Օրվա լրահոսը

Տաքսու վարորդները նամակով դիմել են Սերժ Սարգսյանին

Տաքսու վարորդները դժգոհում են, որ եթե կառավարությունն իրենց տալիս է լիցենզիա, ապա լիցենզիայի հետ պետք է նաեւ տրամադրի բոլոր այն պայմանները, որոնք անհրաժեշտ են դաշտում ազատ աշխատելու համար։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարորդները դիմում են տրանսպորտի եւ կապի նախարարությանը լիցենզիա ստանալու համար, սակայն ստիպված են լինում մեկ ամսից ավելի սպասել այն ստանալու համար։ Իսկ լիցենզիա

«Հռոմի պապի կողմից մատուցվելիք պատարագն ապտակ է Թուրքիային». Վահրամ Շեմմասյան

«Վատիկանում կայանալիք իրադարձությունը մեծ նշանակություն ու հնչեղություն կունենա. այն ևս մեկ ապտակ կլինի Թուրքիայի համար»,- համոզված է Կալիֆորնիայի «Նորթրիջ» նահանգային համալսարանի հայագիտական ծրագրերի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Շեմմասյանը: Խոսքը ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագի մասին է, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Իհարկե, Հռոմի պապը հոգևոր առաջնորդ է,

Ռուբեն Հակոբյան. «3 քաղաքական ուժերի համագործակցությունն արդեն ավարտվել է»

ԱԺ վերջին քառօրյա նիստերի ընթացքում քննարկվեց գազի հանձնաժողովի զեկույցը: Հանձնաժողովի աշխատանքների մասին եռյակի անդամները հակասական կարծիքներ էին հայտնում: ԲՀԿ-ն ասաց, որ հանձնաժողովը շատ լավ է աշխատել, նույնիսկ Միքայել Մելքումյանը քննադատեց հանձնաժողովը վատաբանողներին: ՀԱԿ-ն ասաց, որ չեն  ստացել այն արդյունքը, ինչ ուզում էին ստանալ, իսկ «Ժառանգությունը» հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի չարչարանքին ապաշխարանք մաղթեց ու գոհունակություն հայտնեց

Անհանգստացած են Ալավերդիում արձանագրված նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդությունների աճող թվերից

Civil Voice –ի  հայացքն այս անգամ ուղղված է Ալավերդուն, քանի որ այստեղ իրականացված բժշկական վերջին հետազոտությունները խիստ տագնապային ցուցանիշներ են արձանագրել: Համայնքի բնապահպանական սուբվենցիաներից  հատկացված 6,6 մլն. դրամով Ալավերդու բժշկական կենտրոնում զննության է ենթարկվել 1050  քաղաքացի: Կրծքագեղձի սոնոգրաֆիկ և մամոգրաֆիկ հետազոտությունների արդյունքում  պարզվել է, որ զննության ենթարկված   30-60 տարեկան 550 կանանցից ընդամենը 7 կնոջ կրծքագեղձն

Հաշմանդամին կարգ չեն տալիս, դիմել է դատարան

ՀՀ վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանի վարույթում է գտնվում Ա. Հայրապետյանի վարչական գործը: Ա. Հայրապետյանը ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության դեմ է: Հայցվորը պահանջում է «Լևոն Հովհաննիսյանի անվան» սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտի կողմից տրված էպիկրիզում հաշմանդամության առկայությունը սահմանող վարչական ակտ ընդունել: Մեր տեղեկություններով, խոսքը հաշմանդամության 2-րդ խումբ տալու մասին է: Դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի 16-ի որոշմամբ նշանակվել

«Քաղաքամայր Երևանի գույները»՝    օտարերկրացիների աչքերով

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայաստանը՝ օտարերկրյա նկարիչների աչքերով» ցուցահանդեսը: 6 երկրների 20 նկարիչների աշխատանքները ստեղծվել են «Հայկական ներկապնակ» բացօթյա նկարչության փառատոնի ժամանակ: Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Փյունիկ» հիմնադրամի և «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ու աշխատանքներին ծանոթացել Երևանի քաղաքապետի

«ԲՀԿ-ն կամաց-կամաց վերածվում է ՀՀԿ-2-ի»

Ռոբերտ Քոչարյանը փրկում է իր իմիջը «ԲՀԿ-ի կազմաքանդումն, իհարկե, թեթեւացրեց իշխանությունների կյանքը, դրանով հանդերձ՝ ուժեղացրեց երկրում առկա քաղաքական մենաշնորհը՝ մնացած բոլոր խնդիրները թողնելով ինչպես որ կային կամ էլ ավելի խորացնելով դրանք»,- երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ոչ պաշտոնական կայքին տված հարցազրույցում այսպիսի կարծիք էր հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ճակատագրի վերաբերյալ: Չուշացավ նաեւ ԲՀԿ-ից

Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն որոշում ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Ապրիլի 9-ին Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց որոշում, որով կարևորվում է Թուրքիայի և Հայաստանի կողմից իրենց պատմության վերաբերյալ ընդհանուր համաձայնության ձեռքբերումը, համոզմունք հայտնվում, որ փոխադարձ ըմբռնումի հասնելը 1915 թվականի վերաբերյալ անհրաժեշտ է երկու երկրների միջև հարաբերություններում առաջընթացի համար, հույս է հայտնվում առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները Նիդերլանդներում

«Քաղաքական լուսանցքում հայտնված». Շարմազանովը՝ Զուրաբյանին

«Քաղաքական լուսանցքում հայտնված անմեղսունակ երեւույթների տափակ հայտարարությունները մեկնաբանելու կարիք չկա»,- ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես կարճ պատասխան տվեց Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը: Հիշեցնենք, որ Լեւոն Զուրաբյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ Էդուարդ Շարմազանովի եւ իր միջեւ ծավալված բանավեճի մասին՝ ասել

Ռուբեն Հակոբյանը՝ Հիմնադիր խորհրդարանին. «Դա քաղաքական մոտեցում չի»

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հիմնադիր խորհրդարանի անդամների կալանավորմանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց. «Իշխանությունների կատարած քայլն ամբողջացրեց այն թեման, որ ապրիլի 24-ին մենք ցեղասպանության հետ զուգահեռ ունենք այլ թեմա՝ իշխանափոխության հարցը: Չեմ կարծում, որ այդ ձեւակերպումով Հիմնադիր խորհրդարանի անդամները պատրաստվում էին հակաօրինական ճանապարհով իշխանափոխություն իրականացնել, դա բավարար հիմք էր այդ ձեւակերպումով ձերբակալության համար:

Ապրիլի 11-ը՝ համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի օր

Մայրաքաղաքն ավելի մաքուր և կանաչապատ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ապրիլի 11-ին մայրաքաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ տարածքներում կիրականացնի համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքներ: Բոլորին հրավիրում ենք միանալ նախաձեռնությանն ու ակտիվորեն մասնակցել համաքաղաքային  ծրագրին:   Քաղաքապետարանի կողմից կտրամադրվեն տնկիներ և անհրաժեշտ պարագաներ: Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարություն

Տաքսու վարորդները տրանսպորտի եւ կապի նախարարությունից երաշխիք են պահանջում

Լիցենզիա չունենալու դեպքում նրանց տուգանում են հիսուն հազար դրամի չափով

Հայազգի պրոֆեսորը հեղինակավոր մրցանակ է ստացել

Կալիֆոռնիայի պետական համալսարանի Նորդռիջի (CSUN) քիմիայի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանն օրերս ստացել է 2015 թ. Քենեդի կենտրոնի Սթեֆան Սոնդհեյմի ոգեշնչող ուսուցչի մրցանակը: Ամենամյա մրցանակը շնորհվում է ականավոր մանկավարժներին՝ կարևորելով նրանց շրջադարձային դերը ուսանողների կյանքում եւ ներդրումերը ուսուցման ոլորտում: Դոկտոր Մելիքյանն առաջին հայ գիտնականն է, որն արժանանում է այդ պետական պարգեւին: Խիստ խորհրդանշական է, որ Հայոց ցեղասպանություն

Հովիկ Աբրահամյանն ու իր ժառանգությունը

Պաշտոնը ստանձնելիս նա խոստացել էր ստվերի կրճատում, հավասար պայմաններ գործարարների համար «Հովիկ Աբրահամյանին եւ նրա կառավարությանը շատ ծանր ժամանակ բաժին հասավ»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը: Ապրիլի 13-ին, հիշեցնենք, լրանում է վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին: Վարչապետի պաշտոնը ստանձնելիս նա խոստացել էր ստվերի կրճատում, հավասար պայմաններ

Սան Պաուլոյի խորհրդարանը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ապրիլի 8-ին Բրազիլիայի ամենախոշոր նահանգը հանդիսացող Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունեց համար 1266/2014 բանաձևը, որով ապրիլի 24-ը հռչակվեց «Հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»: Նախագիծը հեղինակել է նահանգային պատգամավոր Պեդրո Տոբիասը: Տեղեկանք: Սան Պաուլո նահանգը ամենախոշորն է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, որի բնակիչների թիվը կազմում է 44 միլիոն մարդ, ինչը Բրազիլիայի ազգաբնակչության 20%-ն է: Նահանգի

Դատապարտյալ, ինչ կկամենաք ուտել

Aravot.am-ի տեղեկություններով, քրեակատարողական հիմնարկներում մեծ քանակությամբ սննդամթերք է թափվում: Դատապարտյալները դժգոհում են մի դեպքում սննդամթերքի վատորակ լինելուց, մի դեպքում էլ դա յուրահատուկ բողոքի ակցիա է՝ չսնվել պետության հաշվին, մի դեպքում էլ , ստանում են տնից իրենց հասանելիք հանձնուքները, որոնք բավարարում են նրանց պահանջմունքները: Ինչ անել, որպեսզի սնունդը չթափվի, արդյոք, քրեակատարողական հիմնարկում կոնկրետ քայլեր արվում են:

«Պիտի կարողանանք շնորհակալություն հայտնել Քիմ Քարդաշյանին, ոչ թե անցյալում բաներ փնտրենք». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների վերջում, երբ լրագրողները բղավեցին՝ վա՜յ, Քիմ Քարդաշյանից մոռացանք հարցնել, նեղսրտեց. «Հա, այդ հարցը միայն ուրիշներին եք տալիս, չէ՞»: Իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Քիմ Քարդաշյանի՝ բավականին աղմուկ բարձրացրած այցին: Նրա խոսքերով՝ «Ինձ համար հասկանալի չէ այն անառողջ աժիոտաժը, որն առաջացել է Քիմ

Հիմա դուք ո՞ր բեւեռից եք

Մեծ էր զարմանքս, երբ իմացա, որ անցյալ տարի մայիսին մարզական աշխարհին շուրջ 40 տարի անձնվիրաբար ծառայելուց հետո, քաղծառայող հանդիսացող Սամսոն Հակոբյանն ազատվել էր աշխատանքից՝ իր դիմումի համաձայն եւ մինչեւ օրս գործազուրկ է: Բոլորին էլ քաջ հայտնի է, որ անձը, ում ընտանիքի ապրուստի միակ միջոցը պետական աշխատանքն է, հազիվ գնա նման քայլի: Գաղտնիք չէ, որ այսօր

Վահրամ Բաղդասարյան. «Սերժ Սարգսյանը ձերբակալման հրաման չի տվել»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արդեն հոգնել է պատասխանել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի քննադատություններին: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները խնդրեցին, այնուամենայնիվ, պատասխանել Էդուարդ Շարմազանովի հասցեին ուղղված նրա քննադատությանը: Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Լեւոն Զուրաբյանը գաղտագողի ինչ-որ բան է ասում ու փախչում դահլիճից գողեգող, որպեսզի պատասխանները չլսեն: Նրա ցանկությունն է, որ մենք անընդհատ արձագանքենք: Ինքը լուրջ

2014 թ.մեկնարկել է ՀՀ ողջ տարածքում համայնքային ոստիկանության մոդելի ներդրման գործընթացը

Ներկայացվել է ՀՀ ոստիկանության 2014 թ. գործունեության հաշվետվությունը  Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության 2014 թ. կատարած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է հաշվետու տարում ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Վլադիմիր Գասպարյանը նշել է,

Բուսական զանգված՝ հանձնուքի միջից

Ապրիլի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Ս.-ին տեսակցության եկած քաղաքացի Վ. Կ.-ի հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են 1,1 գրամ ընդհանուր քաշով, սուր հոտով դեղնականաչավուն սեղմված բուսական զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին Լուսանկարը`  արխիվային

Գագիկ Մինասյանը համամիտ չէ Ռոբերտ Քոչարյանի հետ (Տեսանյութ)

Հայաստանի տնտեսությունը սնանկացման եզրին չէ: Այսօր պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Հիշեցնենք, նման դիտարկում վերջերս հայտնել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Վերջին մեկ տարում Հայաստանի արտարժույթի պահուստների կրճատման դինամիկան ցանկացած տեքստից ավելի խոսուն է: Արտաքին պարտքը շարունակում է աճել՝ դրա կառուցվածքի վատթարացմամբ: Վերջին փոխառությունը՝ տարեկան 7,5 տոկոս

«New-York Times»-ի լրագրողը ԼՂ այցելության համար ընկել է Ադրբեջանի սեւ ցուցակ. Взгляд

Հեղինակավոր ամերիկյան «New-York Times» թերթի լրագրող Սեթ Կուգելը «առանց Ադրբեջանին տեղեկացնելու» Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով հայտնվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության անցանկալի անձանց ցուցակում: Այս մասին, ըստ «Взгляд»-ի, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիմքեթ Հաջիեւը: «Այդ լրագրողի հոդվածը, որը խեղաթյուրում է այդ տարածքներում տիրող իրավիճակը, անհարգալից վերաբերմունք է թերթը ընթերցողների ու ավելի քան

«Օրվա փաստը». Երևանում վերանորոգվել են 213 շենքերի ճակատային մասեր

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Ներկայացնում ենք 2012-2014թթ. ընթացքում ճակատային մասերը վերանորոգված շենքերի քանակը: Երևանի քաղաքապետարան

Հունաստանի երաժշտական փառատոնի գումարները յուրացրել էր

Ամբաստանյալ Նաիրա Բադալյանը 2012թ. սկսած՝ մասնավոր կիթառ է դասավանդել շուրջ երեսուն աշակերտի։ 2014թ. մայիսին Երեւանի քաղաքապետարանի «Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սերգեյ Մարգարյանից տեղեկանալով, որ Ֆիլհարմոնիայի վարչակազմը ուղեւորություն է կազմակերպում Հունաստան՝ այնտեղ 2014թ. հուլիսին կայանալիք երաժշտական փառատոնին մասնակցելու համար, նախապես մտադրվել է այդ առիթն օգտագործելով՝ իր մոտ կիթառի դասընթացների հաճախող

Նիդերլանդների խորհրդարանը ճանաչում է ասորիների, հույների եւ հայերի ցեղասպանությունը. Aina

Նիդերլանդների խորհրդարանը երեկ ընդունել է բանաձեւ, որը ճանաչում է Օսմանյան թուրքերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմում իրականացված ասորիների, հույների եւ հայերի ցեղասպանությունը: Բանաձեւը, ըստ Aina.org-ի, ներկայացրել է խորհրդարանի «Քրիստոնեական միություն» կուսակցության պատգամավոր Ջոել Վորդեւինդը: Նշվում է, որ բանաձեւին մասնակցել են խորհրդարանի մի շարք կուսակցություններ: Բանաձեւին դեմ են եղել խորհրդարանի երկու թուրք անդամներ, բայց այն անցել է

Աշուղական երգերի ծրագրով կմեկնեն Ջավախք, Արցախ ու մարզեր

Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր տեսահոլովակ է թողարկել: «Ժողովրդական «Դլե յաման» երգի տեսահոլովակը նկարեցի: Այն ժողովրդական, սիրային երգ է, բայց ձեռք բերեց համազգային ցավի, վշտի արտահայտություն»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Թովմաս Պողոսյանը: Նա նաեւ պատմեց, որ իր ղեկավարած «Սայաթ-Նովա» անսամբլը ապրիլի 12-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ցեղասպանության

Նաիրա Զոհրաբյանը հերքում է Բիշարյանին եւ հորդորում անուններ ասել՝ ովքե՞ր են ԲՀԿ-ից մտել ՕԵԿ

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ հակակոռուպցիոն հանձնաժողովում ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» անդամ նշանակելու հետ կապված կառավարությանը նախապայմաններ էին առաջարկել, այնինչ ընդդիմադիր ԲՀԿ-ն միանգամից հայտնեց իր՝ անդամ ունենալու մասին, ինչո՞ւ այդպես վարվեցիք եւ ինչքանո՞վ արդյունավետ կլինի այդ հանձնաժողովի գործունեությունը՝ նա պատասխանեց, որ արդյունավետությունը կգնահատեն այն ժամանակ, երբ կմասնակցեն աշխատանքներին. «Ի տարբերություն մեր

 Քամու հետևանքով վնասվել են տանիքներ

Ապրիլի 10-ին, ժամը 10.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հայրավանք գյուղում քամու հետևանքով վնասվել և պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ. անհրաժեշտ է օգնություն: Պարզվել է, որ գյուղում մասամբ վնասվել են 2 տան տանիքներ (մոտ 35 քմ և մոտ 50 քմ): Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը: Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031