Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է «Ֆրեսկոյի» ուղերձները լավագույնս արտահայտող ֆիլմերի ցանկը

Հուլիս 06,2015 12:42

Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը:

Այս տարի անվանակարգերը 4-ն էին`«Սեր», «Հույս», «Հավատ», «Խաղաղություն»: Մեկ մրցանակ էլ նախատեսված էր հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար:

 

«Ֆրեսկոյի» 4 անվանակարգերում լավագույնն են ճանաչվել հետևյալ ֆիլմերը`

 

«Հավատ»

Faith

·         «Աղջիկը լուսնի վրա», Հայաստան, Արեն Մալաքյան
“Girl on the moon”,  Armenia, Aren Malakyan

·         «Մարդասպանի սիրտը», Իտալիա, Քեթրին Մաքգիլվրեյ
“The heart of a murderer”, Italy, Catherine McGilvray

·         «Ոգին շարժման մեջ», Ռուսաստան , Սոֆիա Գեվեյլեր, Ջուլիա Բիվշևա, Սոֆիա Կուչեր
“Spirit in Motion”, Russia, Sofia Geveyler, Julia Bivsheva, Sofia Kucher

 

«Հույս»

Hope

·         «Անձայն մարդասպանը», Իսպանիա, Ռաուլ Մանչիլյա
“The silent killer”, Spain, Raul Mancilla

·         «Ցնցումից հետո», Իրան, Մահմուդ Յազդանի Բահրամաբադի
“After shock”, Iran, Mahmoud Yazdani Bahramabadi

·         «Մայիս 1945», Բելառուս, Նոնա Սիսակյան

“May 1945”, Belarus,  Nona Sisakyan

«Սեր»

Love

·         «Ես հենց նոր երազ տեսա», Իսպանիա, Խավի Նավարո
“I have just had a dream”, Spain, Javi Navarro

·         «Մեծ տղա», Ռուսաստան, Յուրի Սոլոդով
“Big boy”, Russia, Yuri  Solodov

·         «Կոկտեբելյան խճաքարեր», Ռուսաստան, Անդրեյ Օսիպով

«Coctebel’s pebbles», Russia, Andrey Osipov
«Խաղաղություն»

Peace

·         «Զգայարաններ», Իսպանիա, Խոսե Վեգա
“Senses”, Spain, Jose Vega

·         «Ռանգան 99», Իրան, Թիյամ Յաբանդե Ջահրումի
“Rangan 99”, Iran, Tiyam Yabandeh Jahroumi

·         «Մրջյունների բնակարանը», Իրաք, Տոֆիղ Ամանի
“Ants apartment”, Iraq,  Tofigh Amani

 

«Հանդիսատեսի համակրանք»

Audience Sympathy

 

«Ժողովող»,  Իսրայել,   Լուսանկարներ և ֆոտոթարգմանություն Դմիտրի Բրիկմանի
“Ecclesiastes”, Israel, Photo-interpretation by Dmitry Brickman

 

Հաղթողներին մրցանակները հանձնեցին իտալացի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և «Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Նշենք, որ փառատոնի` ձկների տեսքով կավե մրցանակներն իրենց ձեռքերով պատրաստել և ձևավորել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:

Փառատոնի փակման արարողության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղադրված բեմում ելույթ ունեցան ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը՝ ավազե անիմացիայով, «Օվսաննա» երգչախումբը և «Նուբար» ազգագրական երգի-պարի համույթը:

ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031