Լրահոս
Օրվա լրահոսը

 Քամու հետևանքով վնասվել են տանիքներ

Ապրիլ 10,2015 13:43

Ապրիլի 10-ին, ժամը 10.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հայրավանք գյուղում քամու հետևանքով վնասվել և պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ գյուղում մասամբ վնասվել են 2 տան տանիքներ (մոտ 35 քմ և մոտ 50 քմ):
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը:
Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու համար:

***

Ապրիլի 10-ին, ժամը 10.28-ին  տեղեկատվություն է ստացվել, որ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մի քանի տների և անասնագոմերի տանիքները մասնակի վնասվել են:
Պարզվել է, որ գյուղում մասամբ վնասվել են տան (մոտ 40 քմ), անասնագոմի (մոտ 20 քմ) և անասնապահական ֆերմայի տանիքներ:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը:
Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու համար:

***

Ապրիլի 10-ին, ժամը 10.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղում մասնակի վնասվել են մի շարք տների տանիքներ, իսկ 4-րդ փողոցում գտնվող տներից մեկի տանիքը (մոտ 180 քմ) ամբողջովին պոկվել և ընկել է գազատար խողովակի վրա` վնասելով այն (գազի արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով). անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ գյուղում վնասվել է Ս. Ա.-ի տան տանիքը (մոտ 180 քմ):
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը:
Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու համար:

 ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930