Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամներին բերման են ենթարկել

Օգոստոս 21,2015 19:10

Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախատեսված չէր հրապարակ բերել անվադողեր

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը օգոստոսի 21-ին հանրահավաք էր հայտարարել Հանրապետության հրապարակում: Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան միջոցառման էջում հորդորել էր հանրահավաքի մասնակիցներին  իրենց հետ մեքենաների անվադողեր բերել հրապարակ:

Սակայն մինչեւ հանրահավաքի սկիզբը ոստիկանները բերման ենթարկեցին Անդրիաս Ղուկասյանին, Անդրանիկ Մարտիրոսյանին  եւ Սերգեյ Կյուրեղյանին:

MHM98542-copy

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախատեսված չէր հրապարակ բերել անվադողեր եւ բերման են ենթարկել ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար: Նա հավելեց, որ իրենց տեղեկություններով ակտիվիստները պատրաստվում էին անվադողերն այրել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31