Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցի տնօրենը նրբանկատ չի գտնվել»

Օգոստոս 20,2015 13:30

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը
մեկնաբանում է թիվ 125 դպրոցի միջադեպը

Այս տարվա ապրիլին Երեւանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթում, ինչպես եւ սպասվում էր, հաղթեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի դուստրը՝ Լիլիթ Անտոնյանը (լուսանկարում): Հունիսին, ըստ chi.am-ի, արդեն բողոքներ կային նրա պաշտոնավարումից, դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտից ու դրամահավաքից: Վերջին սկանդալն էլ օրերս է ծագել՝ ներառականության ջատագով Ռուզան Մուրադյանի դուստրը հրաժարվել է դպրոց ընդունել 7-ամյա Արեգին, որը չնայած մանկական ուղեղային կաթված ունի, սակայն, ըստ Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի եզրակացության, կարող է սովորել հանրակրթական դպրոցի ներառական ծրագրում: Ի դեպ, այս դպրոցում իրականացվում է ներառական կրթություն: Ավելի ուշ ՀՀԿ-ական պատգամավորի դուստրը հայտարարել էր, թե դպրոցի դռները բաց են բոլոր երեխաների համար:

Թեմայի վերաբերյալ «Առավոտը» մեկնաբանություն խնդրեց Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից: «Հաշմանդամություն ունեցող երեխայի մայրը փորձել է երեխային տեղավորել դպրոց: Նա նախընտրել է 125 դպրոցը, որն իրականացնում է ներառական կրթություն: Չնայած անկախ ամեն ինչից՝ մեր բոլոր դպրոցներն էլ պարտավոր են ընդունել երեխային: Տնօրենը, ըստ մեր աշխատակցի հետ ունեցած զրույցի, պատմել է, որ ծնողը մի քանի դպրոցներ է գնացել, վերջում էլ 125 դպրոցն է ընտրել: Տնօրենը տեսնելով երեխային, ծանոթանալով գործերի հետ՝ պատճառաբանել է, որ դպրոցը չունի մասնագետ, որը կարող է հաշմանդամություն ունեցող երեխայի հետ աշխատել, եւ հենց այս պատճառաբանությամբ երեխային չի ընդունել:

Մի խոսքով, տնօրենը նրբանկատ չի գտնվել, եղել է մի քիչ սառը: Ճիշտ վերաբերմունք չի եղել ծնողի նկատմամբ, որը հաշմանդամություն ունեցող երեխա ունի, ու դու երկրորդ հարվածն ես հասցնում՝ ասելով, որ դու պետք չես այս հասարակությանը, ու դա երեխայի եւ ծնողի ճակատին ես ասում: 125 դպրոցն ավանդույթներով դպրոց է, մի քիչ զարմանում եմ նաեւ ուսուցիչների որոշման վրա, ինձ թվում է, որ այս ամենը նաեւ տնօրենի անփորձության, սխալ մոտեցման արդյունքն էր, որ ծնողը վիրավորված դուրս է եկել ու բարձրաձայնել խնդրի մասին: Ճիշտ նույն ժամանակ թիվ 136 դպրոցի տնօրենը տեղեկացել է այդ մասին ու երեխային առաջարկել ընդունել իրենց դպրոց: Երեխայի նկատմամբ վերաբերմունք ի վերջո դրսեւորվել է, այսինքն՝ այնպես չէ, որ համակարգն անտարբեր է: Բարեբախտաբար, մյուս տնօրենը կարողացել է ճիշտ կողմնորոշվել եւ ճկուն գործել»,- նշեց տիկին Սողոմոնյանը:

136 դպրոցի տնօրեն Գրետա Թունյանն էլ «Առավոտին» հայտնեց, որ ծանոթներից մեկից է տեղեկացել Արեգի մասին ու առաջարկել իրենց դպրոց ընդունվել: «Հիմա մենք գրկաբաց սպասում ենք այդ երեխային: Վաստակ ունեցող փորձառու մանկավարժ լինելով՝ ես չէի կարող անտարբեր գտնվել, անկախ նրանից, դա Արե՞գն է, Սարգի՞սը, թե՞ մեկ ուրիշը……Ինչպե՞ս կարելի է երեխային մերժել, երբ նա ցանկություն է հայտնում սովորելու հենց քո դպրոցում»,- ասաց դպրոցի տնօրենը: Տիկին Թունյանը հավելեց, որ հուլիս ամսին իրենց կոլեկտիվն անվճար աշխատել է երեխաների հետ, պատրաստել նրանց դպրոցի համար, քանի որ տարածքում չկա մանկապարտեզ, նաեւ դպրոցին կից ճամբար է գործել:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Alla says:

    Что касается поведения директора школы…….На мой взгляд, школа – это место, где, кроме всего прочего, формируется система жизненных ценностей подростка, его морально-нравственные качества и ориентиры, с которыми потом он пойдет в свою взрослую жизнь. Лилит Антонян, оказавшись в такой ситуации,
    позволила себе МАНИПУЛИРОВАТЬ В СВОЮ ПОЛЬЗУ вплоть до откровенной лжи.”Вляпался” – спасайся ЛЮБЫМИ средствами, а не неси ОТВЕТСТВЕННОСТЬ за свое решение. Вот – МОРАЛЬНО-НРАВСТВЕННЫЙ аспект ее поведения. Это НЕ ТОТ пример, который должен подавать ПЕДАГОГ своим ученикам. ИМЕННО и ТОЛЬКО ПОЭТОМУ, а не из-за НАШЕЙ частной истории, на МОЙ взгляд, она и не имеет МОРАЛЬНОГО права не только возглавлять педагогический коллектив интеграционной школы, но и В ПРИНЦИПЕ работать в образовательной системе: способствовать формированию у подрастающего поколения психологии ДВОЙНЫХ СТАНДАРТОВ представляет собой УГРОЗУ для его, а значит и нашего ОБЩЕГО будущего. Святой ДОЛГ школы – сформировать у подростков КОДЕКС ЧЕСТИ, тогда нашему народу будут не страшны никакие испытания.

  2. Ruzan says:

    Эта школа была показательной и одной из лучших школ Еревана при предыдущем директоре. Сплоченный педагогический коллектив, современно оснащенные классы, чистота, порядок, грамотная работа с родителями и учащимися, литературно-поэтические вечера- все было нацелено во благо подрастающего поколения ! Годами налаженная работа была сравнена с землей. Рушить- не строить!!! Кстати, грамоты, на фоне которых “красуется” госпожа Антонян, заслуга предыдущего директора, опытного педагога и профессионала. Мне очень жалко детей и родителей этой школы, лишенной их истинного директора, госпожи Казарян! Никто не сможет заменить ее!!!

  3. Նունե (ԵՊՀ) says:

    հայատառ մեկնաբանությունը անհետացնում եք, լատինատառը առոք փառոք տպում…
    հիմա ձեր վարքականոնը որն է….????

  4. Նունե (ԵՊՀ ) says:

    Ուրեմն` ձեր նախանշած վարքականոնները հստակ չեն և անորոշ են, որն էլ ձեզ հնարավորություն է տալիս ուղղորդված և ընտրողական մոտեցում ցուցաբերել և պատվեր կատարել.
    Ոմանց քիմքին ոչ հաճելի մեկնաբանություններն անվերջ ջնջել, իսկ պատվիրվածները պահել…
    Խոհուրդ եմ տալիս ձեր ,,վարքականոնը,, հստակեցնել և հնարավորություն տալ ընթերցողին ազատ արտահայտելու իր նկատառումները….

  5. Նունե(ԵՊՀ) says:

    Չկրկնվենք….
    Օտարալեզուն ձեզ հոգեհարազատ է, ցանկացած մեկնաբանություն էլ կարող եք կամայականորեն ,,ջնջել,, վիրավորանքի անվան տակ` ի շահ ,,բարձր,, բարեհաճությունների…

  6. Նունե (ԵՊՀ) says:

    Ես այլ հարթակներում կարող եմ հանդես գալ…
    Այդ դո’ւք չեք կարող կողմնակալոության կապանքներից ազատվել…

  7. Նունե (ԵՊՀ) says:

    օօօօօօօօօօ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31