Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց ի պաշտպանություն քաղբանտարկյալների երթը (Տեսանյութ)

Մայիս 09,2015 12:14

Քիչ առաջ «Ազատություն քաղբանտարկյալներին» նախաձեռնությունը «Ազատության» հրապարակից սկսեց իրենց երթը:скачанные файлы

Նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը նկատեց, որ Շուշիի ազատագրման համար պայքարել է Ժիրայր Սեֆիլյանը՝ իր գաղափարակից ընկերների հետ միասին, որոնց ձերբակալել էին ապրիլի 7-ին. «Իշխանությունները ցանկանում են ամեն կերպ լռեցնել ազատ միտք ունեցողներին, դա կլինի բռնությունների, թե կալանքների միջոցով: Ապրիլի 7-ին Հիմնադիր խորհրդարանի 5 անդամներին ձերբակալեցին, եւ բոլորս նրանց ընդունում ենք որպես քաղբանտարկյալների, իսկ մի երկրում, որտեղ կան քաղբանտարկյալներ, նշանակում է, որ այդ երկրի իշխանությունը վաղուց իրեն սպառել է»:

Նրա խոսքերով՝ երթի նպատակն է եւս մեկ անգամ բարձրաձայնել, որ նախաձեռնության անդամները չեն ուզում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ լինեն. «Մենք ուզում ենք, որ իրականում լինի ե’ւ խոսքի ազատություն, ե’ւ անկախ ամեն ինչից մարդն ունենա ազատ արտահայտվելու իրավունք»:

Նախաձեռնությունը «Ազատության» հրապարակից Սայաթ Նովա փողոցով շարժվել է դեպի Աբովյան փողոց: Այժմ նրանք Ամիրյան փողոցում են, այնուհետեւ նրանք Մաշտոցի պողոտայով պատրաստվում են վերադառնալ «Ազատության» հրապարակ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031