Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը կրկին պայթեցվել է

Օգոստոս 25,2015 15:07

Թուրքիայի Կարս նահանգում պայթյունը վնասել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մի հատվածը: Գազի մատակարարումը պայթած հատվածում դադարեցվել է:

«Azernews»-ի փոխանցմամբ՝ գազատարը պայթեցրել են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները։

«BP Azerbaijan» կազմակերպությունը, որը գազատարներ ունի Ադրբեջանում եւ Վրաստանում, հաղորդել է, որ իրենց գազատարների աշխատանքը չի խափանվել:

Հիշեցնենք, որ նույն գազատարի Սարիղամիշ գավառով անցնող հատվածում պայթյուն էր տեղի ունեցել նաեւ օգոստոսի 4-ին:  Պատասխանատուն կրկին Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներն էին:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31