Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս նախագծի վերաբերյալ նման որակում տալ չենք կարող». Վենետիկի հանձնաժողով

Օգոստոս 25,2015 13:35

Ինչո՞ւ ձեր առաջարկությունների մեջ չի նշվում մտավոր խնդիրներ ունեցողների ընտրական սահմանափակումների վերաբերյալ: Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողների այս հարցին Վենետիկի հանձնաժողովի անդամները մի քանի րոպե պատասխան չէին գտնում: Նրանք մի քանի անգամ հորդորեցին հստակեցնել հարցը: Երբ ավելի ստույգ ձեւակերպեցին՝ ինչո՞ւ առաջարկ չի արվում ձեր կողմից, որպեսզի մտավոր խնդիրներ ունեցող, հաշմանդամ մարդկանց ընտրական իրավունքի սահմանափակումը վերացվի՝ Վենետիկի հանձնաժողովի անդամ, Ավստրիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Գրաբենվարտերը պատասխանեց, որ այդ հարցը Ընտրական օրենսգրքով է պետք քննարկել. «Հենց այդ պատճառով էլ մենք լրացում չարեցինք: Չեք կարող եզրակացություն անել, որ որեւէ բան ներկայացված չէ մեր առաջարկություններում: Մեր քննարկումների շրջանակներում դեռ չի բարձրացվել այդ հարցը»:

Դիտարկմանը,որ Վենետիկի հանձնաժողովը կարծես ԱՅՈ-ի օգտին է աշխատում՝ Վենետիկի հանձնաժողովի անդամները չհամաձայնեցին՝ վստահեցնելով, որ «Մենք նման սակարկությունների մաս չենք պատրաստվում կազմել, գաղտնի օրակարգ չունենք»:

Հարցին՝ Ձեր ուղերձը կուսակցություններին ո՞րն է, որոնք կարծես բոյկոտում էին սահմանադրական բանավեճը, թեժ քննարկում անում՝ Քրիստոֆ Գրաբենվարտերը պատասխանեց. «Մենք սովոր ենք նման քննարկումների, առանձնահատուկ բան չկար»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ այս նախագիծը տոկոսային հարաբերությամբ ինչքանո՞վ է համապատասխանում ժողովրդավարական երկիր կառուցելուն՝ հանձնաժողովի անդամը պատասխանեց. «Մի հայտնի ասացվածք կա՝ իրավաբանները հաշվել չգիտեն: Ես չեմ կարող հաշվել, նման չափիչ սարք չունեմ, նման հաշվիչ չկա գրպանումս: Դա բարդ հարց է: Թվերով չի կարելի նման արտահայտություն անել: Մենք կարող ենք հղում անել ժողովրդավարացման մակարդակին, թե ինչքանով է Սահմանադրությունը ամրագրելու ժողովրդավարությունը: Եթե Սահմանադրությունը որեւէ կերպ խոչընդոտում է ժողովրդավարական գործընթացը, մենք կարող ենք արձագանքենք, բայց այս նախագծի վերաբերյալ նման որակում տալ չենք կարող»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31