Լրահոս
Օրվա լրահոսը

«Էյր Արմենիա»-ի սեփականատերը հաշտվել է իրեն «առևանգած» Ռուբեն Հայրապետյանի հետ. 1in.am

Օգոստոս 20,2015 14:35

Օրեր առաջ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից ծեծի ենթարկված «Էյր Արմենիա» ընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանը հաշտվել է Ռուբեն Հայրապետյանի հետ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Արսեն Ավետիսյանը։

Արսեն Ավետիսյանը զրույցում պատմեց, թե ինչու է որոշել հաշտվել, այլ ոչ թե պայքարել, որ իր նկատմամբ բռնություն կիրառողները պատժվեն։

«Էյր Արմենիա» ընկերությունում ներդրումներ են սպասվում, և, ցավոք սրտի, մամուլում տարածված տեղեկությունները՝ միջադեպի հետ կապված, դուրս են եկել երկրի սահմաններից, այդ իսկ պատճառով մտահոգություն է եղել իմ գործընկերների մեջ ներդրումների կապակցությամբ, ինչը բացասական հետևանք կարող է ունենալ։ Կշեռքի մի նժարին կատարվելիք ներդրումներն են, որից կախված է ընկերության ապագան, 270 աշխատակիցների աշխատավարձն ու բոլոր պարտքերի մարումը և, ի վերջո, ՀՀ-ում ավիաընկերություն ունենալու հարցը, մյուս նժարին իմ ֆիզիկական վնասվածքներն են: Եվ, միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Ռուբեն Հայրապետյանը հաշտության ձեռք է մեկնում ինձ, ես ամբողջ խնդիրը հրատապ լուծելու տարբերակը տեսնում եմ իմ և Ռուբեն Հայրապետյանի միջև հաշտությունը»,- հայտարարեց Արսեն Ավետիսյանը։

Նա հավելեց, որ բողոք չունի Հայրապետյանի դեմ և հակված է, որ այդպիսով խնդիրը լուծվի։

Արսեն Ավետիսյանն ասաց, որ իրեն չեն առևանգել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Կարծում եմ, որ ինքը շատ վատ տնօրեն է: Ինչպես կարելի էր այդքան պարտքեր հավաքել: Կարծում եմ, որ կազմակերպությունը կսննկանա և արդեն կսկսեն բողոքել աշխատողները:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31