Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով վնասվածք է ստացել 14 անձ

Օգոստոս 17,2015 18:55

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝   Սևան-Գետափ ավտոճանապարհում այսօր տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։

2015թ. օգոստոսի 17-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող Ա.Պետրոսյանի վարած ՊԱԶ-32053 մակնիշի ավտոմեքենան Սևան-Գետափ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել հարակից ձորակը, ինչի հետևանքով ավտոմեքենայի 18 ուղեւորներից 14-ն ստացել են մարմնական վնասվածքներ, որոնցից 13-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ  քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասով (մեքենան վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը):

Նշանակվել է փորձաքննություն, 14 անձ ճանաչվել է տուժող։ Քննություն է տարվում պարզելու վթարի պատճառները։

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31