սանասարյանը Վ. Օսիպյանին ասաց՝ «Քանի որ դուք ժամկետը խախտեցիք, եւ թույլ չտվեցիք, որ աղբամանները փոխարինենք մեկ այլ իրով, ուստի մենք շարունակում ենք մեր բողոքի ակցիան»: Այստեղ է նաեւ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, որը ոստիկանների

«Աստծո տեսակարար կշիռը օրըստօրե պակասում է»

Խոհափիլիսոփայական զրույց Գեւորգ Գիլանցի հետ Վերջերս հրատարակվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Գեւորգ Գիլանցի «ARS-մետա» գիրքը: Վերջինս հեղինակի երրորդ գիրքն է: Մասնագետները հավաստիացնում են, թե նա մեր իրականության բազմաժանր հեղինակներից մեկն է, որի ստեղծագործություններում արտացոլվում է ժամանակակից կյանքն իր վայրիվերումներով: Ասում են նաեւ, թե գրողը չի շտապում գրքեր հրատարակել, փոխարենը իր նոր ստեղծագործություններն ու թարգմանությունները տեղադրում

Մետաղական արգելափակոցի գողությունը բացահայտվեց

Հուլիսի 3-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Ջրաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող Մ-3 Մարgարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի 104-050 կմ հատվածում տեղադրված 15 մ երկարությամբ մետաղական արգելափակոց` ընկերությանը պատճառելով 91.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բաժին է հրավիրվել 1953 թ. ծնված Սամվել Ս.-ն, ով խոստովանական բացատրություն է

Հայաստանից արտահանվել  Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 719 տոննայի դիմաց: Այսպես,հուլիսի 6-ի դրությամբ արտահանվել է 14 463 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1324  տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: Հայկական կեռասը հիմնականում արտահանվել է Ռուսաստան,

Ոստիկանները քանդեցին աղբամաններից կառուցած բարիկադները (Տեսանյութ)

Ոստիկանները Բաղրամյան պողոտայում ապամոնտաժում են բարիկադները: Ոստիկանները շրջապատել են տարածքը, որպեսզի ցուցարարները չմոտենան եւ չխոչընդոտեն իրենց աշխատանքին: Ցուցարարները բղավում են՝ «Բարիկադը մենք ենք» եւ նախկին «սահմանից» քիչ ներքեւ նոր սահման են գծում՝ թելեր կապելով: Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

32 մլրդ՝ հանուն բարեգործության

Սաուդյան Արաբիայի միլիարդատեր արքայազն   Ալ-Վալիդ  Բին Թալալը հայտարարել է, որ ողջ կարողությունը՝  32 մլրդ դոլար, ուղղում է բարեգործությանը: BBC-ի փոխանցմամբ, Սալման թագավորի զարմիկը մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Արքայազնն ասել է, որ ինքը հետեւում է Բիլ եւ Մելինդա Գեյթսերի օրինակին, երբ վերջիններս իրենց բարեգործական   Gates Foundation հիմնադրամը հիմնեցին: Ալ-Վալիդ  Բին Թալալը ցանկանում է, որ իր

Հայտնի է «Ֆրեսկոյի» ուղերձները լավագույնս արտահայտող ֆիլմերի ցանկը

Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը: Այս տարի անվանակարգերը 4-ն էին`«Սեր», «Հույս», «Հավատ», «Խաղաղություն»: Մեկ մրցանակ էլ նախատեսված էր հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար:   «Ֆրեսկոյի» 4 անվանակարգերում լավագույնն են ճանաչվել հետևյալ ֆիլմերը`   «Հավատ» Faith ·         «Աղջիկը լուսնի վրա», Հայաստան,

Ոստիկանները ցուցարարներին առաջարկեցին միասին հավաքել աղբամանները (Տեսանյութ)

Ոստիկանությունը պատրաստվում է ազատել Բաղրամյան պողոտան

Երեխա ունեցողները ֆինանսական տույժի կենթարկվեն

Չինաստանի ֆինանսական ընկերությւոններից մեկն արգելում է իր աշխատակիցներին ծննդաբերել՝ առանց ղեկավարության թույլտվության: Ավելին, համապատասխան որոշմամբ, առանց «շեֆերի» իմացության ծննդաբերել պատրաստվող կանայք զրկվում են հավելավճարներից, զանազան արտոնություններից եւ կարիերայում աճ ունենալու տեսլականից, նույնիսկ 161 դոլարի չափով ֆինանսական տույժ է սպառնում նմաններին: Այս ընկերության սկանդալային որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել Չինաստանում, տեղական պետական ԶԼՄ-ները քննադատել են ընկերության

Օմբուդսմենի վերջնական գնահատականը հունիսի 23-ին Ոստիկանության գործողությունների վերաբերյալ

Հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած զանգվածային դեպքերի առնչությամբ մենք մի շարք հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում էինք խնդրել Ոստիկանությունից: Վերլուծելով Ոստիկանությունից 2015թ. հուլիսի 3-ին ներկայացված պարզաբանումները, համադրելով դրանք հրապարակված տեսանյութերի և մեր կողմից արձանագրված փաստերի հետ` հունիսի 23-ի Ոստիկանության գործողությունները համարում ենք ընդհանուր առմամբ ոչ իրավաչափ և ստորև ներկայացնում ենք արձանագրված խախտումներն` ըստ դրանց մտահոգիչ լինելու աստիճանի:

Էնդի Ուորհոլի «Մեկ դոլարը» վաճառվեց 32,6 մլն-ով

Էնդի Ուորհոլի` 1962թ. նկարած «Մեկ դոլար» աշխատանքը մուրճի հարվածից հետո օրերս Sotheby’s աճուրդի տնից հեռացել է  32,6 մլն դոլարով: 60-ականների սկզբին Ուորհոլը  դոլարների մի ամբողջ շարք արեց, նրա  «Մեկ դոլարը» (արծաթե սերտիֆիկատը) մեկն էր  դոլարի թեմայով տասն արժեքներից, որ աճուրդի են հանվել: Ընդ որում՝ նախորդ 8 դոլարները միասին վաճառվել են  53,6 մլն դոլարով: Աճուրդի տնից

«Տեսնենք՝ ինչպես են զարգացումները գնում, ոստիկանությունը համապատասխան քայլեր կանի». Օսիպյան

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր առավոտյան, մինչ ոստիկանությունը կտարածեր հայտարարությունը, որով մինչեւ 12.30 վերջնաժամկետ տրվեց ցուցարարներին՝ ասաց, որ իրենք շարունակելու են համբերատար մոտեցում ցույց տալ Բաղրամյան պողոտայում նստացույց անող ցուցարարների նկատմամբ: Ըստ նրա, դեռ գործողությունների չեն դիմելու: «Համբերատար փորձում ենք բացատրել, որ իրենց կողմից այս ամենը անօրինական է տեղափոխվեն Ազատության հրապարակ կամ այլ վայր: Մենք

Կարոտախտը եւ մենք

Մեր հասարակությունը հիմնականում բաժանվում է երկու խմբի. առաջին խմբի մարդիկ նրանք են, ովքեր տեղին ու հիմնականում անտեղի քննադատում են Խորհրդային Միությունը, խորհրդային ժամանակներն ու խորհրդային բարքերը: Երկրորդ խմբի մարդիկ նրանք են, ովքեր տեղին ու հիմնականում անտեղի գովաբանում ու փառաբանում են Խորհրդային Միությունը, խորհրդային ժամանակներն ու խորհրդային բարքերը: Ժամանակակից հայերենով ասած՝ կարոտախտով են տառապում: Այսուհանդերձ եւ

Ինքնակառավարվողները Բաղրամյան պողոտան մարզադահլիճի չեն ուզում վերածել (ֆոտոշարք)

Այս ժամին Բաղրամյան պողոտայում լիակատար հանգիստ իրավիճակ է: Այստեղ գտնվող փոքրաքանակ ցուցարարների մի մասը մայթերին քնած է, մի քանի հոգի թուղթ են խաղում, մյուսներն էլ սնվում են, սուրճ խմում: Փողոցի հենց կենտրոնում, աղբամանների առջեւ բարձրադիր մի պաստառ է տեղադրված. «Մեր լիդերը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն էե վերտառությամբ», իսկ ծառերին փակցված ցուցանակներն իրազեկում են, որ Բաղրամյան պողոտայի

ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի երթևեկությունը

ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկել էր ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը, այդ հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են: Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունը ևս

Ավտովթարի արդյունքում երկու զինծառայող է մահացել

Հուլիսի 5-ին` ժամը 01:55-ի սահմաններում, Բերձոր-Ստեփանակերտ ավտոմայրուղու 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար, ինչի արդյունքում մահացել են ՊԲ զինծառայողներ Սասուն Սամվելի Զիրոյանը (ծնվ. 1989թ.) և Մարատ Գրիգորիի Թադևոսյանը (ծնվ. 1987թ.), իսկ Ալիկ Տիգրանի Պետրոսյանը (ծնվ. 1992թ.) և Սարգիս Արարատի Գևորգյանը (ծնվ. 199թ.) ստացել են մարմնական վնասվածքներ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ

Բաղրամյան պողոտան մենք չենք փակել, այլ իշխանությունները

Ներկայումս ունենք ընկալման հետ կապված խնդիրներ՝ գործողությունների ընկալման։ Բաղրամյան պողոտան մենք չենք փակել, այլ իշխանություններ։ Մեր ներկայությունն ու միջազգային հանրությունն իրենց վրա ճնշում է գործադրում և դա ինքնին շարունակական գործողություն է, որն փորձում են չներկայացնել որպես գործողություն՝ քայլ և համոզում են, թե այլ բան է պետք։ Հասկանալի է, որ այլ քայլ է պետք, բայց այլ

Շոգին առատ օծանելիքը մաշկի վրա մուգ բծեր է առաջացնում

Արեւը ինչպես բուժիչ, այնպես էլ վնասակար հատկություն ունի Արեւը բուժում է, գեղեցկացնում, վերացնում լարվածությունը, բայց մեծ քանակությունն էլ վնասում է։ Մի քանի հիվանդությունների դեպքում արեւի ճառագայթների տակ մնալը օրգանիզմի համար վնասակար է։ Նրանք, որոնք տկար են, նախքան արձակուրդ գնալը պետք է խորհրդակցեն բժշկի հետ։ Անբավարար արյան շրջանառությամբ, հիպերտոնիայով, վահանաձեւ գեղձի հիվանդությամբ, շաքարախտով, տուբերկուլյոզով, թոքերի էնֆիզեմայով,

Երևանում մոտոցիկլետով վթարի է ենթարկվել «Էյչ Էս Բի Սի» բանկի մենեջերը. shamshyan.com

Հուլիսի 3-ին ժամը 23:00-ի սահմաններում Ամիրյան փողոցի թիվ 4/7 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 33-ամյա Վարդան Շահբազյանը իր վարած Kawasaki մակնիշի MM 777 համարանիշի երկանիվ մոտոցիկլետով կողաշրջվել է, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և բուժօգնության է դիմել Վարդանանց բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով ` Վ. Շահբազյանը աշխատում է «Էյչ Էս Բի Սի» բանկում` որպես կորպորատիվ

«Բա որ ես ասում եմ Բիբինն ով ա, ինչի՞ եք ինձի բան անում». Վարդան Այվազյանը՝ Բիբինին հեռացնելու մասին

Ռուսական ԶԼՄ-ները լուրեր են տարածում, որ Կրեմլը քննարկում է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին հեռացնելու հարցը: Ի՞նչ կտա դա մեզ, որ Բիբինը փոխվի, այնպես չի, չէ՞, որ մեր երկրի չարիքը հենց Բիբինն է: Aravot.am-ի այս հարցին ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Բա որ ես ասում եմ Բիբինն ով ա,

100 երգ փրկվեց մոռացությունից

Հուլիսի 3-ին Գյումրու արվեստների ակադեմիայի դահլիճում Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն առաջին անգամ հնչեցրեց Շիրակի մարզի 20 համայնքում հավաքագրված և մոռացությունից փրկված երգերը։ Այս համերգով ամփոփվեց «Շիրակը` որպես ցեղասպանության ենթարկված արևմտահայության մշակույթի հանգրվան» ծրագիրը, որն իրականացրել էր «Ծիրանափող» մշակութային-երիտասարդական հասարակական կազմակերպությունը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Ծրագրի շրջանակներում կազմավորված արշավախումբը

Արցախում կայացավ «Տնջրե» պատանի երաժիշտների միջազգային փառատոնը

Ցավոք դպրոցական արձակուրդների պատճառով դահլիճում քիչ էին երեխաները:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031