Օրվա լրահոսը

«Թեղուտի» գործերը լավացել են, «Յուքոմինը»՝ վատացել

Այս տարվա առաջին եռամսյակի համար հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ուշագրավ տեղաշարժեր են գրանցվել: Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ «Երեւանի կոնյակի գործարանը», նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ եւ դիրքերն է զիջել, եւ վճարած հարկերի քանակով է հետընթաց ունեցել: Եթե 2014 թվականի հունվար-մարտ ամիսներին կոնյակի գործարանը ցանկի 12-րդ տեղում էր՝ վճարելով 1

«Թող ստուգեն՝ Սերժ Սարգսյանի շրջապատը ոնց է հարստացել». Արամ Հարությունյանը՝ ստուգումների մասին

«Ազգային համաձայնություն» կուսակցությունում նույնպես առաջիկայում ստուգումներ են սպասվում: Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունն իրականացնում է ռիսկերի վրա հիմնված ստուգումներ ոչ առևտրային կազմակերպություններում, դրանց թվում ոչ միայն հասարակական կազմակերպություններ են, այլեւ տասը կուսակցություն: Կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում հակասահմանադրական համարեց նախարարության նախաձեռնությունը. «Եթե ինչ-որ բան ստուգեն,

Իրատեսական ապագա

«Հայերի անգերազանցելի, միայն շատ քիչ ժողովուրդներին հասանելի բեղունությունը…» Ֆելիքս ֆոն Լուշան «Ո՞րն է ամենազոր զենքը՝ պահպանակը: Նրանցում զոհվել է ավելի շատ մարդ, քան բոլոր պատերազմներում միասին վերցրած»: Անեկդոտ Հեռանանք ֆանտաստիկայից: Մոռանանք նաեւ մեր իրականությանն այնքան բնորոշ քաղաքականությունը կամ, ավելի ճիշտ, քաղաքականացվածությունը, եւ սկսենք խորհել, թե ինչ է սպասում մեզ ապագայում: Եվ այսպես, թող հայտնի լինի

ՀԽ անդամները Վարդաշեն ՔԿՀ-ից երթով շարժվում են Նուբարաշեն

Հիմնադիր խորհրդարանի անդամները մինչ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ հասնելը հանդիպեցին ոստիկանների շղթային: Նախաձեռնության անդամները բացականչում էին` Ազատ, անկախ Հայաստան, քաղբանտարկյալների անունները: Այժմ նրանք Վարդաշեն ՔԿՀ-ից շարժվում են դեպի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Մանրամասները` շուտով: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ Լուսանկարը՝ արխիվային  

Ժիրայր Սեֆիլյան. «Օրեր անց մեր գործը պետք է կարճեն» (Տեսանյութ)

Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով՝ աշխարհաքաղաքական այս վիճակում Հայաստանի իշխանություններն իրենց իշխանությունը չեն կարող երկար պահել

«Դրսում» պրակտիկայից հետո էլ ուսանողներն ապագան Հայաստանի հետ են կապում

Հայաստանում ֆրանսիական համալսարանի մի խումբ ուսանողներ վերջերս իրենց մեկամսյա պրակտիկան են անցկացրել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Պրակտիկայի ավարտին Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Մոնտուան եւ պրոռեկտոր Արայիկ Նավոյանն այցելել են բոլոր այն վայրերը, որտեղ բնակվում եւ աշխատում էին իրենց ուսանողները: «Առավոտի» հետ զրույցում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը նշեց, որ հրաշալի տպավորություններ ունի. «Ուրախ էի, որ բոլոր այն

Ես զիջող մարդու նմա՞ն եմ. Վ. Գասպարյանը՝ քրեական տարրերի, Ս. Խաչատրյանի որդու մասին (տեսանյութ)

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով այն հարցին, թե օրե՞նքն է թույլ, թե՞ Սյունիքի մարզպետի ընտանիքը, որ նրանց մասնակցությամբ մեկ միջադեպին հաջորդում է մյուսը, հայտարարեց. «Դուք մտածում եք, որ եթե ինչ-որ մեկին չեն նստացրել, չեն դատել, ուրեմն օրենքը չի՞ աշխատում: Ո՛չ օրենքն է թույլ, ո՛չ մյուսը: Օրենքը աշխատում է այնպես, ինչպես պետք է աշխատի: Օրենքը չունի

Պարի պետականը «Կհիշի եւ կպահանջի» արտերկրում

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլը կազմավորման օրվանից (1958թ.) գրավել է ոչ միայն տեղական, այլեւ միջազգային բազմաթիվ բեմեր՝ աշխարհին բարձրարվեստ ներկայացնելով հայ տղամարդկանց առնական ու կանանց քնարական պարը: Դեռեւս անցյալ տարվանից Պարի պետականը ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ համալրել է պարացանկը նոր բեմադրություններով: Այդ նպատակով հրավիրվել էր Վրաստանի ճանաչված «Սուխիշվիլի-Ռամիշվիլի» պետական անսամբլի բալետմայստեր Մուրիկո Գագոշիձեն, որն էլ

Հայկական «360 Stories» ծրագիրը կօգնի վիրտուալ ճանապարհորդություն կատարել Հայաստանում

ՄԻ քանի հայ ծրագրավորողներ ստեղծել են «360 Stories» անվանմամբ ծրագիր, որը թույլ է տալիս վիրտուալ ճանապարհորդություն կատարել Հայաստանում: Ծրագրում ներառված են Հայաստանի գրեթե 120 տուրիստական վայրեր, որոնք երեւում են «Google» ընկերության տրամադրած քարտեզների վրա: Մարդիկ կարող են «վիրտուալ զբոսնել» եւ երբ այցելեն Հայաստան ու արդեն իրական զբոսանք կատարեն, կարող են ծրագրի միջոցով իրենց պատմություններով կիսվեն:

Մեկնարկեց ի պաշտպանություն քաղբանտարկյալների երթը (Տեսանյութ)

Քիչ առաջ «Ազատություն քաղբանտարկյալներին» նախաձեռնությունը «Ազատության» հրապարակից սկսեց իրենց երթը: Նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը նկատեց, որ Շուշիի ազատագրման համար պայքարել է Ժիրայր Սեֆիլյանը՝ իր գաղափարակից ընկերների հետ միասին, որոնց ձերբակալել էին ապրիլի 7-ին. «Իշխանությունները ցանկանում են ամեն կերպ լռեցնել ազատ միտք ունեցողներին, դա կլինի բռնությունների, թե կալանքների միջոցով: Ապրիլի 7-ին Հիմնադիր խորհրդարանի 5 անդամներին ձերբակալեցին,

Բաքվում հայերն են կառավարում. «Հրապարակ»

Պաշտոնազրկված օլիգարխ Ռեշադ Մամեդովի «հայկական արյան» թեման շարունակում է մնալ ադրբեջանական մամուլի հիվանդագին ուշադրության կենտրոնում: APA-ն լրագրողական «հետաքննություն» է անցկացրել և պարզել, որ Մամեդովի մայրը, ում անձնագրում ազգության դիմաց գրված է «ադրբեջանուհի, իրականում Աիդա Ստեփանի Մարտիրոսովան է՝ ծնված Բաքու քաղաքում»: Գործակալությունը գրում է, որ Մամեդովը, «դիմելով պաշտոնեական կեղծիքի, փոխել է մոր ծննդյան վկայականը»: Թե ինչու

Հարված թիկունքից. ինչո՞ւ Պուտինն անտեսեց Արցախը

Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացան հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք տարբեր երկրների, միջազգային կառույցների կողմից պաշտոնապես թեեւ չընդունվեցին, սակայն ինչպես նախորդ, այնպես էլ այս ընտրություններին հետեւեցին օտարերկրացի դիտորդներ, 20-ից ավելի պառլամենտների ներկայացուցիչներ, որոնք հանդես եկան դրական գնահատականներով: Եվրոպացի դիտորդները ԼՂ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները գնահատեցին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Երեւանում օրերս Եվրոպական խորհրդարանի պատգամավոր,

Նիհարեցնող վարժություն

Եթե դուք պատճառաբանում եք, որ ժամանակ չունեք եւ դժվարանում եք շատ վարժություններ կատարել` փորի եւ ազդրերի շրջանում գեղեցիկ համաչափություն ունենալու համար, ապա ձեզ ենք առաջարկում հեշտ եւ արդյունավետ վարժություն, որը ոչ շատ ժամանակ է խլում, ոչ էլ իր մեջ մեծ դժվարություն է պարունակում: Մեջքի վրա պառկում եք հատակին, ձեռքերը բարձրացնում վերեւ՝ ոտքերով հենվելով աթոռի մեջքին:

ՀՀ գլխավոր վերահսկիչը շրջապատված է ահռելի թվով նվերներ մատուցող «բարի ծերուկներով». «Ժողովուրդ» 

«ՀՀ վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, պարզվում է, որ վերահսկողական գործառույթներ իրականացնելուն զուգահեռ սահուն հարստանում է: Ըստ նրա կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրի՝ Հովսեփյանի դրամական միջոցները 2014 թվականի վերջին կազմել են 180 մլն դրամ և 3 մլն 435 հազար դոլար: Իսկ որտեղի՞ց նրան այսքան մեծ գումար: Ի վերջո, Հովսեփյանը իր գիտակից տարիքում զբաղեցրել է բացառապես պետական

Հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:  —  ԼՂՀ

Բյուջեի եկամուտներն ու միջին աշխատավարձը բարձրացել են. «Ազգ»

2015-ի առաջին երեք ամիսներին ՀՀ պետական բյուջեի մուտքերը կազմել են 247 մլրդ դրամ, ինչը 3 տոկոսով ավելի է նախորդ 2014-ի նույն ժամանակահատվածի պետական բյուջեի եկամուտների (գրեթե 240 մլրդ դրամ) համեմատ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվությունից երեւում է նաեւ, որ պետբյուջեի եկամուտների աճի տեմպը գերազանցել է տնտեսական ակտիվության աճի տեմպը: Ընդ որում, եթե բյուջեի ամբողջ եկամուտներն

Մոլորություն կլինի մտածել, որ Բայդընի ներկայությունն ու Արամ Առաջինի ելույթը պատահականություն են. «Ժամանակ»

Վաշինգտոնի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար միասնական աղոթքի արարողությանը ելույթ ունեցած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարել է, որ Ցեղասպանությունը ոչ միայն ճանաչում է պահանջում, այլև հատուցում՝ որպես ոճիր, որ գործվել է մարդկության ու հայ ժողովրդի դեմ: Արամ Առաջինի այս խոսքերը Վաշինգտոնի Մայր տաճարում ստանում են առանձնակի քաղաքական և նույնիսկ աշխարհաքաղաքական նշանակություն,

Ինչո՞ւ են արտադրողները ներկրված թռչնամիսը տեղականի տակ իրացնում. «Հայոց աշխարհ»

Ինչպես հայտնի է, գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրամանով մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայից Հայաստանի տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր, պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփեր եւ միջադիրներ՝ մինչեւ կարանտինի չեղյալ հայտարարելը Որոշումը կայացվել է Թուրքիայում արձանագրված թռչնի գրիպի մուտքը Հայաստան կանխելու

Սուրիկ Խաչատրյանի որդին փախուստի է դիմել. «Ժողովուրդ» 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահները չեն կարողանում գտնել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն, որպեսզի հարցաքննեն մայիսի 2-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած  միջադեպի գործով: Ասել է թե՝ մարզպետի տղան՝ Տիգրան Խաչատրյանը, փախուստի է դիմել: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տղան, ի թիվս այլ երիտասարդների, Սդղի գյոլ կոչվող հատվածում վիճել էր Գորիս քաղաքի բնակիչ Հարութ Զաքարյանի հետ, ինչից

«Երբեմն էլ ձեւական դեմարշեր են պետք». «Ազգ»

Հայ-վրացական պետական մակարդակի հարաբերություններով երբեք հիացած չլինելով հանդերձ` հստակ կարելի է ընդունել, որ յուրաքանչյուրն իր շահն ու հետաքրքրությունները ունի, ուստի երբեմն էլ ձեւական դեմարշեր են պետք: Բայց երբ այդ ձեւականի չափն ու սահմանն անցնում են, ցցուն է դառնում, որ խոսքը ոչ թե ցուցադրության, այլ բովանդակության մասին է: Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովը Արցախ այցելության

«Հարակից» երեւույթներ

Հաղթանակի օրվա հետ կապված, ինչպես եւ բազմաթիվ այլ առիթներով, մարդիկ վկայակոչում եւ քննարկում են բազմաթիվ «հարակից» երեւույթներ, որոնք որոշակի կապ ունեն այդ օրվա հետ, բայց չեն կարող փոխել դրա խորհուրդը: Թվարկեմ այդ երեւույթները: Խորհրդային միություն. բոլշեւիկների կողմից արհեստականորեն ստեղծված բազմազգ պետություն, որտեղ, ըստ մտահղացման, պետք է կյանքի կոչվեին կոմունիստական գաղափարները՝ փորձ, որը դատապարտված էր ձախողման,

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Իմ հայացքի մեջ կարծրացած: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Թանկյանն աչքիս շատ բարձրացավ:

Սերժ Սարգսյան. «Մենք պաշտպանել ենք նաև մեր հայրենիքը` Հայաստանը»

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Այսօր առանձնահատուկ` հոբելյանական օր է: Լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական հաղթանակի 70-րդ տարեդարձը: Խորհրդային բազմազգ բանակի խորտակիչ հարվածն էր, որ 1945 թվականի մայիսին Եվրոպայում վճռեց պատերազմի ելքը: Ե՛վ առաջին գծում, և՛ պարտիզանական ջոկատներում,

Լեւոն Արոնյանը՝ Ռուսաստանի թիմային չեմպիոն

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Սոչիում անցկացված շախմատի Ռուսաստանի թիմային առաջնությունում հանդես գալով «Սիբիրի» կազմում՝ նվաճեց չեմպիոնի կոչումը: Արոնյանը յոթ տուրերից մասնակցեց հինգին եւ իր թիմին բերեց 3,5 միավոր՝ կարեւոր ներդրում ունենալով թիմային ընդհանուր հաղթանակում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մոնիկա Վասիլյանը Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի ՄԴ-ում մեկնարկած Հայաստանի լողի առաջնությանը, որը շարունակվելու է երեք օր, մասնակցում են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 77 լողորդներ: Առաջնության արդյունքով կազմավորվելու է Հայաստանի հավաքականը, որը նախապատրաստվելու է այս մրցաշրջանում կայանալիք պաշտոնական պատասխանատու մեկնարկներին: Գլխավոր մրցավար եւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանի խոսքերով, նախորդ առաջնությունների համեմատ արձանագրվել է ոչ միայն մասնակցության

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցները բասկետբոլ խաղացին (ֆոտոշարք)

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն այս տարի առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացնում է նաեւ իր աշխատակիցների շրջանում իրականացվող մարզական միջոցառումներով: Պետական կառույցի ներկայացուցիչները բոլորովին վերջերս մրցեցին թենիսի սեղանների առջեւ: Այսօր էլ «Միկա» մարզահամալիրի խաղադաշտում նրանք ուժերը փորձեցին բասկետբոլում: Մրցությունը մանրահատակ էր բերել ինչպես շարքային աշխատակիցներն, այնպես էլ բաժինների, վարչությունների պետերին, աշխատակազմի ղեկավարներին, որոնք ցույց տվեցին, որ

«Խոպանչիների մասին օրենքի»՝ Շիրակի մարզպետի ընկալումը. (Տեսանյութ)

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց , որ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության նախագիծը, համաձայն որի առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս, բացասական է ներկայացվում հատկապես լրագրողների ու այն մարդկանց կողմից, որոնք անտեղյակ

Լևոն Երանոսյանի պարզաբանումը՝ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ. (տեսանյութ) Lurer.com

«Տարիներ շարունակ ես այդ կնոջն օգնել եմ, ինձանից դեղի փող է պահանջել, շատ դեպքերում ինձ չի գտել, մտել ընտանիքիցս ա ուզել, ու դրանց մեծ մասը խմիչքի վրա է ծախսել»,– Lurer.com–ի՝ «ինչո՞ւ այսօր Եռաբլուրում վիրավորեցիք այն կնոջը» հարցին ի պատասխան ասաց ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։ https://www.youtube.com/watch?v=iHiLvC12CuI Մանրամասները՝ տեսանյութում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Lurer.com-ի կայքում

«Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթի հաղթողը կմեկնի Չինաստան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը և ԵՊՀԼ Կոնֆուցիուսի ինստիտուտն արդեն երկրորդ անգամ են Հայաստանում անցկացնում «Չինարենի կամուրջ» միջոցառումը: Վերջինս չինարենի մրցույթ է, որի հաղթողին հնարավորություն է տրվում Չինաստանում մասնակցելու «Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին: Հայաստանում մրցույթին մասնակցում է 8 հոգի: Նրանք նախապես ներկայացրել են գրավոր աշխատանք և անցնելով երկրորդ փուլ՝ այսօր ժյուրիի և միջոցառման մասնակիցների

Քննչական կոմիտեի հրավերով Երևանում է գտնվում միջազգային փորձագիտական խումբը

ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ այսօր Երևանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Եվրամիության TAIEX  միջազգային փորձագիտական խմբի անդամների մասնակցությամբ, որի ժամանակ վերջիններս ներկայացրել են փորձագիտական առաքելության նախնական արդյունքները։ Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի կապակցությամբ՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն արձանագրել է, որ անցած ամիսների ընթացքում զգալի քայլեր են ձեռնարկվել կոմիտեի կայացման, քննիչների աշխատանքային, նյութատեխնիկական պայմանների բարելավման, քննիչների

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930