Լրահոս
Օրվա լրահոսը

Կին ֆուտբոլիստներն ավելի կռվարար են, քան տղամարդիկ

Օգոստոս 20,2015 12:07

Էկվադորցի կին ֆուտբոլիստները հենց խաղադաշտում զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել:

Կռիվն սկսվել է «Էսմերալդաս»-«Կոտոպակսի» (2:3) հանդիպման եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո: Պարտված թիմի խաղացողները սկզբում իրենց դժգոհությունն են ներկայացրել մրցավարին, որը վերածվել է ծեծկռտուքի:

Մրցավարների եւ մրցակից թիմի խաղացողների հարցերը լուծելուց հետո նրանք ագրեսիան տեղափոխել են տրիբունաներ՝ ֆուտբոլասերների վրա տարբեր օտար առարկաներ նետելով:

Այդ ժամանակ ստադիոնում անվտանգության աշխատակիցներ եւ ոստիկաններ գործնականորեն չեն եղել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ eurosport-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31