Օրվա լրահոսը
«Դու արդեն չափերդ անցար, սթափվի՛ր, թե չէ կսթափեցնենք». Գեւորգ Սաֆարյանի կոչը՝ նախագահին (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանին Բաղրամյան 26-ի առջեւից բերման ենթարկեցին Արաբկիրի ոստիկանություն՝ նախագահականի վրա ձու շպրտելու համար: Իսկ մինչ ձու նետելը Գեւորգ Սաֆարյանը կանգնեց նախագահականի առջեւ եւ կոչով դիմեց արձակուրդում գտնվող նախագահին. «Իրեն կհասցնեն այս կոչը: Դիմում եմ ՀՀ-ում բռնատիրության ղեկավարին, որը ցավոք սրտի, աշխատում է Հայաստանի նախագահի նստավայրում: Նախ
Ոռոգելը թանկ է նստում. աղավնաձորցիները ջուրը խնայում են, իսկ դրանից տուժում է բերքի քանակն ու որակը
Վայոց ձորում ինչպես եւ հանրապետության այլ մարզերում այս տարի գյուղատնտեսության համար բարենպաստ տարի է՝ չհաշված տարեսկզբին տեղացած կարկտահարությունն ու վերջերս հաճախակի դարձած հրդեհները, որոնց հետեւանքով առանձին գյուղացիների հողատարածքներ տուժեցին: Բայց խնդիրը ոչ թե բերքն է, այլ ոռոգման ջուրը, որից էլ կախված է բերքի որակը: Աղավնաձոր գյուղում այս տարի ոռոգման ջուրը գյուղացուն տրվել է ժամավճարով, ինչն
Վերաքննիչ քրեական դատարանն արդարացրեց Արգիշտի Կիվիրյանին
Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը
Մահերի կեսը՝ սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով (տեսանյութ). «Ա1+»
Հայաստանում մոտ կես միլիոն մարդ տառապում է սիրտ-անոթային տարբեր հիվանդություններով։ Գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի տեղեկացմամբ՝ մահացուծությունների թվի կեսը պայմանավորված է հենց այդ հիվանդություններով։ Պարոն Հայրապետյանը զգուշացնում է սիրտ-անոթային հիվանդություններ, ինչպես նաև շաքարային դիաբետ ունեցող մարդկանց խուսափել արևի ճառագայթներից, քանզի բարձր ջերմաստիճանը հանգեցնում է բարդությունների և կարող է վտանգավոր լինել կյանքի համար։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Բաղրամյան 26-ի վրա ձու ջարդելու համար Հիմնադիր խորհրդարանի անդամին ոստիկանները տարան բաժին (Տեսանյութ)
Քիչ առաջ Բաղրամյան 26-ի առջեւից Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի թեւերից ոստիկանները ոլորեցին, նստեցրին մեքենան եւ տարան Արաբկիրի բաժին: Պատճառն այն է, որ Գեւորգ Սաֆարյանը Հիմնադիր խորհրդարանի համակիր Սյուզի Գեւորգյանին ծեծի ենթարկելու միջադեպը դատապարտող բողոքի ակցիայի ժամանակ կանգնեց նախագահականի առաջ, շատ կոշտ ելույթ ունեցավ, որից հետո խանութից ձու գնեց եւ շպրտեց ուղիղ նախագահի նստավայրի շենքի
«Էյր Արմենիա»-ի սեփականատերը հաշտվել է իրեն «առևանգած» Ռուբեն Հայրապետյանի հետ. 1in.am
Նա հավելեց, որ բողոք չունի Հայրապետյանի դեմ և հակված է, որ այդպիսով խնդիրը լուծվի։
Մամուլի քարտուղարը գոհ է դատարանի վճռից
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի դեմ գործով դատական քննությունն ավարտվեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմել ընկերության գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը: Նա պահանջել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունից բռնագանձել օրապահիկի, օժանդակության գումարի պարտքը, իր վերաբերյալ կայացրած հրամաններն անվավեր ճանաչել, վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի
Քարերի ու շինարարական թափոնների հեռացման աշխատանքներ` Կենտրոն վարչական շրջանում
Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի գլխավոր ու երկրորդական փողոցներում ընթանում են քարերի, քարաբեկորների, ինչպես նաև շինարարական թափոնների հեռացման աշխատանքներ: Գործընթացի հիմնական նպատակը փողոցներն ու բակերը բարեկարգ ու ավելորդություններից հնարավորին զերծ պահելն է: Աշխատանքներում ներգրավված են Կենտրոն վարչական շրջանի պատասխանատու կառույցների և համատիրությունների աշխատակիցները: Ամեն օր հավաքված քարերն ու այլ թափոնները տեղափոխվում են համապատասխան աղբավայրեր: Երևանի քաղաքապետարան
Տղամարդիկ մուտք կգործեն նաեւ գեղարվեստական մարմնամարզությո՞ւն
Եթե գեղարվեստական մարմնամարզությունն ընդգրկվի նաեւ խառը դիսցիպլինների շարք, տղամարդիկ այս մարզաձեւում ոչ թե կկրկնօրինակեն կանանց, այլ իրենց ուղղությունը կմտցնեն: Այս մասին հայտարարել է վերջերս Կազանում ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունում առաջին անգամ անցկացված գեղալողի խառը զույգերի աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Մալցեւը: Նրա խոսքերով, պարտադիր չէ, որ տղամարդիկ վազեն ժապավենով: Նրանք կարող են այլ մարզագործիքներ օգտագործել, որը նաեւ
Արգիշտի Կիվիրյան. «Ես կարողանում եմ ինձ տիրապետել»
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու
Բաց նամակ Արսեն Ավետիսյանից
Սիրելի հայրենակիցներ, Իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ ցանկանում հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին էին, սատարում էին ինձ ու իմ ընտանիքի անդամներին վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում: Ձեր աջակցությունը, արձագանքներն ու վերաբերմունքը հուսադրում, ուժ ու կորով էին հաղորդում իմ ընտանիքին՝ մենք տեսանք, հասկացանք ու զգացինք, որ մեր ընտանիքի` «Էյր Արմենիա» ընկերության կողքին է
ՀՀ վարչական դատարան, պատասխան տուր
Ճանապարհային ոստիկանության հայցերով քաղաքացիներն առ այսօր վճարման կարգադրություն արձակելու մասին վարչական դատարանից ստանում են դեռեւս 2013թ., առանձին դեպքում՝ 2014 թ.-ին վարչական դատարանի կողմից արձակված վճարման կարգադրություններ։ Մինչդեռ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 312-րդ հոդվածով սահմանված է, որ նման վարչական ակտերով նշանակված տուգանքները ենթակա չեն գանձման, եթե այն նշանակելու օրվանից անցել է մեկ տարի: 2007թ. նոյեմբերի 28-ին
Հակաուռուցքային դեղ է հատկացվել
ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից, որպես մարդասիրական օգնություն, ստացված Կարբոպլատին 10մգ/մլ 45մլ հակաուռուցքային դեղը: Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և, միայն դրական արդյունքի դեպքում, թույլատրվում է դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր
«Հաշար Հյուսունին քրիստոնյա ենք դարձնո՞ւմ». «Ա1+» (տեսանյութ)
Իսլամացած հայերի՝ քրիստոնյա դառնալու ցանկության հարցում չպետք է զգացմունքայնությամբ առաջնորդվել։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդաց տների տեսուչ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի խոսքով՝ շատերն այդ ցանկությունը հայտնում են՝ ելնելով շահադիտական նպատակներից։ Հայ քրիստոնյայի անվան տակ նրանց համար ճանապարհ է հարթվում դեպի եվրոպական երկրներ, որտեղ դյուրին կերպով կարող են կացության իրավունք ձեռք բերել։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Գերմանիայի դեսպանությունը հրապարակել է, թե որ նախաձեռնություններին է օժանդակում փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում
Այս տարի նույնպես Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը օժանդակում է փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունների։ Վերջին օրերին պայմանագրեր ստորագրվեցին այն հայկական կազմակերպությունների հետ, որոնց ներկայացրած ծրագրերը հավանության են արժանացել։ «Ուրախ ենք, որ այս տարի մեզ են հասել մեծ քանակությամբ լավ հայտեր», ասաց դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Նադիա Լիխտենբերգերը։ «Հաջողակ նախաձեռնությունները անցել են դժվարին
Կոռուպցիան կմնա՞ թ.27 դպրոցում, թե՞՝ կշարունակվի
Շուրջ 2 տարի է Երևանի թ.27 դպրոցը ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատարը, որովհետև նախկին տնօրենը դատապարտվել է 26.12.2013թ. ԵՇԴ-136/01/13 թվակիր դատավճռով և Երևանի քաղաքապետի հրամանով ազատվել աշխատանքից: Շատ անհասկանալի հիմնավորմամբ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը հայտարարվեց համապատասխան կարգի խախտմամբ՝ 8 ամիս հետո, 2014թ. օգոստոսի 1-ին, որին որպես թեկնածու մասնակցեց նաև սույն անձը, որի դատվածությունը դեռևս մարված
«Դպրոցի տնօրենը նրբանկատ չի գտնվել»
Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը մեկնաբանում է թիվ 125 դպրոցի միջադեպը Այս տարվա ապրիլին Երեւանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթում, ինչպես եւ սպասվում էր, հաղթեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի դուստրը՝ Լիլիթ Անտոնյանը (լուսանկարում): Հունիսին, ըստ chi.am-ի, արդեն բողոքներ կային նրա պաշտոնավարումից, դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտից ու դրամահավաքից: Վերջին
Օտարերկրացու ավտոմեքենայից գողություն կատարողին հայտնաբերեցին
Օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի, 1961 թ. ծնված Վիկտոր Կ.-ին ամրակցված «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահում դրված պայուսակից գողացել են 15.000 ռուբլի: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1964 թ. ծնված Արթուր Հ.-ն, ով օգոստոսի 19-ին, ժամը 19.50-ին, Գ. Նժդեհի փողոցի թիվ
Թե ինչու հայ շեփորահարը չմնաց Ամերիկայում
Շեփորահար Շահեն Գեւորգյանը 25 տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստ է, որից 15-ը հանդիսանում է շեփորահարների կոնցերտմայստերը: Այս տարիներին նվագախմբի կազմում երաժիշտը համագործակցել է անվանի շատ երաժիշտների հետ: Ինչպես «Առավոտին» հայտնեց ճանաչված դիրիժոր Յուրի Դավթյանը, Շահենի գնահատականները տվել են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Պենդերեցկին, Գրինը, Գերինգասը: Դավթյանի խոսքով, ունենալով տարիների ընթացքում կուտակած փորձ, շեփորահարն
ԵՄ-ի հետ խաղերը Ադրբեջանին ավելի ագրեսիվ են դարձնում Ղարաբաղի հարցում. Stratfor
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը վերջին շրջանում նկատելիորեն ավելացել է եւ դա հատկապես ակնհայտ է դարձել Ուկրաինայի ճգնաժամից հետո: Այս եզրակացությանն են հանգել ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնի աշխատակիցները: Այսօր հրապարակված զեկույցում նշված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերն անընդհատ խախտում են հրադադարի ռեժիմը, եւ լարվածության նման մակարդակ չի եղել վերջին 20 տարիներին: «Stratfor»-ի կարծիքով՝
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել են Մյուռոնօրհնության նախապատրաստական աշխատանքները
Օգոստոսի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեցին Մյուռոնօրհնության նախապատրաստական աշխատանքները: Երեկոյան ժամերգությունից հետո ձիթայուղով լի արծաթե կաթսան դրվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին` փակվելով շղարշե ծածկոցով: Այսուհետ ամեն օր` մինչև Մյուռոնօրհնեքը, երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի ձիթայուղի օրհնության աղոթք: Այս տարի Մյուռոնօրհնությունը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 21-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-25-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-25-ին կնվազի 8-10 աստիճանով: Երևանում` Օգոստոսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ,
«Օրանժ Արմենիա»-ի 100% բաժնեմասը օտարվեց «Յուքոմ» ընկերությանը. ՀԾԿՀ-ի որոշում
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնեմասը օտարվեց «Յուքոմ» ՍՊԸ-ին: Որոշումն ընդունվեց ՀԾԿՀ-ի բոլոր անդամների համաձայնությամբ: Որոշման մեջ նշված է. «Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության 2015 թվականի օգոստոսի 14-ի No01/11/9743-15 ու «ՕՐԱՆԺ
Մայր Աթոռն անբովանդակ որակեց հայ մուֆթիի մասին լուրը
«Առավոտի» օգոստոսի 18-ի համարում տպագրված «Հայաստանում եւ Արցախում մահմեդական հայեր չկան» հրապարակման մեջ անդրադարձել էինք վերջին օրերին շրջանառության մեջ դրված մի տեղեկատվության, ըստ որի՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մահմեդական հայերի կրոնական առաջնորդ է ընտրվել ոմն Արսեն Սաֆարյան, որն, ըստ աղբյուրի, ավարտել է Իրանի Ղոմ քաղաքի հոգեւոր ճամարանը: Քանի որ լուրը տարակարծությունների տեղիք էր տվել ու
ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանի Օրհուս կենտրոններում բնապահպանական իրավունքի շուրջ դասընթացներին
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ այսօր մարզային Օրհուս կենտրոններում կազմակերպեցին նախատեսված մի շարք դասընթացներից առաջինը, որոնք ուղղված են Օրհուսի կոնվենցիայի երրորդ «հենասյան»՝ արդարադատության մատչելիության շրջանակներում քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների բարձրացմանը: Այսօրվա դասընթացն անցկացվեց Ապարանի Օրհուս կենտրոնում: Համանման ուսուցողական դասընթացներ կկազմակերպվեն Հայաստանի բոլոր 15 Օրհուս կենտրոններում այս տարվա
«ՀԱՅԱՍՏԱ՛Ն, ԻՄ ՍԵՐ». Իսրայելցի լրագրողները հրապարակել են Հայաստանում 5-օրյա ճամփորդության տպավորությունները
Հրեական մասնագիտացված 10 լրատվամիջոցներ Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին հրապարակել են մի շարք հոդվածներ՝ իրենց հիացմունքն արտահայտելով երկրի գեղատեսիլ վայրերի ու հյուրընկալ ժողովրդի մասին: Հոդվածներն ուղեկցվում են Հայաստանի տեսարժան բնության լուսանկարներով: Մեդիա-տուրն ընդգրկել է Հաղպատը, Դիլիջանը, Սելիմը, Տաթևն ու Գորիսը: Այն կազմակերպվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ և «Գարդման Տուր» զբոսաշրջային ընկերության նախաձեռնությամբ, հունիսին: Հոդվածներից մեջբերումների՝
Կին ֆուտբոլիստներն ավելի կռվարար են, քան տղամարդիկ
Էկվադորցի կին ֆուտբոլիստները հենց խաղադաշտում զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել: Կռիվն սկսվել է «Էսմերալդաս»-«Կոտոպակսի» (2:3) հանդիպման եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո: Պարտված թիմի խաղացողները սկզբում իրենց դժգոհությունն են ներկայացրել մրցավարին, որը վերածվել է ծեծկռտուքի: Մրցավարների եւ մրցակից թիմի խաղացողների հարցերը լուծելուց հետո նրանք ագրեսիան տեղափոխել են տրիբունաներ՝ ֆուտբոլասերների վրա տարբեր օտար առարկաներ նետելով: Այդ ժամանակ ստադիոնում անվտանգության
Շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասին
Ովքեր առնչություն են ունեցել չարի ու մոգության հետ ու վերացել ժողովրդի միջից «Վհուկներին ու ոգեհմաներին հետեւելով՝ նրանց հետ պոռնկացող մարդկանց պիտի հետապնդեմ ու վերացնեմ նրանց իրենց ժողովրդի միջից»: (Աստվածաշունչ – Ղեւտացոց Գիրք գլ. 20, համար 6) Այս բաների մասին մամուլում շատ չեն գրում եւ հեռուստատեսությամբ չեն ցուցադրում, բայց դուք պետք է իմանաք, որպեսզի զգույշ լինեք
Հրանտ Բագրատյան. Սահմանին գազի գինը մեզ ի՞նչ
Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում արել է հետեւյալ գրառումը. «Պաշտոնական լրատվամիջոցները ջանք չեն խնայում տարածելու մի «ֆանտաստիկ» լուր. ստորագրված են արձանագրություններ և գազի գինը սահմանի վրա 189 դոլարից դարձել է 165 դոլար։ Լավ է, բայց 3 հատ բայց կա։ 1. Սահմանի գինը մեզ ի՞նչ։ Մեզ միևնույնն է վաճառում են
Խաղողը բուժում եւ սնուցում է օրգանիզմը
Խաղողը հակացուցված է շաքարային դիաբետի, ստամոքսի ու 12-մատնյա աղու խոցի եւ այլ հիվանդությունների դեպքում Խաղողի բուժիչ ու սննդարար հատկությունները մարդկությանը հայտնի են եղել դեռ հին ժամանակներից: Այն օգտագործվել է ստամոքսի, լյարդի, երիկամների, թոքերի տուբերկուլյոզի եւ այլ հիվանդությունների բուժման նպատակով, սակայն նրա քիմիական բաղադրությունը վերջնականապես պարզվել է միայն 19-20-րդ դարերում: Ինչպես հայտնի է, գոյություն ունեն խաղողի


















































