Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գրությունը.

Օգոստոս 21,2015 19:05

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը դատախազությունից ստացել է  փաստաբանի կողմից արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը։ Քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ստացել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի գրությունը՝ նշված քրեական գործի վերաբերյալ, ինչը կքննարկվի  քրեական գործով ձեռք բերված ապացույցների համատեքստում եւ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31