Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքամայր Երևանի գույները»՝    օտարերկրացիների աչքերով

Ապրիլ 10,2015 15:37

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայաստանը՝ օտարերկրյա նկարիչների աչքերով» ցուցահանդեսը: 6 երկրների 20 նկարիչների աշխատանքները ստեղծվել են «Հայկական ներկապնակ» բացօթյա նկարչության փառատոնի ժամանակ: Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Փյունիկ» հիմնադրամի և «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ու աշխատանքներին ծանոթացել Երևանի քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանը և Դավիթ Օհանյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին և շնորհավորելով ցուցահանդեսի բացման առիթով՝ Արամ Սուքիասյանը նկատել է, որ չնայած աշխատանքներն օտարազգիների աչքերով են ու վրձնով, սակայն գործերը հենց հայկական գույներով են:

«Կտավներն իսկապես շատ հետաքրքիր են: Ուզում եմ իմ ոգևորությունը փոխանցել և ընդգծել, որ ցուցահանդեսը նոր լիցք կհաղորդի  մայրաքաղաքի մշակութային կյանքին: Մենք սիրով շարունակելու ենք մեր աջակցությունը ցուցաբերել նմանօրինակ նախաձեռնություններին»,-նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին մշտական աջակցության համար:

Ռուս, ուկրաինացի, բելառուս, ղազախ, վրացի, լեհ և լիտվացի նկարիչները կտավների միջոցով ներկայացրել են իրենց տեսած հայկական բնաշխարհը, պատմաճարտարապետական հուշարձաններն ու մարդկանց:

Առանձին թեմայով ներկայացվել է նաև մայրաքաղաքը: Փառատոնի ավարտին բոլոր նկարիչների կողմից ստեղծված «Քաղաքամայր Երևանի գույներ» հավաքական ստեղծագործությունը, որն ի դեպ 2×3 մետր կտավի  վրա է պատկերված, որպես նվեր հանձնվել է Երևանի քաղաքապետարանին:

Ցուցահանդեսի մուտքն ազատ է և կգործի տասը օր:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930