Օրվա լրահոսը

Գործընկերային կապեր հաստատելու առաջարկ՝ Կոլումբիայի Արմենիա քաղաքից

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը հանդիպել է Կոլումբիայի Հանրապետության Կինդիո դեպարտամենտի մայրաքաղաք Արմենիայի քաղաքապետի խորհրդական, քաղաքային խորհրդի անդամ Լուիս Ֆերնանդո Ռամիրեզ Էչեվերիի հետ, ով Երևանում է ճանաչողական այցով, ինչպես նաև Արմենիայի քաղաքապետի անունից Երևանի քաղաքապետարանին համագործակցության առաջարկությունը փոխանցելու նպատակով։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Արմենիայի քաղաքապետարանի նախաձեռնությունը` Վանո Վարդանյանը քաղաքապետի պատրաստակամությունն է փոխանցել

Օգոստոսի 31-ից Արտաշատի Երևանյան փողոցում կգործարկվի 2 արագաչափ սարք

Օգոստոսի 31-ից Արտաշատի Երևանյան փողոցում կգործարկվի 2 արագաչափ սարք Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ս/թ. օգոստոսի 31-ից կգործարկվեն Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում տեղադրված 2 արագաչափ սարքերը՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ: ՀՀ ոստիկանություն

Ժամանակին հասարակական հնչողություն ստացած դեպքով հետախուզվողը հայտնաբերվեց և կալանավորվեց (Տեսանյութ) 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օգոստոսի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, մայրաքաղաքում հայտնաբերել ու բերման են ենթարկել 1979 թվականին ծնված, Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին: Ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից նա հետախուզվում էր դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 29-ից` քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածների հատկանիշներով. 104-րդի երկրորդ մասի վեցերորդ կետ (շատերի համար վտանգավոր եղանակով սպանություն),

Ավարտվել է մանկահասակ երեխաների մահվան պատճառ հանդիսացած վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է 2 մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած երթեւեկության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղաքացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով դեպի Հերացու փողոց՝ շուրջ 40կմ/ժ արագությամբ։ Հասնելով Արմենակյան փողոցի թիվ

ԱՀ փոխվարչապետն ընդունել է ՀՀ բնապահպանության նախարարին

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն օգոստոսի 25-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Ա. Աղաբեկյանը կարևորել է ՀՀ ԲՆ համագործակցությունն Արցախի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության հետ՝ բնական ռեսուրսների պահպանության և շահագործման առումով: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ աշխատանքային այցի ընթացքում տեղի ունեցած

Նախագահն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կուխտային՝ պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ուկրաինական բարեկամության ամրապնդման գործում ունեցած ներդրման դիվանագիտական առաքելությունը պատշաճ իրականացնելու համար: Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել Իվան Կուխտային հետագա գործունեության մեջ: ՀՀ Նախագահը և

«Տիգրան Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը ճնշում էր փաստաբանական համայնքի վրա».փաստաբաններ

Երևան, օգոստոսի 25, 2015 թ.:  Փաստաբանների պալատի, իրավապաշտպանների և ՀԿ-ների արագ արձագանքի ու ճնշման շնորհիվ կարճվեց փաստաբան Տիգրան Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը: Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը այս թեմայի շուրջ իրենց տեսակետները հայտնեցին փաստաբան Տիգրան Հայրապետյանը,  Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի համակարգող Կարեն Մեժլումյանը և «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գրասենյակի

Համակարգում տեղի ունեցած բարեփոխումների արդյունքներն ավելին են, քան կարելի էր ակնկալել. Ա. Ասատրյան

Համակարգային բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի և 3 տարիների արդյունքները ամփոփելու նպատակով օգոստոսի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին այցելեցին  «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն, որտեղ ծանոթացան «114» սոցիալական թեժ գիծ ծառայության աշխատանքներին, սոցիալական ոլորտում ներդրված նոր տեղեկատվական տեխնոլոգիաներին: ՀՀ աշխատանքի

«Մեզ օգնում են ընդամենը 14-15 տետրով, դե արի ու երեխաներիդ դպրոց ուղարկի». 14 երեխաների մոր դժգոհությունը (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզպետարանում 9 ու ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին կառավարության կողմից բնակարանների գնման վկայագրեր հանձնելիս, այդ ընտանիքի մայրերը դժգոհեցին, որ կառավարությունը գրեթե ուշադրություն չի դարձնում իրենց ընտանիքներին: Ըստ նրանց, բազմազավակությունը Հայաստանում ոչնչով չի խրախուսվում, անկախ երեխաների քանակից՝ իրենց ապրելու միակ միջոցը մնում է նպաստը: 14 երեխաների մայր Լուսինե Մելքոնյանն ասաց. «Բազմազավակ ընտանիքի կարիքներն այնքան շատ

Օգոստոսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 542 երեխա՝ 294 տղա, 248 աղջիկ

Օգոստոսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 30598 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 542 երեխա՝ 294 տղա, 248 աղջիկ:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը

Ռեժիմը շարունակում է հաշվեհարդարի քայլեր կատարել Գևորգ Սաֆարյանի նկատմամբ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը ազատվել է աշխատանքից՝ հաստիքների կրճատման ձևական պատճառաբանությամբ: Նա աշխատում էր «Այբ» դպրոցում՝ որպես անվտանգության աշխատող: Իրականում նրան աշխատանքից ազատելու պատճառը նրա քաղաքական ակտիվ գործունեությունն է, որը երբեմն դրսևորվում է կտրուկ գործողություններով: Ռեժիմի համբերության բաժակը «լցվել է», քանի որ ս.թ. օգոստոսի

8 երեխաները բաց երկնքի տակ

Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում մի ընտանիք է ապրում, ովքեր ամեն օր պայքարում են օրվա հանապազօրյա հացի համար: Վարսենիկ Ղուկասյանը ունի վեց երեխա և հունվար ամսին էլ երկվորյակներ կունենա: Կինը ամեն օր մտածում է ինչպես կերակրի բազմանդամ ընտանիքին: Երկու մեծ տղաները հովիվ են, երկու աղջիկները դպրոցական, մյուս փոքրիկները՝ Էդմոնը և Գնելը մանկապարտեզ չեն հաճախում: Գնելի մոտ

Տարածված տեսանյութում երեւում է Մհեր Սեդրակյանի որդու ընկերը (Տեսանյութ)

Վահան Մարտիրոսյանը պնդում է, որ իր մորը սպառնացել են

Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իվան Կուխտայի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական գործունեության ավարտի կապակցությամբ: Գալուստ Սահակյանը, դրական գնահատելով դեսպան Կուխտայի դիվանագիտական գործունեությունը Հայաստանում, շնորհակալություն է հայտնել հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման եւ արդյունավետ համագործակցության համար: ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը, խորհրդարանական բարեկամական խմբերի

Հիմա էլ մտադիր են Սեւանի ջո՞ւրը վաճառել կամ նվիրել Իրանի Ուրմիան փրկելու համար (Տեսանյութ)

Բնապահպանները մտահոգված են ու հայտարարում են՝ «Թույլ չենք տա, որ դուք Սեւանին վերաբերվեք այնպես, ինչպես ամբողջ երկրի հետ»

Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային և հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային և հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից (շուրջ 110 արկ) ադրբեջանական կողմը արևելյան ուղղությամբ կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով

Շենքը տվել են տոկոսի դիմաց, իսկ մարդիկ մնացել են անտուն. «Ա1+» (տեսանյութ)

Գևորգ Չաուշի 14/3 կիսակառույց շենքի բնակիչներն անորոշության մեջ են և պահանջում են կատարել իրենց տրված խոստումը՝ ավարտել բնակարանների կառուցումը: «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժած բնակիչները ասում են՝ բազմաթիվ նամակներ և դիմումներ են ուղարկել իշխանություններին: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Զգալի վնասներ հասցրած հրդեհի առաջացման պատճառը պարզվել է

Օգոստոսի 15-ի երեկոյան ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1958 թ. ծնված Նախշուն Մ.-ի տանը հարակից մարագում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 21.20-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով: Հրդեհի հետևանքով մասամբ այրվել էր Նախշուն Մ.-ին պատկանող մարագը. պատճառվել է 100.000 դրամի նյութական վնաս: Ամբողջությամբ այրվել էր 1943 թ. ծնված Դունյաշա Մ.-ի

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Օգոստոսի 25-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia

Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպությունը կվերանորոգի Վահան և Դպրաբակ համայնքների բուժկետերը

Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի Գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց ֆրանսիական ,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպության ծրագրերի համակարգող Օֆելի Կատոին և նույն կազմակերպության խորհրդի անդամ Ժան-Պոլ Մասնադային: Հանդիպումը կազմակերպվեց մարզի բուժկետերի վերանորոգում ծրագրի շրջանակներում, որտեղ նախատեսված էր համատեղ քննարկել մարզում առաջնահերթ համարվող բուժկետերի

Դեզինսեկցիոն և դեզինֆեկցիոն միջոցառումներ` քրեակատարողական հիմնարկներում

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կարգադրությամբ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները: Այս միջոցառումների շրջանակներում օգոստոսի 25-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից մասնագիտացված կազմակերպության կողմից մեկնարկեցին սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացվող ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքները: Մասնավորապես, համապատասխան ընկերության մասնագետները ՔԿ հիմնարկում իրականացրին մակաբույծների ոչնչացմանն ուղղված դեզինսեկցիոն և միկրոբների, միկրոօրգանիզմների

Անվճար պանիրը միայն թակարդում է լինում կամ Օրանժ-Արմենիայի կարապի երգը

Երեկ հերթական անգամ լսեցի Օրանժ-Արմենիայի գովազդը: Նա էլի սմարթֆոններ էր առաջարկում: Հայաստանի սմարթֆոնիզացիայով Օրանժ-Արմենիան սկսել է զբաղվել վաղուց: Արտաքնապես նպատակն անմեղ, գրավիչ եւ օգտակար է թվում: Իսկապես, ի՞նչ վատ բան կա նրանում, որ տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ «անվճար» ձեռք բերեն սմարթֆոններ եւ օգտվեն դրանց առավելություններից: Ոչ մի վատ բան չկա: Օրանժ-Արմենիան համապատասխան պայմանագիր ստորագրելու դիմաց

Պայթյունի հետևանքով մարդիկ չեն տուժել

Օգոստոսի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում գտնվող գազալցակայանում, ավտոմեքենայի գազի բալոնը լիցքավորելու ժամանակ այն պայթել է: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.40-ի սահմաններում, Դիմիտրով գյուղում գտնվող գազալցակայանում 1986 թ. ծնված Հարություն Հ.-ին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ընթացքում գազի բալոնը պայթել է:

Ամերիկաբնակ գործարար, բարերար Սիլվա Չաքմաքչյանը հյուրընկալվեց սփյուռքի նախարարությունում

Օգոստոսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկաբնակ գործարար, աշխարհահռչակ «Հագուստ Սիլվիայից» հագուստների պատրաստման սրահի հիմնադիր-տնօրեն, բարերար Սիլվա Չաքմաքչյանին: Բարձր գնահատելով Սիլվա Չաքմաքչյանի գործունեությունն ու ձեռքբերումները՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Սիլվան ծնվել է Բեյրութում, սիրիահայերի ընտանիքում: 1946-1947թթ. մեծ հայրենադարձության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան, իսկ 19 տարեկանում մոր հետ տեղափոխվել Միացյալ Նահանգներ: 33 տարեկանում

Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը կրկին պայթեցվել է

Թուրքիայի Կարս նահանգում պայթյունը վնասել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մի հատվածը: Գազի մատակարարումը պայթած հատվածում դադարեցվել է: «Azernews»-ի փոխանցմամբ՝ գազատարը պայթեցրել են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները։ «BP Azerbaijan» կազմակերպությունը, որը գազատարներ ունի Ադրբեջանում եւ Վրաստանում, հաղորդել է, որ իրենց գազատարների աշխատանքը չի խափանվել: Հիշեցնենք, որ նույն գազատարի Սարիղամիշ գավառով անցնող հատվածում պայթյուն էր տեղի ունեցել նաեւ

Մկրտիչ Մինասյանն էլ չգիտի, թե համալիրի զվարճանքի կենտրոնները Ցեղասպանության թանգարանին մոտ են լինելու, թե`ոչ (Տեսանյութ)

Եթե զվարճանքի կենտրոնները մոտ լինեն Ցեղասպանության թանգարանին, Ճարտարապետների միությունն իր խոսքն ասելու է

Տիգրան Սարգսյանին հասցեագրված բողոքին ստիպված տեր կանգնեց Հովիկ Աբրահամյանը (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը բնակարանների գնման վկայագրեր հանձնեց 9-ից ավելի երեխաներ ունեցող 8 ընտանիքների: Շիրակի մարզպետարանը, սոցապնախարարության հետ համատեղ, 6 ընտանիքներ ընտրել էր Գյումրիից, երկուսը՝ գյուղական համայնքներից: Մարզպետը հպարտորեն հանձնելով վկայագրերը՝ ակնարկեց, որ անցած տարի այս ծրագիրը չստացվեց ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ այժմ կառավարությունը տեր կանգնեց իր խոստմանը: Հիշեցնենք, որ նախորդ տարի Aravot.am-ին էր

Վենետիկի հանձնաժողովը զգուշացնում է, որ եթե դասականին ռոք խառնենք, այդ երաժշտությունը չի լսվի

Վենետիկի հանձնաժողովի անդամներն այսօր ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետում ԱԺ խմբակցությունների եւ արտախորհրդարանական ուժերի, հ/կ-ների ներկայացուցիչների հետ քննարկում էին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց. «Ձեզ համար պարզ է, որ կայուն մեծամասնության ձեւավորման հարցը հիմնական մտահոգությունն է առաջացնում: Կուզենայի ասեիք՝ ո՞ր պետություններում է այս ձեւավորմամբ լինում կայուն մեծամասնությունը եւ ինչի՞ արդյունքում է, որ այդ

Սերժ Սարգսյանը ՀԱԿ-ին հրավիրել է քննարկման, ՀԱԿ-ը մերժել է

Երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին է զանգահարել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանի անունից փոխանցել առաջարկություն, որ չորեքշաբթի օրը, երբ ինքը սկսելու է կոնսուլտացիաների շարքը, առաջինը հանդիպի ՀԱԿ-ի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Լեւոն Զուրաբյանը:: Նրա խոսքերով՝ «Ես պատասխանել եմ, որ մենք շատ լավ հասկանում ենք Սահմանադրական այս ամբողջ գործընթացի

Արմենակ Կյուրեղյան. «Հայաստանում չկա ազատ, անկախ դատական համակարգ»

Արմենակ Կյուրեղյանի խոսքերով՝ մեղադրողի նման միջնորդությունը իրենց համար սպասելի էր

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031