Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպությունը կվերանորոգի Վահան և Դպրաբակ համայնքների բուժկետերը

Օգոստոս 25,2015 15:48

Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի Գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց ֆրանսիական ,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպության ծրագրերի համակարգող Օֆելի Կատոին և նույն կազմակերպության խորհրդի անդամ Ժան-Պոլ Մասնադային: Հանդիպումը կազմակերպվեց մարզի բուժկետերի վերանորոգում ծրագրի շրջանակներում, որտեղ նախատեսված էր համատեղ քննարկել մարզում առաջնահերթ համարվող բուժկետերի վերանորոգման, ինչպես նաև շինարարական կազմակերպություններ տրամադրելու վերաբերյալ հարցերը: Ըստ ներկայացվածի` 2015 թվականի ընթացքում ,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպությունը Վարդենիսի տարածաշրջանում իրականացրել է առողջապահական ոլորտի աշխատակիցների վերապատրաստում, Ճամբարակի տարածաշրջանի համայնքներում բուժկետերի վերանորոգում, բժշկական սարքավորումներով վերազինում և շտապօգնության պայուսակների տրամադրում:

Զրույցի ընթացքում «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության ներկայացուցիչները հայտնեցին, որ այս տարի Գրենոբլ-Սևան համագործակցության շրջանակներում նախատեսվում է վերանորոգել նաև Սևան քաղաքի ,,Բողբոջ,, մսուր- մանկապարտեզի բուժկետը: Իսկ Իզերի դեպարտամենտի Գլխավոր խորհրդի աջակցությամբ վերանորոգման ծրագրում առաջարկվեց ընդգրկել Ճամբարակի տարածքի Վահան և Դպրաբակ համայնքների բուժկետերը: Փոխադարձ համաձայնության արդյունքում կարճ ժամանակահատվածում նշված կառույցներում կմեկնարկեն նախագծով նախատեսված աշխատանքները:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31