Օրվա լրահոսը
Ակտիվիստները 15 րոպեից կազատվեն
Տղամարդուն հարվածած եւ հայհոյած ոստիկանը անպայման պատասխանատվության կենթարկվի
Սերժ Սարգսյանը Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։ Առաջիկա շաբաթվանից Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ
Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում. (Տեսանյութ)
«Ոտքի Հայաստան» նախաձեռությունը օգոստոսի 21-ին հանրահավաք էր հրավիրել: Ինչպես տեղեկացրել էինք, մինչեւ հանրահավաքի սկսվելը ոստիկանները բերման էին ենթարկել Անդրիաս Ղուկասյանին եւ նախաձեռնության երկու այլ անդամների: «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք Հանրապետության հրապարակ անվադողեր էին բերել ոչ թե վառելու համար, այլ բեմ պատրաստելու համար: Նա նշեց, որ հանրահավաք չի լինի: Նախաձեռնության անդամները
«Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամներին բերման են ենթարկել
Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախատեսված չէր հրապարակ բերել անվադողեր «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը օգոստոսի 21-ին հանրահավաք էր հայտարարել Հանրապետության հրապարակում: Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան միջոցառման էջում հորդորել էր հանրահավաքի մասնակիցներին իրենց հետ մեքենաների անվադողեր բերել հրապարակ: Սակայն մինչեւ հանրահավաքի սկիզբը ոստիկանները բերման ենթարկեցին Անդրիաս Ղուկասյանին, Անդրանիկ Մարտիրոսյանին եւ Սերգեյ Կյուրեղյանին: Երեւանի փոխոստիկանապետ
ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գրությունը.
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը դատախազությունից ստացել է փաստաբանի կողմից արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը։ Քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Հաշվի առնելով
Սահմանամերձ բնակավայրերին դեղեր և բժշկական ապրանքներ են հատկացվել
Մարզային բուժհաստատություններին օժանդակելու նպատակով, ինչպես նաև բնակչության դեղերով ապահովումը և հասանելիությունը բարելավելու համար ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ սահմանամերձ բնակավայրերին հերթական անգամ դեղեր և բժշկական ապրանքներ են հատկացվել: ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» միջոցով` այս անգամ Տավուշի մարզի Այգեձորի, Չինարի, Մովսեսի, Ներքին կարմիրաղբյուրի, Պառավաքարի և Սևքարի ամբուլատորիաներին տրամադրվել են մարդասիրական օգնությամբ ստացված
ԵՄ ներկայացուցչի հետ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն օգոստոսի 21-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տնտեսական և հանրային կառավարման հարցերով խորհրդական Ալեսանդրո Զանոտային: Կողմերը քննարկել են հակակոռուպցիոն քաղաքականության ներկա վիճակը, կատարված աշխատանքներն ու այդ ուղղությամբ ԵՄ բյուջետային աջակցությանն առնչվող հարցեր: Սուրեն Քրմոյանը, շնորհակալություն հայտնելով Եվրոպական միությանը կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով աջակցելու և ներդրված ջանքերի համար, հույս է
Կայացավ մանկապատանեկան ֆուտբոլի առաջին մրցանակաբաշխությունը (ֆոտոշարք)
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի մրցանակաբաշխությունը: 2014 թ. սեպտեմբերից մինչև 2015 թ. հունիս ամիսները 9 տարիքային խմբերի 13 առաջնություններում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաև Արցախի թիմերը վիճարկել են լավագույնի կոչումը: Այսօր տեղի ունեցավ բոլոր ուժեղագույնների և անհատական անվանակարգերում լավագույնների պարգևատրությունը: Միջոցառմանը մասնակցեցին և պատանի ֆուտբոլիստներին
Արման Նավասարդյանը՝ ԵԱՀԿ-ում իր լռելու, Հովիկ Աբրահամյանի նկատողության եւ անճար դեսպանների մասին
«Եթե դուք դրանով փակում եք դեսպանի անճարությունը, որը երկու բառ չի կարող կապել երկու լեզվով եւ խոսել կամ բարձրացնել այդ ծանրաձողը՝ դա ուրիշ հարց է» «Ես ստիպված եմ այսօր անուններ հնչեցնել։ Հուլիսի 30-ին Հրանուշ Հակոբյանն է հանդիպել Հալեպի գլխավոր հյուպատոսի հետ, Շվեդիայի դեսպանին՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը՝
«Ամեն քայլափոխի հանդիպում ես սոցիալական ողբերգության». նկարչուհի
Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց երիտասարդ նկարչուհի Էմմա Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է մոտ երեսուն գեղանկար: Նկարիչներից ոմանք Էմմայի գործերն անվանում են փոքր բեմադրություններ, որոնցում կարելի է տեսնել մեր այսօրվա կյանքի արտացոլանքը: Երիտասարդ ստեղծագործողի կրթությունը սահմանափակվում է Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցով. «Բժիշկների սխալ միջամտության հետևանքով Էմման լսողության հետ կապված խնդիրներ ունի: Այդ պատճառով
Սյունիքի դատարանն Արտակ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել
Քիչ առաջ Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է հերթական անարդար դատավճիռը: Դատարանը Արտակ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել: Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 2-ի երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի առանձնատան մոտ հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Իսկ միակ մեղադրյալը՝ Արտակ Բուդաղյանը, մեղադրվում
Սեպտեմբերին Երևանում կբացվի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի
Աշունը հագեցած կլինի Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումներով։ Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին անցկացվելու են գիտաժողովներ, մրցաշարեր, հուշ ցերեկույթներ ու Ազգային հերոսի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ։ Այդ առթիվ օգոստոսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվեց հոբելյանական հանձնաժողովի նիստ, որին մասնակցեցին նաև Թաթուլ Կրպեյանի հարազատները: Նիստի ընթացքում ներկայացվեցին առ այսօր կատարված աշխատանքներն ու
Սնանկության գործերով կառավարիչների թիվը համալրվել է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում օգոստոսի 20-ին տեղի է ունեցել սնանկության գործերով կառավարիչների որակավորման ստուգումը: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա որակավորման ստուգմանը մասնակցելու իրավունք ստացած 34 դիմորդներից քննությանը ներկա են եղել 31-ը: Որակավորման ստուգումն անցկացվել է 2 փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստային հարցաշարերը կազմվել են համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ` նախապես հրապարակված 500 հարցից 100 հարց ընտրելու միջոցով:
Արսեն Բաբայանն արձագանքել է Արամ Մանուկյանի հայտարարություններին. ԱՐՄԵՆՊՐԵՍ
ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում անձնավորված գնահատականներ է հնչեցրել ՀՀ ԱԺ նախագահի հասցեին` նշելով, թե չկա այնպիսի տարբերակ, որ սահմանադրական հանրաքվեն կայանա սեպտեմբերին։ Արամ Մանուկյանը նաև հայտնել է, թե իրենք փորձելու են «վիժեցնել» սահմանադրական փոփոխությունները։ Այս մասին «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության
Ռուսներն ու ուկրաինացիներն էլ կխոսեն Եղեռնի մասին
Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնը Երեւանում կներկայանա «Արմենիադա» նախագծով
Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, մարդուն առևանգելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ստացված նյութերի լրացուցիչ նախապատրաստմամբ պարզվել է, որ առկա են հատուկ ծառայություն իրականացնող մի շարք
ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard վճարային համակարգի հետ միասին խրախուսում է իր աշխատակիցներին
Գնահատելով բանկային քարտերի վաճառքի ոլորտում մասնագիտացված աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը, նախաձեռնողականությունը, նպատակասլացությունն ու ստեղծագործական մոտեցումը գործին` ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացնում է հերթական խրախուսական ծրագիրը Cirrus/Maestro, MasterCard Standart և MasterCard Gold քարտերի վաճառքի մասով: Խրախուսական ծրագրի առաջին փուլի շրջանակում բանկի բոլոր աշխատակիցները, ովքեր իրականացրել են MasterCard քարտերի վաճառք, ստացել են բոնուսային պարգևատրում, իսկ
«Երիտասարդականի» ստորգետնյա առեւտրի կենտրոնից ոչ բոլորն են կարողանալու օգտվել
Օրենքը պահանջում է, որ ցանկացած նորակառույց կամ հիմնանորոգվող շենք ու հանրային օգտագործման կառույց պարտադիր պետք է հարմարեցված լինի տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց: Աբովյան փողոցում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ հիմնանորոգվող գետնանցումը շուտով կշահագործվի: Սակայն կառուցող կազմակերպությունը ու մայրաքաղաքի իշխանությունները մոռացել են գետնանցում տանող աստիճանների վրա թեքահարթակ տեղադրել: Հաշվի առնելով, որ ստորգետնյա անցումում գործելու է առեւտրի մեծ
Պլանային ջրանջատում Արմավիրում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արմավիրի մարզի` Մերձավանի խճուղու, Փարաքար գյուղի Նաիրի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Ռ. Գասպարյան, Հ. Աբրահամյան, Մարտի 8-ի, Մայիսյան, Սուրբ Հարություն, Խորհուրդների, Կոմունայի, Այգեստանի, Ռ. Արշակյան, Սևանի, Թամանցիների փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված
Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը ներկայացվեց ՀՀ Նախագահին
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում որոշեց հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին: Միաժամանակ, Հանձնաժողովն առաջարկել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ նշանակել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան
Փաստաբանների պալատի նախագահի նամակը ՀՀ քննչական կոմիտեի նախագահին
Հարգելի պարոն Հովսեփյան, 27.05.2015թ. ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Խ. Մեջլումյանը քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին թիվ 18-350կգ-15 որոշմամբ՝ թիվ 62228314 քրեական գործով տուժողի ներկայացուցիչ փաստաբանի կողմից արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է հարուցել: Որոշման մեջ նշված է, որ 2015 թվականի մայիսի 21-ին`
Հաշտարարության ինստիտուտի ներդրմամբ դատարանները կաշխատեն նվազ ծանրաբեռնվածությամբ. Արսեն Մկրտչյան
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանն այսօր ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում հանդիպել է հաշտարարի որակավորման դասընթացին մասնակցած անձանց, ներկայացրել Հայաստանում հաշտարարի ինստիտուտի զարգացման հեռանկարները և այլ երկրներում արդեն իսկ ներդրված համակարգի փորձն ու դրա արդյունավետությունը: Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը, անդրադառնալով Հայաստանում առաջին անգամ ներդրվող այս ինստիտուտին, նշել է, որ
Ոստիկանությունը վերադարձնում է ակտիվիստներից առգրավված իրերը. forrights.am
Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցը ոստիկանական բռնի ուժով եւ ջրցանով ցրելու ժամանակ բերման ենթարկված երիտասարդները երեկ այցելել են ոստիկանության Երեւանի վարչություն, որտեղ իրենց են վերադարձվել բերման ենթարկելիս առգրավված իրերը: Այդ իրերի թվում են պաստառներ, թմբուկ, փոքր սառնարան և այլն: Ռիմա Սարգսյանը պատմում է, որ ոստիկանություն է այցելել փաստաբան Հայարփի Սարգսյանի հետ, որտեղ ոստիկաններն ասել
«Չեմ հիշում մի դեպք, որ ՀՀ-ն ՌԴ-ի հետ հարաբերություններում շահած դուրս գա»
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հրեշավոր սպանության գործով դեռ նոր զարգացումներ չկան: Հայ հասարակությունը առանձնապես բավարարված չէ Պերմյակովի դատավճռով, քանի որ հրեշավոր ոճրագործության մեղավորները դեռ չեն բացահայտվել: Փաստաբանների պալատի անդամ Նորայր Նորիկյանը եւս այս գործով լավատես չէ. անգամ Պերմյակովի՝ ՀՀ-ին հանձնելու պարագայում չի կարծում, որ օբյեկտիվ քննություն կլինի: Ըստ նրա՝ կատարվելու է գործարք: «Առավոտի» հարցին՝ իսկ ո՞րն
Ռուբեն Աղուզումցյան. «Հասարակության համար այդքան էլ մեծ նշանակություն չունեն սահմանադրական բարեփոխումները» (Տեսանյութ)
Ռուբեն Աղուզումցյանի կարծիքով՝ որոշիչը մարդն է իր հատկություններով, իր կարողություններով եւ իր գիտելիքներով
Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականը մեկնել է աշխարհի առաջնություն
Այսօր Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականը մեկնել է Աստանա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որտեղ մեդալներից բացի խաղարկվում են նաեւ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ: Մարզիչներ Տիգրան Բաբայանն ու Կարեն Սիմոնյանը հավաքականի կազմում Ղազախստանի մայրաքաղաք տարել են Հովհաննես Դավթյանին՝ 60 կգ, Արսեն Ղազարյանին՝ 66, Անդրանիկ Չափարյանին եւ Ռաֆայել Դավթյանին, երկուսն էլ՝ 81: Կանանց առաջնությանը
Հովհաննես Սահակյան. «Ես անում ու անելու եմ ամեն ինչ, որ ամուսնությունները լինեն կնոջ և տղամարդու միջև»
Հաջորդ շաբաթվա սկզբին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին իր և իր ղեկավարած ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի առաջարկները կներկայացնի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ ներկայացնելու են տարբեր առաջարկներ՝ սկսած նրանից, որ տղամարդն ու կինը հավասար են, վերջացրած ավելի խորքային հարցերով: Մի շարք առաջարկներ ունեն ԱԺ-ի վերաբերող գլխի հետ կապված: Պարոն Սահակյանը մանրամասնեց.
«Թեման խաղաղությունն էր». «Ա1+» (տեսանյութ)
Օգոստոսի 10-ից 17-ը գերմանական Բայրոյթ քաղաքում անց է կացվել «Առանց սահմանների» միջազգային 3-րդ փառատոնը։ Փառատոնին Հայաստանը ներկայացրել է գեղանկարիչ Տիգրան Սահակյանը։ Գերմանիայի, Ավստրիայի, Իսլանդիայի և Հայաստանի ներկայացուցիչները 4 օրում արված իրենց ստեղծագործություններն ամփոփիչ ցուցահանդեսին հանձնել են արվեստասերների դատին։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Արամ Մանուկյան. «Շարմազանով ջան, դու ո՞վ ես» (Տեսանյութ)
Արամ Մանուկյանի կարծիքով՝ ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊԻ ծրագիրը փնթիության եւ անշնորհքության գագաթ է
Ո՞րն է լինելու Պերմյակովին ՀՀ-ին հանձնելու գինը
Լավատեսական սպասումներ չկան Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել 102-րդ ռազմաբազայի դասալիք զինծառայող Վալերի Պերմյակովին: Նա մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 3՝ զենքով դասալքության, հրաձգային զենք-զինամթերք հափշտակելու եւ դրանք ապօրինի կրելու հոդվածներով, այն է՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 338 հոդվածի 2-րդ, 226 հոդվածի 3-րդ, 222 հոդված 1-ին մասերով:


















































