Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ի գործով վկայի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար դատապարտվածը հացադուլ է հայտարարել. 1in.am

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այսօր «Արթիկ» ՔԿՀ տեղափոխված դատապարտյալ Արթուր Այվազյանը՝ Մանախը, հացադուլ է հայտարարել: Դատապարտյալը պահանջում է, որ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը կատարի վերաքննիչ դատարանի որոշումը և նրան հնարավորություն ընձեռի դուրս գալ բաց ուղղիչ հիմնարկ: Հիշեցնենք, որ օրերս տեղաբաշխման հանձնաժողովը մեկ անգամ մերժել էր դատապարտյալի դիմումը, որը Այվազյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը

Սիրիահայերը վերադարձան Հալեպ. «Ա1+» (տեսանյութ)

Սիրիահայ  Հակոբ Տախանը 4 տարվա բաժանումից հետո հանդիպել է Սիրիայից Հայաստան  տեղափոխված  իր ընկերներին: Նա  Երեւանում է իբրեւ Համահայկական խաղերի մասնակից։ Թեև Հայաստանը շատ է հավանել, սակայն չի երկմտում Սիրիա վերադառնալ։ «Իմ գրեթե բոլոր ընկերներս գրեթե կրնամ սել հոս գաղթեցին, երբ Հալեպեն վատ էին պայմանները և կսեն, որ լավ են հոս պայմանները, բայց ամեն մարդ

Վարդան Բոստանջյան. «Բազմաֆունկցիոնալ համալիրը հեռանկար կարող է դրսեւորել տուրիզմի բնագավառում»

Վարդան Բոստանջյանը հակված է մտածելու, որ 100 մլն դրամ ներդրումները կկատարվեն

Կարեն Ավագյան. «Մեր առօրյայում շատ է պակասում թիմային աշխատանքը»

Օգոստոսի 17-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի բացման հանդիսավոր արարողությունը։ Ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԿԳ նախարարը, Երևանի քաղաքապետը, բարձրաստիճան այլ հյուրեր։ Ամենամյա այս հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Երիտասարդական հավաքին ամեն տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ։ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ «Բազեն» նպաստում է ազգային

Հովիկ Աբրահամյան. «Անցկացվելու է խորհրդատվություն, ոչ թե աուդիտ»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ երկու օր հետո ՀԾԿՀ-ում անցկացվելու է խորհրդատվություն: Այսօր «Բազե 2015»-ի բացման արարողությունից հետո բազեականների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հայտարարեց, որ խոսքը ոչ թե աուդիտի, այլ խորհրդատվության մասին է, որը անցկացվելու է հանձնաժողովում, պարզելու, թե արդյոք այդ բարձրացված սակագինը, որն առաջարկվել է, արդարացվա՞ծ է: Ինչ վերաբերում է աուդիտին և ՀԷՑ-ում

Ռուսաստանն Ադրբեջանում ռազմաբազա է կառուցում. Haqqin.az

Ռուսաստանը լքված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի փոխարեն պատրաստվում է նոր ռազմական բազա կառուցել Ադրբեջանում: Այս տեղեկությունը, հղում կատարելով ադրբեջանական «Զվեզդա» հեռուստաընկերությանը, հաղորդել է Haqqin.az կայքը: Տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականին Ադրբեջանում կսկսվի «Վորոնեժ» ՌԼԿ-ի կառուցում: ««Վորոնեժ» կայանքի կառուցումը շարունակվում է եւ ոչ միայն Ռուսաստանում (Պեչորա ու Մուրմանսկ): Ծրագրված է, որ 2017 թվականին Ադրբեջանում կսկսվի նոր ՌԼԿ-ի շինարարությունը,

Վիլեն Խաչատրյան. «Թանկացումների հերթական ալիքին պետք է սպասել»

Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ ազգաբնակչությունը ընդհանրապես օգուտ չի ունենա, եթե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ազդի խոշոր բիզնեսի վրա

«Մհերը ստեղ չի, որ ստեղ ըլներ, պատիվ կպահանջեինք, դաժե»

Մհեր Սեդրակյանի վարորդն ասում է, որ Վահան Մարտիրոսյանը «կլյաուզյա ա անում»

Աշոտ Եղիազարյան. «Շատ կասկածելի է այդ 100 միլիոն դոլարի ներդրումը»

Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ պարզ չէ հիմնավորումը, թե այդ բազմաֆունկցիոնալ համալիրը կաշխատի՞, թե ՞ ոչ

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար

Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին առավոտյան տեղի ունեցած պատահարի հետևանքով բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ: Նշենք, որ ավտոբուսում եղել է 19 մարդ` վարորդը և 18 ուղևոր: Սևանի հիվանդանոց հոսպիտալացված 10 տուժածից 5-ը, ստանալով բժշկական օգնություն և սպասարկում, դուրս է գրվել, մյուս 5-ը տեղափոխվել է մայրաքաղաք: Ժամը 18:00-ի դրությամբ` վիրավորներից մեկը բուժում է ստանում

Գեղարքունիքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով վնասվածք է ստացել 14 անձ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝   Սևան-Գետափ ավտոճանապարհում այսօր տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։ 2015թ. օգոստոսի 17-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող Ա.Պետրոսյանի վարած ՊԱԶ-32053 մակնիշի ավտոմեքենան Սևան-Գետափ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել հարակից ձորակը, ինչի հետևանքով ավտոմեքենայի

Սերժ Սարգսյանն հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պերուի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ումբերտո Ումերես Ալվարեսը (նստավայրը` Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Պերուի հետ

Ամփոփվել են 2015թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները

Օգոստոսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, զորակոչային հանձնաժողովի ներկայացուցիչներ և

Ձերբակալությունից մինչեւ դատարան՝ երեք տարբեր մեղադրանք (Տեսանյութ). «Ա1+»

Մոտ մեկ տարի առաջ Հայաստանի ոստիկանությունը բերման ենթարկեց բնապահպանության նախարարության անտառների վերահսկողության բաժնի պետ Արմեն Լաբլաջյանին։ Ահա նրան ոստիկանությունը ձեռնաշղթաներով տանում է ի տես կառավարական շենքի բոլոր աշխատակիցների։ Ահա եւ գումարը՝ 79 հազար դրամ։ Օպերատիվ տեսանյութը խոսում է մի շարք գյուղերից մեծ ծավալի սեւ հող տեղափոխելու թույլտվություն տալու համար տարբեր քաղաքացիներից Արմեն Լաբլաջյանի վերցրած 975

«Միություն 2015-հաղթանակի ժառանգներ». մեկնարկը տրված է

«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի  շուրջ հինգ հարյուր մասնակիցների համար օգոստոսի 17-ը տոնական էր՝ ազդարարվեց հավաքի մեկնարկը: «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքը իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո` ռուսական «Доблесть отечества» հայրենիքի պաշտպանների աջակցման հասարակական շարժման և «Русь» ռազմական բազկամարտի ֆեդերացիայի աջակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին  ՀՀ

Ձևավորվել է «Հայկական վերածնունդ» միավորման հանձնաժողովի խորհուրդը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման Քաղաքական-վերլուծական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի արդյունքում ձևավորվել է խորհուրդ՝ հետևյալ կազմով. 1.Էդգար Առաքելյան Քաղաքագետ 2.Նաիրա Պողոսյան-Լրագրող 3.Անահիտ Հակոբյան- Լրագրող 4. Կարեն Թումանյան-Վերլուծաբան 5.Վահե Մոսինյան – Պատմաբան 6. Արփի Վանյան  – Վերլուծաբան 7.Լուսինե Թասալյան- Իրավաբան 8.Նատալի Սինորյան- Սոցիոլոգ-PR մասնագետ 9.Արտավազդ Ադունց-Միջազգայնագետ 10.Անի Հակոբյան –Քաղաքագետ 11.Վարդուհի Հարությունյան-

Կարելի է այլ պատասխանատվություն սահմանել. Լեւոն Մարտիրոսյանը՝ Էդմոն Մարուքյանի նախաձեռնության մասին

Լեւոն Մարտիրոսյանը չի կարող ասել, որ հրատապ էր նման օրենքի նախագիծ ներկայացնելը

Ավարտվել է ոստիկանության օպերլիազորի կողմից ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազոր Արամ Մայիլյանը կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով յուրացում: Մասնավորապես՝ Արամ Մայիլյանը ընկերոջ՝ Արամ Ալեքսանյանի հետ իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով վերջինս վարկային կազմակերպությունում գրավադրել է իրեն պատկանող 3 սենյականոց բնակարանը, որի դիմաց

Զարգացման Բանկի Էրեբունի և Ավան մասնաճյուղերում մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ն անհատական պահատուփեր կարելի է վարձակալել 25% զեղչով

Զարգացման Բանկը հայտարարում է 25% զեղչ «Էրեբունի» և «Ավան» մասնաճյուղերում մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ն անհատական պահատուփեր վարձակալելու դեպքում: Հաշվի առնելով արձակուրդային ժամանակահատվածը և մոտեցող ամանորը՝ ակցիան նպատակ ունի հաճախորդներին հնարավորություն տալ պահել իրենց համար թանկարժեք իրերն ապահով վայրում՝ միաժամանակ օգտվելով առաջարկվող զեղչից: Հիշեցնենք, որ Զարգացման Բանկում՝ Էրեբունի և Ավան մասնաճյուղերում, առկա է մեծ, փոքր և

Հայկական միջոցառումներ Ռումինիայի Ռոման, Բոտոշան և Սուչավա քաղաքներում

Օգոստոսի 14-16-ին Ռումինիայի Հայոց միության ու Հայոց թեմի կազմակերպմամբ և Ռումինիայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ Ռոման, Բոտոշան և Սուչավա քաղաքներում անցկացվեցին հայկական միջոցառումներ: Օգոստոսի 14-ին Դիլիջանի հետ եղբայրացած Ռոման քաղաքում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օծմամբ բացվեց Ռումինիայի Հայոց միության Ռոմանի մասնաճյուղի գրասենյակը: Միջոցառմանը ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռոմանի քաղաքապետ Լորենցիու

Գառնիկ Իսագուլյանը հանդիպում է խնդրել ՀՀ նախագահից. 168.am

Մեկ շաբաթ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, որ ինքը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չի տեսնում, և որ դրանով փորձում են նաև շփոթության մեջ գցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: 168.am-ի հետ զրույցում Գ. Իսագուլյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ ինքն այսօր արդեն դիմել է ՀՀ նախագահական, հանդիպում է խնդրել նախագահից

«Ոտքի՛, Հայաստան». հակաժողովրդական այս որոշման իրագործման համար պատասխանատու են լինելու նաեւ Բաղրամյան պողոտայից հեռացածները

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի հայտարարությունը Հայրենակիցներ ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացնելու  համար որոշել է պայմանագիր կնքել «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» փակ բաժնետիրական ընկերության հետ։ Այդ ընկերությունը պատրաստ է 230.000 ԱՄՆ դոլարի դիմաց, 16 շաբաթվա ընթացքում պատասխանել Սերժ Սարգսյանի առաջ քաշած հարցերին․ ի՞նչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և սակագնի

Բոլոր տղաներն էլ ասացին, որ մեծանան՝ զինվոր են դառնալու

Անցած տարի շուքով կայացավ Քաշաթաղի երկրորդ քաղաք Կովսականի մանկապարտեզի բացումը, որին ներկա էր նաև ԼՂՀ նախագահը: Համապատասխան գույքով կահավորված և օժանդակ կառույցներով ապահովված նախադպրոցական կրթօջախում այժմ գործում է 2 խումբ՝ ընդհանուր 46 սաներով: Վերջերս եղա Կովսականում և «Քաշաթաղի հանրակրթական հաստատությունների տնօրենություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Սահակյանի, շրջվարչակազմի աշխատակազմի իրավաբան Արթուր Առաքելյանի հետ այցելեցի մանկապարտեզ: Լարիսա Ավետյանը

Մայդանի առաջին զոհ Սերգեյ Նիգոյանի գերեզմանը պղծել են. Lifenews

Դնեպրոպետրովսկի մարզում անհայտ անձինք գողացել են Ուկրաինայի Մայդանի առաջին զոհ Սերգեյ Նիգոյանի գերեզմանի մոտ տնկված ծառերը: Այս տեղեկությունը, հղում կատարելով տեղի իրավապահ մարմիններին, հաղորդել է «Lifenews»-ը: Նրանց խոսքերով՝ բարբարոսության մասին լուրը ստացել են մահացածի հարազատներից: Իրավապահները արդեն պարզել են, որ գողացվել է 7 եղեւնի: Կատարվում են որոնողական աշխատանքներ: «Lifenews»-ը նշել է, որ Ուկրաինայի օրենքներով գերեզմանը

Ռոբերտ Նազարյանի հրաժարականի պահանջով ստորագրություն տվողների թիվն ավելանում է

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամների՝ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ հանձնաժողովի մյուս անդամների հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում իրականացվող ստորագրահավաքի արդյունքում հավաքվել է 4000-ից ավելի ստորագրություն: Aravot.am-ը «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է հետո ստորագրահավաք իրականացնեն նաև նախագահի հրաժարականի պահանջով, պարոն Ղուկասյանը պատասխանեց, որ նման նախաձեռնությամբ արդեն հանդես է եկել ազատամարտիկ Սուսաննա

Ռուսաստանում Ինտերպոլը ձերբակալել է հայ դասալիք սպային. Pravdaurfo

Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի ինտերպոլի աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի զինված ուժերի զինծառայողին, որը փախել էր ծառայության վայրից: Այս տեղեկությունն, ըստ «Pravdaurfo»-ի, հայտնել է Ուրալի շրջանի տրանսպորտի դատախազության մամուլի ծառայությունը: «Ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության 31-ամյա քաղաքացի: Նա Հայաստանի զինված ուժերի սպա է եւ գտնվում է միջազգային հետախուզման մեջ, քանի որ մեղադրվում է Հայաստանի քրեական օրենսգրքի 361 հոդվածի

Մտավորական. «Իշխանությունների համար հուշարձան ու սրբավայր չկա»

 Արգամ Այվազյանը զայրացած է, որ Եղեռնի հուշարձանի մոտ խաղատուն ու ռեստորան է գործելու

Ջրի խողովակների վերանորոգման ժամանակ Թուրքիայում հայկական գերեզմանաքարեր են գտնվել. Ermenihaber.am

Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Թեքիրդաղ նահանգի Մալքարա գավառում ջրի խողովակների վերանորոգման համար փորված փոսում հայտնաբերվել են շիրմաքարեր: Ըստ թուրքական «Posta» թերթի կայքի` թվով 8 գերեզմանաքարերը հայտնաբերվել են 1.5 մ խորության վրա: Այդ թաղամասի բնակիչները հաղորդել են, որ բոլոր 8 շիրմաքարերն էլ բեռնատարով տեղափոխվել են պահեստ` ավելի ուշ ուսումնասիրության ուղարկելու համար: Նշվում է, որ գերեզմանաքարերը բավականին

Հանձնարարվել է նախապատրաստվել նոր ուսումնական տարվան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է կարճ ժամկետում ավարտել բոլոր աշխատանքներն ու հավուր պատշաճի նախապատրաստվել նոր ուսումնական տարվան: Ըստ այդմ հանձնարարվել է կրթօջախների հարակից տարածքների մաքրման և բարեկարգման նպատակով կազմակերպել շաբաթօրյակներ, ինչպես նաև գույքագրել ու ճանապարհային ոստիկանության հետ համատեղ դպրոցների հարակից տարածքներում կատարել համապատասխան գծանշումներ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել (Տեսանյութ)

«Էկո»-ով են ունեցել, որպեսզի միանգամից շատ երեխա ունենան

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031