Օրվա լրահոսը

Ոստիկանություն տարված քաղաքացիների թվում կային 6 անչափահասներ

Ոստիկանությունը վստահեցնում է, որ բաժիններ տարված երիտասարդների նկատմամբ վարչական վարույթ չի հարուցվի

«Խոսող խաղալիք»՝ հեքիաթների հերոսների երևանյան շքերթ-փառատոն

«Երևանյան ամառ 2015» ծրագրի հերթական նորույթը «Խոսող խաղալիք» հեքիաթների հերոսների առաջին շքերթ-փառատոնն էր, որը Միսակ Մանուշյանի անվան պուրակ էր կանչել հարյուրավոր երեխաների։ «Այս ջերմ մթնոլորտը Երևանին բնորոշ է։ Այսօր «Երևանյան ամառ 2015»-ի հերթական մանկական տոնական օրն է, որ մեծերս պարգևում ենք մեր փոքրիկներին ու նրանց ուրախությամբ տոնական դարձնում նաև մեր օրը։ Շնորհակալ եմ բոլոր խմբերին,

Արաբկիրի ոստիկանությունում ցուցարա՞ր է վատացել

Ժամանեց շտապօգնությունը

Լուսանկարիչ Վահան Քոչարը ամեն անգամ հոր ժառանգությունը տանը տեսնելիս վատ էր զգում

«Քիչ, շատ քիչ կնիքներ գիտեմ, որոնց վրա տարեթիվ կա գրված, որը նաեւ ինքնին շատ արժեքավոր բան է. մեկը Թբիլիսիի Տեր-Ղեւոնդյան լուսանկարչի կնիքն է՝ 1864 թվականի, մյուսը՝ Փափազյան եղբայրներինը՝ Բուլղարիայում՝ հիշատակված 1867 թվական»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց լուսանկարիչ, գեղանկարիչ Վահան Քաչարը, որը վերջերս Երեւանի պատմության թանգարանին նվիրեց իր հոր՝ լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի լուսանկարչական ամբողջ արխիվը: Լուսանկարիչ

Ամառային 28 րդ ունիվերսիադա. Օրվա արդյունքները

Հարավային Կորեայի Գվանգժու քաղաքում շարունակվում է ամառային 28 րդ ունիվերսիադան: Այսօր պայքարի մեջ մտան մեր ձյուդոիստներ Արսեն Ղազարյանն (66կգ) ու Դավիթ Նիկողոսյանը (73կգ): 2014թ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Ղազարյանը 1/16-րդ փուլում հաղթանակ տարավ լեհ Պատրիկ Վավրզչեկի նկատմամբ՝ 2 րոպե 10 վրկ-ում մաքուր (իպոնով), սակայն 1/8-րդ եզրափակիչում նվազագույն տարբերությամբ զիջեց բրազիլացի Մարսելո Ֆուզիտային ու դուրս մնաց

Ոստիկանները տեղեկացրել են, որ 3 ժամ անց բոլորն ազատ են արձակվելու

Բաղրամյան պողոտայի երթեւեկության վերականգնման աշխատանքներին ներկա էր նաեւ  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, որը հրաժարվեց որեւէ քաղաքական գնահատական տալ կատարվածին: Փոխարենն ասաց, որ պատգամավորներն այստեղ էին, որպեսզի ուժ չկիրառվի, որպեսզի  ոչ ոք չտուժի եւ գործողությունն իրականացվի երկխոսության միջոցով: «Ոստիկանները մեզ տեղեկացրել են, որ 3 ժամ անց բոլորն ազատ են արձակվելու եւ մենք հետամուտ ենք

Նիկոլ Աղաբաբյան. «Պետք է խնդրել նախագահին իր ծառայությունները դադարեցնել» (Տեսանյութ)

«Այլապես՝ մենք կորցնում ենք Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը»

Եղիշե Պետրոսյան. «Սթափվե՛ք» պետք էր գոռալ հակառակ կողմից» (Տեսանյութ)

Եղիշե Պետրոսյանի կարծիքով՝ պետք է սթափվել

Բաղրամյան պողոտան երթեւեկելի է (Տեսանյութ)

Քիչ առաջ Վալերի Օսիպյանը մոտեցավ լրագրողներին, հայտարարեց, որ բերման ենթարկվածները իրենց շատ վատ են պահել եւ նրանց նկատմամբ ոչ մի ուժ չի կիրառվի: Իսկ որտեղ են տարել նրանց եւ քանի հոգու՝ լրացուցիչ կտեղեկացվի: Մայթերին մնացել են ոստիկաններն ու լրագրողները: Ոստիկանները դեռեւս շղթա կազմած հետեւում են կարգուկանոնին: Այստեղ են նաեւ պատգամավորներ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, որն

Ավետիք Իշխանյան. «Եթե այսպես մնա, ապա հաջորդ նախագահը դառնալու է Հովիկ Աբրահամյանը»

«Մեդիա կենտրոնում» «Կա՞ անհրաժեշտություն սահմանադրական փոփոխությունների, թե՞ ոչ» թեմայով քննարկմանը Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մտահոգություն հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների իրականացմամբ վարկաբեկվելու է կառավարման խորհրդարանական համակարգը: Նա հիշեց 1995 թվականը ու համարեց, որ այն ժամանակ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան բռնություններով, որին զուգահեռ հանրաքվեի դրվեց Սահմանադրությունը, սակայն ՀՀ-ն սահմանադրական և իրավական պետության քննությունը չբռնեց: Այնուհետև նշեց,

Նոր բացահայտումներ՝ իջեւանյան ձերբակալությունից

Մանթաշյան-Ներսիսյաններ հակամարտությունը շարունակվում է, իսկ քննիչի գործողությունները դատարանը որակել է ոչ օրինական Aravot.am-ն իր 17.06. 2015-ի «Ներսիսյան տոհմից հինգ մեղադրյալ» հրապարակմամբ անդրադարձել էր իջեւանյան վերջին սկանդալային ձերբակալություններին: Հիշեցնենք, որ ձերբակալվել էին Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հինգ եղբորորդիները: Նրանք ձերբակալվել էին Ներսիսյանի եղբոր՝ Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի բնակարանի խուզարկությանը խոչընդոտելու մեղադրանքով: Հետախուզում

Նստացույցի մասնակիցներին բերման են ենթարկում (Տեսանյութ)

Ոստիկանության զորքերը շղթա կազմած մոտեցան ցուցարարներին: Սկզբում լրագրողներին հանեցին «չեզոք գոտուց» դեպի մայթեր, այնուհետեւ մոտեցան ցուցարարներին, հորդորելով ազատել տարածքը: Բայց ցուցարարները պարանը բռնելով հայտարարեցին նստացույց եւ նստեցին Բաղրամյան պողոտայում: Նրանք ոստիկաններին վանկարկում էին՝ «Հե-ռա-ցեք»: Ոստիկանները քանդեցին «սահմանը» նշող թելը եւ նստածներին բռնած տանում էին: Նրանց, ովքեր չէին ենթարկվում ոստիկաններին՝ բերման էին ենթարկում: Ոստիկանության 3 մեքենայով

Ցուցարարներին ու ոստիկաններին այժմ բաժանում է թելը (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ ցուցարարներին, հորդորեց, որ Բաղրամյան պողոտայի մաքրությունը միասին կազմակերպեն: Ցուցարարները մերժեցին այդ հրավերը: Դավիթ Սանասարյանը Վ. Օսիպյանին ասաց՝ «Քանի որ դուք ժամկետը խախտեցիք, եւ թույլ չտվեցիք, որ աղբամանները փոխարինենք մեկ այլ իրով, ուստի մենք շարունակում ենք մեր բողոքի ակցիան»: Այստեղ է նաեւ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, որը ոստիկանների

«Աստծո տեսակարար կշիռը օրըստօրե պակասում է»

Խոհափիլիսոփայական զրույց Գեւորգ Գիլանցի հետ Վերջերս հրատարակվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Գեւորգ Գիլանցի «ARS-մետա» գիրքը: Վերջինս հեղինակի երրորդ գիրքն է: Մասնագետները հավաստիացնում են, թե նա մեր իրականության բազմաժանր հեղինակներից մեկն է, որի ստեղծագործություններում արտացոլվում է ժամանակակից կյանքն իր վայրիվերումներով: Ասում են նաեւ, թե գրողը չի շտապում գրքեր հրատարակել, փոխարենը իր նոր ստեղծագործություններն ու թարգմանությունները տեղադրում

Մետաղական արգելափակոցի գողությունը բացահայտվեց

Հուլիսի 3-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Ջրաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող Մ-3 Մարgարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի 104-050 կմ հատվածում տեղադրված 15 մ երկարությամբ մետաղական արգելափակոց` ընկերությանը պատճառելով 91.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բաժին է հրավիրվել 1953 թ. ծնված Սամվել Ս.-ն, ով խոստովանական բացատրություն է

Հայաստանից արտահանվել  Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 719 տոննայի դիմաց: Այսպես,հուլիսի 6-ի դրությամբ արտահանվել է 14 463 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1324  տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: Հայկական կեռասը հիմնականում արտահանվել է Ռուսաստան,

Ոստիկանները քանդեցին աղբամաններից կառուցած բարիկադները (Տեսանյութ)

Ոստիկանները Բաղրամյան պողոտայում ապամոնտաժում են բարիկադները: Ոստիկանները շրջապատել են տարածքը, որպեսզի ցուցարարները չմոտենան եւ չխոչընդոտեն իրենց աշխատանքին: Ցուցարարները բղավում են՝ «Բարիկադը մենք ենք» եւ նախկին «սահմանից» քիչ ներքեւ նոր սահման են գծում՝ թելեր կապելով: Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

32 մլրդ՝ հանուն բարեգործության

Սաուդյան Արաբիայի միլիարդատեր արքայազն   Ալ-Վալիդ  Բին Թալալը հայտարարել է, որ ողջ կարողությունը՝  32 մլրդ դոլար, ուղղում է բարեգործությանը: BBC-ի փոխանցմամբ, Սալման թագավորի զարմիկը մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Արքայազնն ասել է, որ ինքը հետեւում է Բիլ եւ Մելինդա Գեյթսերի օրինակին, երբ վերջիններս իրենց բարեգործական   Gates Foundation հիմնադրամը հիմնեցին: Ալ-Վալիդ  Բին Թալալը ցանկանում է, որ իր

Հայտնի է «Ֆրեսկոյի» ուղերձները լավագույնս արտահայտող ֆիլմերի ցանկը

Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը: Այս տարի անվանակարգերը 4-ն էին`«Սեր», «Հույս», «Հավատ», «Խաղաղություն»: Մեկ մրցանակ էլ նախատեսված էր հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար:   «Ֆրեսկոյի» 4 անվանակարգերում լավագույնն են ճանաչվել հետևյալ ֆիլմերը`   «Հավատ» Faith ·         «Աղջիկը լուսնի վրա», Հայաստան,

Ոստիկանները ցուցարարներին առաջարկեցին միասին հավաքել աղբամանները (Տեսանյութ)

Ոստիկանությունը պատրաստվում է ազատել Բաղրամյան պողոտան

Երեխա ունեցողները ֆինանսական տույժի կենթարկվեն

Չինաստանի ֆինանսական ընկերությւոններից մեկն արգելում է իր աշխատակիցներին ծննդաբերել՝ առանց ղեկավարության թույլտվության: Ավելին, համապատասխան որոշմամբ, առանց «շեֆերի» իմացության ծննդաբերել պատրաստվող կանայք զրկվում են հավելավճարներից, զանազան արտոնություններից եւ կարիերայում աճ ունենալու տեսլականից, նույնիսկ 161 դոլարի չափով ֆինանսական տույժ է սպառնում նմաններին: Այս ընկերության սկանդալային որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել Չինաստանում, տեղական պետական ԶԼՄ-ները քննադատել են ընկերության

Օմբուդսմենի վերջնական գնահատականը հունիսի 23-ին Ոստիկանության գործողությունների վերաբերյալ

Հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած զանգվածային դեպքերի առնչությամբ մենք մի շարք հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում էինք խնդրել Ոստիկանությունից: Վերլուծելով Ոստիկանությունից 2015թ. հուլիսի 3-ին ներկայացված պարզաբանումները, համադրելով դրանք հրապարակված տեսանյութերի և մեր կողմից արձանագրված փաստերի հետ` հունիսի 23-ի Ոստիկանության գործողությունները համարում ենք ընդհանուր առմամբ ոչ իրավաչափ և ստորև ներկայացնում ենք արձանագրված խախտումներն` ըստ դրանց մտահոգիչ լինելու աստիճանի:

Էնդի Ուորհոլի «Մեկ դոլարը» վաճառվեց 32,6 մլն-ով

Էնդի Ուորհոլի` 1962թ. նկարած «Մեկ դոլար» աշխատանքը մուրճի հարվածից հետո օրերս Sotheby’s աճուրդի տնից հեռացել է  32,6 մլն դոլարով: 60-ականների սկզբին Ուորհոլը  դոլարների մի ամբողջ շարք արեց, նրա  «Մեկ դոլարը» (արծաթե սերտիֆիկատը) մեկն էր  դոլարի թեմայով տասն արժեքներից, որ աճուրդի են հանվել: Ընդ որում՝ նախորդ 8 դոլարները միասին վաճառվել են  53,6 մլն դոլարով: Աճուրդի տնից

«Տեսնենք՝ ինչպես են զարգացումները գնում, ոստիկանությունը համապատասխան քայլեր կանի». Օսիպյան

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր առավոտյան, մինչ ոստիկանությունը կտարածեր հայտարարությունը, որով մինչեւ 12.30 վերջնաժամկետ տրվեց ցուցարարներին՝ ասաց, որ իրենք շարունակելու են համբերատար մոտեցում ցույց տալ Բաղրամյան պողոտայում նստացույց անող ցուցարարների նկատմամբ: Ըստ նրա, դեռ գործողությունների չեն դիմելու: «Համբերատար փորձում ենք բացատրել, որ իրենց կողմից այս ամենը անօրինական է տեղափոխվեն Ազատության հրապարակ կամ այլ վայր: Մենք

Կարոտախտը եւ մենք

Մեր հասարակությունը հիմնականում բաժանվում է երկու խմբի. առաջին խմբի մարդիկ նրանք են, ովքեր տեղին ու հիմնականում անտեղի քննադատում են Խորհրդային Միությունը, խորհրդային ժամանակներն ու խորհրդային բարքերը: Երկրորդ խմբի մարդիկ նրանք են, ովքեր տեղին ու հիմնականում անտեղի գովաբանում ու փառաբանում են Խորհրդային Միությունը, խորհրդային ժամանակներն ու խորհրդային բարքերը: Ժամանակակից հայերենով ասած՝ կարոտախտով են տառապում: Այսուհանդերձ եւ

Ինքնակառավարվողները Բաղրամյան պողոտան մարզադահլիճի չեն ուզում վերածել (ֆոտոշարք)

Այս ժամին Բաղրամյան պողոտայում լիակատար հանգիստ իրավիճակ է: Այստեղ գտնվող փոքրաքանակ ցուցարարների մի մասը մայթերին քնած է, մի քանի հոգի թուղթ են խաղում, մյուսներն էլ սնվում են, սուրճ խմում: Փողոցի հենց կենտրոնում, աղբամանների առջեւ բարձրադիր մի պաստառ է տեղադրված. «Մեր լիդերը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն էե վերտառությամբ», իսկ ծառերին փակցված ցուցանակներն իրազեկում են, որ Բաղրամյան պողոտայի

ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի երթևեկությունը

ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկել էր ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը, այդ հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են: Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունը ևս

Ավտովթարի արդյունքում երկու զինծառայող է մահացել

Հուլիսի 5-ին` ժամը 01:55-ի սահմաններում, Բերձոր-Ստեփանակերտ ավտոմայրուղու 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար, ինչի արդյունքում մահացել են ՊԲ զինծառայողներ Սասուն Սամվելի Զիրոյանը (ծնվ. 1989թ.) և Մարատ Գրիգորիի Թադևոսյանը (ծնվ. 1987թ.), իսկ Ալիկ Տիգրանի Պետրոսյանը (ծնվ. 1992թ.) և Սարգիս Արարատի Գևորգյանը (ծնվ. 199թ.) ստացել են մարմնական վնասվածքներ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ

Բաղրամյան պողոտան մենք չենք փակել, այլ իշխանությունները

Ներկայումս ունենք ընկալման հետ կապված խնդիրներ՝ գործողությունների ընկալման։ Բաղրամյան պողոտան մենք չենք փակել, այլ իշխանություններ։ Մեր ներկայությունն ու միջազգային հանրությունն իրենց վրա ճնշում է գործադրում և դա ինքնին շարունակական գործողություն է, որն փորձում են չներկայացնել որպես գործողություն՝ քայլ և համոզում են, թե այլ բան է պետք։ Հասկանալի է, որ այլ քայլ է պետք, բայց այլ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728