Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանի Օրհուս կենտրոններում բնապահպանական իրավունքի շուրջ դասընթացներին

Օգոստոս 20,2015 12:25

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ այսօր մարզային Օրհուս կենտրոններում կազմակերպեցին նախատեսված մի շարք դասընթացներից առաջինը, որոնք ուղղված են Օրհուսի կոնվենցիայի երրորդ «հենասյան»՝ արդարադատության մատչելիության շրջանակներում քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների բարձրացմանը:

Այսօրվա դասընթացն անցկացվեց Ապարանի Օրհուս կենտրոնում: Համանման ուսուցողական դասընթացներ կկազմակերպվեն Հայաստանի բոլոր 15 Օրհուս կենտրոններում այս տարվա ընթացքում: Դասընթացների ընթացքում կներկայացվեն իրավաքննական գործընթացների իրավական մեխանիզմները, որպեսզի ամրապնդվեն Կոնվենցիայի չափանիշները տեղեկատվության մատչելիության և հանրային մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև տեղական բնապահպանական իրավունքի դրույթները:

Գևորգ Դանիելյանը, ով վերոնշյալ ՀԿ-ի փորձագետն է, կներկայացնի տեղական Օրհուս կենտրոնների կողմից բարձրացված հիմնախնդիրների համար իրավական արդյունավետ լուծումներ և կառաջարկի ծագած խնդիրների վարչարարական կարգավորման համապատասխան ուղիներ:

Դասընթացները նախատեսված են տեղական Օրհուս կենտրոնների ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակիցների, գիտական և բիզնես համայնքի համար, որոնց ընթացքում քննարկվելու են Օրհուս կենտրոնների և ինչպես տեղական, այնպես էլ այլ վարչական մարմինների միջև փոխհարաբերությունները:

Որպես այս դասընթացների արդյունք՝ նախատեսվում է մշակել էկոլոգիական իրավունքի պաշտպանության երաշխավորման համապատասխան մեթոդաբանական ուղեցույց, որը կներառի ինչպես պետական կամ մասնավոր հաստատություններից տեղեկատվություն ստանալու համար դիմումաձևերի օրինակներ, այնպես էլ մի շարք այլ բնույթի փաստաթղթեր:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31