Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր վերահսկիչը շրջապատված է ահռելի թվով նվերներ մատուցող «բարի ծերուկներով». «Ժողովուրդ» 

Մայիս 09,2015 11:03

«ՀՀ վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, պարզվում է, որ վերահսկողական գործառույթներ իրականացնելուն զուգահեռ սահուն հարստանում է: Ըստ նրա կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրի՝ Հովսեփյանի դրամական միջոցները 2014 թվականի վերջին կազմել են 180 մլն դրամ և 3 մլն 435 հազար դոլար: Իսկ որտեղի՞ց նրան այսքան մեծ գումար:

Ի վերջո, Հովսեփյանը իր գիտակից տարիքում զբաղեցրել է բացառապես պետական պաշտոններ, որը անհամատեղելի է բիզնես գործունեության հետ: Պարզվում է՝ նա շրջապատված է «բարի ծերուկներով», որոնք մշտապես ահռելի թվով նվերներ են մատուցում գլխավոր վերահսկիչին:

Ըստ պաշտոնական փաստաթղթի՝ Հովսեփյանը չորս տեղից նվիրատվություն է ստացել, որի ընդհանուր արժեքը կազմել է 600 հազար դոլար, իսկ նրա աշխատավարձը տարեկան ընդամենը 5 մլն 984 հազար դրամ է: Բացի այս նա նաև վարձակալության դիմաց է գումար ստացել, որը կազմել է 9 մլն 720 հազար դրամ: Այսպիսով պաշտոնյայի եկամուտները նախորդ տարվա վերջին կազմել են 15 մլն 704 հազար 422 դրամ»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031