Լրահոս
Օրվա լրահոսը

32 մլրդ՝ հանուն բարեգործության

Հուլիս 06,2015 12:45

Սաուդյան Արաբիայի միլիարդատեր արքայազն   Ալ-Վալիդ  Բին Թալալը հայտարարել է, որ ողջ կարողությունը՝  32 մլրդ դոլար, ուղղում է բարեգործությանը: BBC-ի փոխանցմամբ, Սալման թագավորի զարմիկը մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն է:

Արքայազնն ասել է, որ ինքը հետեւում է Բիլ եւ Մելինդա Գեյթսերի օրինակին, երբ վերջիններս իրենց բարեգործական   Gates Foundation հիմնադրամը հիմնեցին: Ալ-Վալիդ  Բին Թալալը ցանկանում է, որ իր միլիարդներով զարգանան միջմշակութային  կապերը, դրանք ուղղվեն կանանց իրավունքների պաշտպանությանն ու տարերային աղետներից տուժածների աջակցությանը: Այս նպատակով նա էլ ստեղծել է Alwaleed Philantropies բարեգործական կազմակերպությունը եւ այնտեղ ներդրել 3,5 մլրդ դոլար:

Բիլ Գեյթսը դրվատանքով է խոսել Սաուդյան արքայազնի մասին ու ասել, որ նման նախաձեռնությունները որգեւորում են բարեգործությամբ զբաղվող այլ մարդկանց եւ մղում նորանոր քայլերի:

Ալ-Վալիդ  Բին Թալալը իր հայտարարությունն արել է Ռամադանի ժամանակ, որի ընթացքում մահմեդականները  պարտավոր են օգնել կարիքավորներին: Բարեգործությանն ուղղված նրա միլիարդների ելումուտը կհսկվի հոգաբարձուների խորհրդի կողմից, որը նախագահում է Սաուդյան արքայազնը:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
04.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031