Լրահոս
Օրվա լրահոսը

Էնդի Ուորհոլի «Մեկ դոլարը» վաճառվեց 32,6 մլն-ով

Հուլիս 06,2015 12:15

Էնդի Ուորհոլի` 1962թ. նկարած «Մեկ դոլար» աշխատանքը մուրճի հարվածից հետո օրերս Sotheby’s աճուրդի տնից հեռացել է  32,6 մլն դոլարով:

60-ականների սկզբին Ուորհոլը  դոլարների մի ամբողջ շարք արեց, նրա  «Մեկ դոլարը» (արծաթե սերտիֆիկատը) մեկն էր  դոլարի թեմայով տասն արժեքներից, որ աճուրդի են հանվել: Ընդ որում՝ նախորդ 8 դոլարները միասին վաճառվել են  53,6 մլն դոլարով: Աճուրդի տնից նույն օրը հեռացել են նաեւ անգլիացի նկարիչ էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի երկու ինքնադիմանկարները՝ յուրաքանչյուրը 23 մլն-ով: Մեկ այլ բրիտանացի նկարչի՝ Լյուսիեն Ֆրեյդի 2002-ին նկարած  «Չորս ձու ափսեում» աշխատանքն էլ վաճառվել է 1,5 մլն դոլարով:

1912 թվականից սկսյալ ամենաթանկ վաճառված նկարը համարվում էր Էդվարդ Մունկի՝ 1895թ. ստեղծած «Ճիչը»՝ 119 մլն դոլար: Այս տարի այդ ռեկորդը գերազանցել է Պիկասոն: Նրա  «Ալժիրյան կանայք» վաճառվել է 179 մլն դոլարով:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031