Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ոստիկանները տեղեկացրել են, որ 3 ժամ անց բոլորն ազատ են արձակվելու

Հուլիս 06,2015 13:46 Share

Բաղրամյան պողոտայի երթեւեկության վերականգնման աշխատանքներին ներկա էր նաեւ  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, որը հրաժարվեց որեւէ քաղաքական գնահատական տալ կատարվածին: Փոխարենն ասաց, որ պատգամավորներն այստեղ էին, որպեսզի ուժ չկիրառվի, որպեսզի  ոչ ոք չտուժի եւ գործողությունն իրականացվի երկխոսության միջոցով:

«Ոստիկանները մեզ տեղեկացրել են, որ 3 ժամ անց բոլորն ազատ են արձակվելու եւ մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի երիտասարդների նկատմամբ ուժ չկիրառվի»,- ասաց Վ. Էնֆիաջյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել