Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերը վերադարձան Հալեպ. «Ա1+» (տեսանյութ)

Օգոստոս 17,2015 22:30

Սիրիահայ  Հակոբ Տախանը 4 տարվա բաժանումից հետո հանդիպել է Սիրիայից Հայաստան  տեղափոխված  իր ընկերներին: Նա  Երեւանում է իբրեւ Համահայկական խաղերի մասնակից։ Թեև Հայաստանը շատ է հավանել, սակայն չի երկմտում Սիրիա վերադառնալ։

«Իմ գրեթե բոլոր ընկերներս գրեթե կրնամ սել հոս գաղթեցին, երբ Հալեպեն վատ էին պայմանները և կսեն, որ լավ են հոս պայմանները, բայց ամեն մարդ իր կարողության համեմատ կարող է՝ գալ կամ չգալ։ Ուրախ եմ, որ տեսա իրենց երկար տարիներ վերջ»,-ասում է Հակոբը և հավելում, որ ցանկանում է վերադառնալ Սիրիա, քանի որ տեղի գաղութը պահպանելու անհրաժեշտություն կա։

Սիրիահայերի խոսքով՝ թեև գաղութը փոքրացել է, սակայն միասնական է։

«Խմելու ջուր չկա։ Ժողովուրդը զանազան տեղերեն ինքը կճարե։ Անշուշտ մեր հայկական միությունները մեր հայ գաղութին կօգնեն ջուրով,ուտեստեղեններով, նյութական»,- ասում է Պատվիրակության մարզիչ Հակոբ Բզդիկյանը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31