Օրվա լրահոսը

Զգալի վնասներ հասցրած հրդեհի առաջացման պատճառը պարզվել է

Օգոստոսի 15-ի երեկոյան ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1958 թ. ծնված Նախշուն Մ.-ի տանը հարակից մարագում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 21.20-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով: Հրդեհի հետևանքով մասամբ այրվել էր Նախշուն Մ.-ին պատկանող մարագը. պատճառվել է 100.000 դրամի նյութական վնաս: Ամբողջությամբ այրվել էր 1943 թ. ծնված Դունյաշա Մ.-ի

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Օգոստոսի 25-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia

Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպությունը կվերանորոգի Վահան և Դպրաբակ համայնքների բուժկետերը

Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի Գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց ֆրանսիական ,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպության ծրագրերի համակարգող Օֆելի Կատոին և նույն կազմակերպության խորհրդի անդամ Ժան-Պոլ Մասնադային: Հանդիպումը կազմակերպվեց մարզի բուժկետերի վերանորոգում ծրագրի շրջանակներում, որտեղ նախատեսված էր համատեղ քննարկել մարզում առաջնահերթ համարվող բուժկետերի

Դեզինսեկցիոն և դեզինֆեկցիոն միջոցառումներ` քրեակատարողական հիմնարկներում

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կարգադրությամբ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները: Այս միջոցառումների շրջանակներում օգոստոսի 25-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից մասնագիտացված կազմակերպության կողմից մեկնարկեցին սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացվող ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքները: Մասնավորապես, համապատասխան ընկերության մասնագետները ՔԿ հիմնարկում իրականացրին մակաբույծների ոչնչացմանն ուղղված դեզինսեկցիոն և միկրոբների, միկրոօրգանիզմների

Անվճար պանիրը միայն թակարդում է լինում կամ Օրանժ-Արմենիայի կարապի երգը

Երեկ հերթական անգամ լսեցի Օրանժ-Արմենիայի գովազդը: Նա էլի սմարթֆոններ էր առաջարկում: Հայաստանի սմարթֆոնիզացիայով Օրանժ-Արմենիան սկսել է զբաղվել վաղուց: Արտաքնապես նպատակն անմեղ, գրավիչ եւ օգտակար է թվում: Իսկապես, ի՞նչ վատ բան կա նրանում, որ տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ «անվճար» ձեռք բերեն սմարթֆոններ եւ օգտվեն դրանց առավելություններից: Ոչ մի վատ բան չկա: Օրանժ-Արմենիան համապատասխան պայմանագիր ստորագրելու դիմաց

Պայթյունի հետևանքով մարդիկ չեն տուժել

Օգոստոսի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում գտնվող գազալցակայանում, ավտոմեքենայի գազի բալոնը լիցքավորելու ժամանակ այն պայթել է: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.40-ի սահմաններում, Դիմիտրով գյուղում գտնվող գազալցակայանում 1986 թ. ծնված Հարություն Հ.-ին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ընթացքում գազի բալոնը պայթել է:

Ամերիկաբնակ գործարար, բարերար Սիլվա Չաքմաքչյանը հյուրընկալվեց սփյուռքի նախարարությունում

Օգոստոսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկաբնակ գործարար, աշխարհահռչակ «Հագուստ Սիլվիայից» հագուստների պատրաստման սրահի հիմնադիր-տնօրեն, բարերար Սիլվա Չաքմաքչյանին: Բարձր գնահատելով Սիլվա Չաքմաքչյանի գործունեությունն ու ձեռքբերումները՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Սիլվան ծնվել է Բեյրութում, սիրիահայերի ընտանիքում: 1946-1947թթ. մեծ հայրենադարձության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան, իսկ 19 տարեկանում մոր հետ տեղափոխվել Միացյալ Նահանգներ: 33 տարեկանում

Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը կրկին պայթեցվել է

Թուրքիայի Կարս նահանգում պայթյունը վնասել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մի հատվածը: Գազի մատակարարումը պայթած հատվածում դադարեցվել է: «Azernews»-ի փոխանցմամբ՝ գազատարը պայթեցրել են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները։ «BP Azerbaijan» կազմակերպությունը, որը գազատարներ ունի Ադրբեջանում եւ Վրաստանում, հաղորդել է, որ իրենց գազատարների աշխատանքը չի խափանվել: Հիշեցնենք, որ նույն գազատարի Սարիղամիշ գավառով անցնող հատվածում պայթյուն էր տեղի ունեցել նաեւ

Մկրտիչ Մինասյանն էլ չգիտի, թե համալիրի զվարճանքի կենտրոնները Ցեղասպանության թանգարանին մոտ են լինելու, թե`ոչ (Տեսանյութ)

Եթե զվարճանքի կենտրոնները մոտ լինեն Ցեղասպանության թանգարանին, Ճարտարապետների միությունն իր խոսքն ասելու է

Տիգրան Սարգսյանին հասցեագրված բողոքին ստիպված տեր կանգնեց Հովիկ Աբրահամյանը (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը բնակարանների գնման վկայագրեր հանձնեց 9-ից ավելի երեխաներ ունեցող 8 ընտանիքների: Շիրակի մարզպետարանը, սոցապնախարարության հետ համատեղ, 6 ընտանիքներ ընտրել էր Գյումրիից, երկուսը՝ գյուղական համայնքներից: Մարզպետը հպարտորեն հանձնելով վկայագրերը՝ ակնարկեց, որ անցած տարի այս ծրագիրը չստացվեց ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ այժմ կառավարությունը տեր կանգնեց իր խոստմանը: Հիշեցնենք, որ նախորդ տարի Aravot.am-ին էր

Վենետիկի հանձնաժողովը զգուշացնում է, որ եթե դասականին ռոք խառնենք, այդ երաժշտությունը չի լսվի

Վենետիկի հանձնաժողովի անդամներն այսօր ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետում ԱԺ խմբակցությունների եւ արտախորհրդարանական ուժերի, հ/կ-ների ներկայացուցիչների հետ քննարկում էին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց. «Ձեզ համար պարզ է, որ կայուն մեծամասնության ձեւավորման հարցը հիմնական մտահոգությունն է առաջացնում: Կուզենայի ասեիք՝ ո՞ր պետություններում է այս ձեւավորմամբ լինում կայուն մեծամասնությունը եւ ինչի՞ արդյունքում է, որ այդ

Սերժ Սարգսյանը ՀԱԿ-ին հրավիրել է քննարկման, ՀԱԿ-ը մերժել է

Երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին է զանգահարել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանի անունից փոխանցել առաջարկություն, որ չորեքշաբթի օրը, երբ ինքը սկսելու է կոնսուլտացիաների շարքը, առաջինը հանդիպի ՀԱԿ-ի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Լեւոն Զուրաբյանը:: Նրա խոսքերով՝ «Ես պատասխանել եմ, որ մենք շատ լավ հասկանում ենք Սահմանադրական այս ամբողջ գործընթացի

Արմենակ Կյուրեղյան. «Հայաստանում չկա ազատ, անկախ դատական համակարգ»

Արմենակ Կյուրեղյանի խոսքերով՝ մեղադրողի նման միջնորդությունը իրենց համար սպասելի էր

Լեւոն Զուրաբյանը բացահայտում է Սերժ Սարգսյանի պլանները՝ երբ է նա լինելու ԱԺ նախագահ

«Մենք եկել ենք բարձրացնելու ՀՀ քաղաքական ուժերի ձայնը՝ արձանագրելու այն մտայնությունը, որ կա հասարակության մեջ, որ այս ամբողջ գործընթացը կատարվում է մեկ նպատակով՝ Սերժ Սարգսյանը որ կարողանա շրջանցել իր նախագահության 3-րդ ժամկետի սահմանադրական արգելքը: Խորհրդարանական համակարգի անցնելու քողի տակ իրականում նա փորձում է իր կողմից ղեկավարվող ՀՀԿ-ի վերարտադրման գործընթացն իրականացնել»,- այսօր Վենետիկի հանձնաժողովի հետ Սահմանադրական

Կարճվել է փաստաբանի կողմից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի վարույթում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության արդյունքում որոշում է կայացվել կարճել ՀՔԾ քննիչի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով (Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը)

Հերքվել են Ա. Ավետիսյանին առևանգելու հանգամանքները. Միաժամանակ, հիմնավորվել է Ռ. Հայրապետյանի կողմից Ա. Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստը

ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանի և «ԷՅՐ Արմենիա» ընկերության համասեփականատեր Ա. Ավետիսյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն ապահովվելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով վերոնշյալ միջադեպի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, տեղեկացնում է. 2015թ. օգոստոսի 15-ին` ժամը 19:30-ին, ԵՔՎ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ իրենց է

Քիմպրոմցիները նորից բողոքում են

Նրանք շարունակում են պահանջել չվճարված աշխատավարձերը:

«Նույնասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն». Վենետիկի հանձնաժողովի մեկնաբանությունը

Այսօր հրավիրած ասուլիսում Aravot.am-ը Վենետիկի հանձնաժողովի անդամներից հետաքրքրվեց՝ Դուք առաջարկություններում նշել էիք Սահմանադրության փոփոխությունների նախագծի 34-րդ եւ 15-րդ հոդվածների մասին, որ դրանք չպետք է ընկալվեն որպես միասեռ ամուսնությունների արգելք: Ձեր այս առաջարկը բավականին թեժ քննարկումների տեղիք տվեց Հայաստանում, նույնիսկ եղան կարծիքներ, որ Վենետիկի հանձնաժողովն ուզում է քանդել մեր արժեքներից մեկը՝ ընտանիքը: Այս առումով որեւէ կոնսենսուսի

Հանրային պաշտպան. Կյուրեղյանի գործով մեղադրողի միջնորդությունը հիմնավոր չէր

Ըստ Անժելա Հոբոսյանի՝ նման հանգամանք չկար, թե բոլոր տուժողները վնասվածք են ստացել

«Այս նախագծի վերաբերյալ նման որակում տալ չենք կարող». Վենետիկի հանձնաժողով

Վենետիկյան հանձնաժողովի անդամները վստահեցնում են,որ իրենք ԱՅՈ-ի օգտին չեն աշխատում եւ սակարկությունների մաս չեն կազմում

Կաղամբի պատմությունը երեխային պետք չէ պատմել. սեքսապաթոլոգ. «Ա1+»

«Սեռական կյանքին առնչվող համացանցային ամեն երկրորդ նյութ սիրողական բնույթի է»,-ասում է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը։ Դրանք պարզապես տարբեր աղբյուրներից անհաջող թարգմանություններ են, որոնք կարող են վնասել դեռահասների հոգեբանությունը։ «Քանի որ ծնողները, դպրոցը չեն անդրադառնում այս հարցին և երեխաները սեռական դաստիարակություն չեն ստանում, նրանց մնում է միայն համացանցը։ Քիչ չեն սեռական խանգարման դեպքերը, որոնք համացանցում եղած ապատեղեկատվության

Մեղադրողը միջնորդեց Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարի ազատազրկման

Հայկ Կյուրեղյանը դատական նիստին ներկա չէր

Տեղեկատվություն միջազգային բորսաներում և աշխարհի որոշ երկրներում կաթի, Չեդդեր տեսակի պանրի և ցորենի գների վերաբերյալ

Կաթի գների վերաբերյալ Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 750 մլն. տոննա կաթ, որից շուրջ 638 մլն. տոննան` կովի։ Միջազգային բորսաներում նկատվել է III կարգի կաթի գների անկում։ NASDAQ բորսայում III կարգի կաթի գինը 2014թ. համեմատ նվազել է շուրջ 10.3%։ Համաձայն կանխատեսումների սպասվում է, որ մինչև տարեվերջ կաթի գինը միջազգային բորսաներում կնվազի 21.5%։ Նվազումը պայմանավորված

Վենետիկի հանձնաժողով. «Չենք կարող ձեզ սերտիֆիկատ տալ, որ 2-3 տարի հետո ժողովրդավարությունն ավելի լավ կլինի»

Վենետիկյան հանձնաժողովի մանդատը եւ լիազորություններն այլ են, քան այն, որոնց փորձում են հասնել քաղաքական ուժերը

Էդ. Մարուքյանն առաջարկներ ունի, այլապես խորհրդարանը սահմանափակ դեր կունենա

Եթե իրապես ցանկություն և քաղաքական կամք կա Հայաստանը դարձնել խորհրդարանական պետություն, ապա սահմանադրության նախագծում պետք է իրական խորհրդարանական լծակներ նախատեսել, որոնք թույլ կտան իրական մասնակցություն ունենալ գործադիր իշխանության ձևավորման գործում և խորհրդարանական վերահսկողություն իրականացնել գործադիր իշխանության նկատմամբ. իր առաջարկների մասին Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Ես առաջարկում եմ. նախարարների, մարզպետների, դեսպանների և այլ

Արման Սահակյանը՝ ՄՀՀ-ի մասին. «Անհարմար է քննարկելը» (Տեսանյութ)

Պետական գույքի կառավարման վարչության պետը հավաստիացրեց, որ Համալիրը կդառնա քաղաքի ամենաակտիվ հանգույցներից մեկը:

2015-ին ծնելիությունն ու ամուսնությունները նվազել են, ինքնասպանություններն՝ աճել

Երկնիշ անկում Այս տարվա առաջին կեսին նախորդ 2 տարիների նույն ժամանակահատվածների համեմատ Հայաստանում ծնվածների թիվը նվազել է։ Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած տվյալներից։ Եթե 2014-ի հունվար-հունիսին Հանրապետությունում ծնվել է 19,249 երեխա, ապա այս տարվա հունվար-հունիսին ծնվել է 18,719 երեխա՝ նվազումը կազմել է 2,8%։ Ընդորում, 2014-ին Հայաստանում 2013-ի համեմատ 2,3 %-անոց ծնելիության աճ

Գարեգին Նժդեհից ետ` Մարշալ Բաղրամյան ու կրկին դեպի ազատ մարդ՝ Ժիրայր Սեֆիլյան

Հովհաննես Բաղրամյան հայորդին Սարդարապատում կռվեց ու հաղթեց, բայց իր ետևից չթողեց Լեռնահայաստան: Պարտություն երբեք չկրեց, քանզի հոգեբանությունը հաղթողի էր, իսկ Լեռնահայաստան չթողեց, քանի որ մտածելակերպն էր հպատակի: Հաղթողի հոգեբանությունը պարտադիր պայման է ազատագրվելու, բայց ոչ բավարար պետականություն ստեղծելու համար: 90-ականներին նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կառավարումը ստանձնեցին անկախության համար պայքարած ու հետագայում արցախյան պատերազմում հաղթած հայորդիները՝ հուսալով,

Ավարտվել է խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու գործով նախաքննությունը

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Ժայռ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Պողոսյանը նույն ընկերությանը պատկանող ավտոմեքենայի վթարի կապակցությամբ, առանց հափշտակելու նպատակի, նախնական դիտավորությամբ և խաբեության եղանակով խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությանը: Մասնավորապես՝ Տիգրան Պողոսյանը ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից հնարավոր ստուգման

Դավթաշեն վարչական շրջանն ամփոփեց «Երևանյան ամառ 2015»-ը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ից արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են մանկական հետաքրքիր միջոցառումներ: Դավթաշեն վարչական շրջանում այս անգամ տեղի է ունեցել «Բակային ընկերասիրություն» խորագրով միջոցառումը, որով այստեղ ավարտվել է «Երևանյան ամառ 2015» ծրագիրը: Երեխաների մասնակցությամբ անցկացվել են տարբեր խաղեր և վիկտորինաներ, որոնց ընթացքում փոքրիկներն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031