Օրվա լրահոսը
«Նրանց հոգին էլ այդպես է պոռթկում». Արտավազդ Բայաթյան
Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը կարծում է, որ կուսակցությունները, այսպես թե այնպես, պետք է մասնակցեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, և այս համատեքստում ՀՀԿ-ն աչքի ընկավ, որովհետև ամենամեծ և իշխող կուսակցությունն է. «Այդ կանայք ակցիայի մասնակից են դառնում, դրա համար էլ ժպիտներով գնում են, բայց նման դեպքեր, հավատացնում եմ, եզակի են լինում: Ես աշխատել եմ այդ
Ժիրայր Սեֆիլյանի եւ Գագիկ Ծառուկյանի նմանությունը` իշխանության աչքերով
«Հիմնադիր խորհրդարանի դեմ քայլերը չեմ էլ ուզում կապել ապրիլի 24-ի հետ»,-ասում է իրավապաշտպանն ու հավելում`«դրանից առաջ փետրվարի 12-էր` Ծառուկյանի հայտարարությունը»
Ձերբակալվել է 5 անձ. Նրանց շահերը ներկայացնելու համար հրավիրված փաստաբանները ներգրավվել են որպես պաշտպաններ
2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 5 անձ։ Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը։ Օրենքով սահմանված կարգով նրանց պարզաբանվել են իրենց
Վահե Էնֆիաջյան. «ապրիլի 24-ը մեզ համար մի կետ է, որից հետո քաղաքական փորձառությամբ առավել պատրաստված պետք է շարունակենք մեր պայքարը»
ՀՀ Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցությունը շարունակում է աշխատել և իր բնականոն գործունեությունը ծավալել կուսակցության ծրագրային դրույթներին համահունչ: Սակայն ինչպես արդեն ավելի վաղ հայտնի էր, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ֆիքսած կետ ունի՝ ապրիլի 24, և միայն դրանից հետո գործողությունների տրամաբանական շարունակություն: Եվ այժմ, օգտվելով այս հնարավորությունից, քանի որ մինչև ապրիլի 24-ը այլևս հնարավորություն չի լինի այս
Կանադացինե՞րն են սահմանամերձ Վազաշենում ոսկի որոնում
Ֆինանսների պակասի պատճառով աշխատանքները դադարեցված են
Լյուդմիլա Սարգսյանը` բնապահպանական խնդիրների մասին
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությունը Հարգելի գործընկերներ, հավանաբար տեղյակ եք, թե ինչպիսի բողոքի ալիք է բարձրացել Մեծ Այրում և Ճոճկան համայնքների միջև գտնվող, շուրջ 40 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի վրա հերթական պոչամբարը կառուցելու ծրագրի դեմ: Ախթալայի կոմբինատը գործում է տասնյակ տարիներ՝ սեփականատերերի համար ապահովելով հսկայածավալ եկամուտներ: Սակայն շահագործելուն զուգահեռ, այդ նույն սեփականատերերը հարկ չեն համարում
«Նրանք փորձում են իրականացնել թուրքական երազանքը»
ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանի հայտարարությունը Հարգելի´ գործընկերներ, Ընդամենը մի քանի օրից` ապրիլի 24 -ին Երեւանում տեղի են ունենալու Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումները: Հարյուր տարի շարունակ այդ օրը մեր տոնացույցի ամենասուրբ օրերից մեկն է եղել, երբ յուրքանչուրիս սրտերը լի են եղել ցավով եւ աղոթքներով, իսկ մտքերը` լի արդարության վերականգնմանը հասնելուն ուղղված ծրագրերով: Այս տարի,
Երևանյան ֆոլկլորի սիրված երգեր և սերենադներ՝ մետրոպոլիտենում
Մայրության և գեղեցկության օրը Երևանի մետրոպոլիտենում ևս շնորհավորանքների ու անակնկալների պակաս չկար: Երևանի քաղաքապետի անունից այստեղ կին ուղևորների ապրիլի 7-ը շնորհավորել են մեկ ուղերթ տևողությամբ կենդանի կատարմամբ համերգով, շնորհավորական բացիկներով ու ծաղիկներով։ Երկնագույն ու նարնջագույն արագասլացներում հնչել են երևանյան ֆոլկլորի սիրված երգեր և սերենադներ: Երեւանի քաղաքապետարան
«Ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը» խորագրով միջազգային գիտաժողով Մայր Աթոռում
Ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ «Ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը» խորագրով միջազգային գիտաժողովը, որն անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո, ՀՀ սփյուռքի նախարարության, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Հայ Կաթողիկե եկեղեցու, Հայ Ավետարանչական ընկերակցության, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի աջակցությամբ: Ողջունելով ներկաներին՝
Էդմոն Մարուքյանը դատապարտում է «Հայփոստ»-ի գործելաոճը
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը Մեծարգո՛ նախագահող, հարգելի՛ գործընկերներ, օրերս հանդիպել եմ «Հայփոստ» ՓԲԸ Լոռու տարածքային կենտրոնի աշխատակիցներին, ովքեր տեղեկացնում են, որ տարածքային կենտրոնը միանում Սպիտակ քաղաքի «Հայփոստ»-ի մասնաճյուղին. այս պահին 11 մարդ կրճատվում է աշխատանքից, բայց դա դեռ վերջը չէ: Նրանց խոսքով՝ միացումն ազդելու է նամակների, թերթերի, ծանրոցների առաքման և այլ ծառայությունների որակի վրա,
«Ծիծեռնակաբերդ պետք է գնալ ընտանիքներով, այլ ոչ թե կուսակցություններով». Ռուբեն Բաբայան
«Մենք միշտ փորձում ենք Ցեղասպանության հետևանքները վերացնել: Մինչդեռ, առաջին հերթին, պետք է պատճառները վեր հանել ու վերացնել,- համոզված է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը.- Ցեղասպանությունը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ. պատերազմը թույլ է տալիս ցեղասպանություն անել: Այսօր, ցավոք, մենք Արևմտյան Հայաստանի մասին միայն այն գիտենք, որ այնտեղ ցեղասպանվել ենք, իսկ
Զարուհի Փոստանջյան. «ԱԱԾ-ն ու Աղվան Հովսեփյանը Սերժ Սարգսյանի հրամանով անցել են նորից ռեպրեսիաների»» (Տեսանյութ)
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությանը: Նա ասաց, որ ԱԱԾ-ն Աղվան Հովսեփյանի գլխավորած ծառայության հետ փոխանակ գնա ռուսական 102-րդ ռազմաբազա եւ ձերբակալի Պերմյակովին, ձերբակալում է Ժիրայր Սեֆիլյանին. «Այսօր առավոտյան տեղեկացանք, որ ԱԱԾ-ն անցկացրել է խուզարկություն Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա համախոհների բնակարաններում, իբրեւ թե նախապատրաստվող հանցագործության փաստեր ունի: Մի
Հայտարարություն Հիմնադիր Խորհրդարանի անդամների ձերբակալությունների մասին
2015 թ. ապրիլի 7-ի առավոտյան ժամը 06:30-ից Երեւանում, Գյումրիում, Վանաձորում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ ՀՀ քննչական կոմիտեն սկսել են իրականացնել խուզարկություններ Հիմնադիր Խորհրդարան քաղաքացիական շարժման անդամների եւ համակարգողների բնակարաններում ու գրասենյակներում, ապա ձերբակալել են նրանց, առգրավելով հաղորդակցության միջոցներ, համակարգիչներ եւ փաստաթղթեր: Խուզարկությունների եւ ձերբակալությունների ժամանակ չեն ապահովվել Հիմնադիր Խորհրդարանի անդամների տարրական իրավունքները, մասնավորապես` փաստաբան
Ռուբեն Գևորգյանի ելույթը ՀՀ ԱԺ նիստում
Մեծարգո ԱԺ նախագահ, հարգելի գործընկերներ. Հաշված օրեր են մնացել օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ցավալին այն է, որ դեպի եվրոպական ընտանիք ճանապարհ փնտրող՝ ցեղասպանությունների, բռնությունների, բռնաբարությունների արդյունքում ձևավորված սև թուրքը՝ հալիպոլիի ճակատամարտի շուրջ մտացածին իր լկտի քաղաքականությամբ փորձում է քաղաքակիրթ աշխարհին շեղել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից: Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքակիրթ աշխարհի կողմից
Հանձնարարվել է ուսումնասիրել վերելակների պահպանմանը հատկացված ու հավաքագրվող միջոցների օգտագործման արդյունավետությունը
Բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից տարվող աշխատանքների հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և ուսումնասիրել վերելակների շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների ծախսերի և կատարված աշխատանքների հաշվետվություններն ու, ինչպես նաև այդ միջոցների նպատակային օգտագործումը: «Բոլորն էլ գիտեն, որ բազմաբնակարան
Իքս Գրուպ ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանի նախաձեռնությունը
Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ապրիլի 3-ին Ջրաշխարհի տարածք էին այցելել տարբեր տարիքի բազմաթին երեխաներ՝ նկարազարդելու տոնական հավկիթները, որոնք Զատկի տոնին զարդարեցին հայրենի եզերքի նորօրյա պաշտպանների տոնական սեղանները: Հիսուս Քրիստոսի հարության տոնին հայկական ավանդական կերակուր համարվող հավկիթն ու ձուկն ապրիլի 4ին` վաղ առավոտյան, ,Իքս Գրուպե ընկերության ներկայացուցիչները տեղափոխեցին ՀՀ Զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորման այս տարվա
Ապրիլի 11-ին՝ համաքաղաքային ծառատունկ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման աշխատանքները: Ընթացքի մեջ է ծառերի ձևավորումն ու սիզամարգերի ցանքսը: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է նաև, որ մեկնարկում են ծառերի կրապատման և խոտհնձի աշխատանքները: Խոտհունձի հետ կապված հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել նաև տնտեսվարողներին: Ապրիլի 11-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և
Դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը
Ապրիլի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության, 173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց. 1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության
Պլանային ջրանջատում Էրեբունիում և Շենգավիթում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. ս. թ. ապրիլի 9-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Նոր Արեշի 3-րդ, 5-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: ս. թ. ապրիլի 9-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 10-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի`
Հիմնադիր խորհրդարանը ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից. ՀՀԿ խմբակցության քարտուղար (տեսանյութ). 1in.am
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: – Պարոն Մելիքյան, Հիմնադիր խորհրդարանի անդամներին բերման են ենթարկել, խուզարկություն են սկսել նրանց գրասենյակներում՝ Երևանում և Վանաձորում: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս երևույթները: Արդյոք սրանք ինքնադրսևորման ազատության խոչընդոտներ չե՞ն իշխանության կողմից: – Կարծում եմ՝ ոչ: Կարծում եմ, որ այն վարքագիծը, որ դրսևորում էր Հիմնադիր խորհրդարանը՝ իր
Բազմերանգ ծաղիկներով լի զամբյուղներ՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում
Մայրաքաղաքում վաղ առավոտից շարունակվում են Մայրության և գեղեցկության տոնի առիթով հաճելի անակնկալները: Անցորդ կանանց ու աղջիկներին քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներով և ծաղիկներով են դիմավորել նաև Կարապի լճի հարակից տարածքում, Հյուսիսային պողոտայում և Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Տոնական անակնկալը հաճելիորեն զարմացրել է անցորդներին, ովքեր շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար, օգտվելով առիթից նաև իրենց
Սեփական եկամուտների հավաքագրման եռամսյակային ցուցանիշը գերակատարվել է
Համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված զեկուցվել է, որ 2015 թվականի առաջին եռամսյակի ընդհանուր կատարողականը գերակատարվել է՝ կազմելով 103 տոկոս: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները նույն սկզբունքով՝ հետագա ամիսներին ևս բարձր ցուցանիշ ապահովելու նպատակով: Ապօրինաշինության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում
Բագրատյանն առաջարկում է գազի գինը որոշելը թողնել ռուսների վրա. «Վստահ եմ, ռուսներն ավելի խղճով դուրս կգան»
«Կխոսենք, կանցնի, կգնա: Վերլուծությունը շատ քիչ էր»,- ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում այսպիսի գնահատական տվեց գազի հանձնաժողովի զեկույցի մասին, որը ԱԺ-ում ներկայացրեց Վարդան Այվազյանը: Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «Գյուղեր էիք գազիֆիկացրել, գյուղից 1-2 հոգի գազ ունենային, թե չէ, գազը թանկացնում է մյուս սպառողների համար: Գազի գնի եւ սպառման ծավալների էլաստիկությունն ենք մենք ուսումնասիրել, 1-ից
Չինական դպրոցի հիմնաքարը կդրվի աշնանը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի հիմնադրման ծրագրին, միջպետական կրթաթոշակային տեղերին, հայ-չինական կրթական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Չինական կողմը տեղեկացրել է, որ այժմ ընթանում է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ
Վարդգես Բաղրյան. «Նախընտրական քարոզարշավի ընթացքում որեւէ արտառոց դեպք չի գրանցվել»
Վարդգես Բաղրյանի խոսքերով՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության համար թիվ մեկ խնդիրը Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն է
«Ձեզ համար, կանայք» ակցիայով պոլիկլինիկաներ է դիմել ավելի քան 28 հազար կին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, նախ շնորհավորել է ներկա բոլոր կանանց ու աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, բարեկեցություն և երջանկություն: «Ձեզ համար, կանայք» խորագրով մեկամսյա առողջապահական ակցիայի ընթացքի վերաբերյալ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ չորս շաբաթների ընթացքում քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ է դիմել 28
Գազպրոմը մեր հաշվին $50-60 հազարանոց «Տոյոտաներ» է գնել: Այվազյանը պնդում է՝ «Տոյոտայից» այն կողմ թույլ չենք տալիս»
«Կորուստները չպետք է սակագնի մեջ մտնի: Որովհետեւ ես խիստ կասկածում եմ, որ կորուստների տեղը չգիտեն: Նույնը՝ էներգետիկայի բնագավառում է: Շատ լավ գիտեն, թե կորուստները որտեղ են լինում եւ ինչպես են լինում: Այդ կորուստները մտածված մտցնել սակագնի մեջ՝ սա անընդունելի եմ համարում: Հիմա դուք չէ ասեք, ես էլ հա՛ եմ ասում»,- այսօր գազի հանձնաժողովի զեկույցի քննարկման
Հայտարարություն. ԱԱԾ եւ ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացված գործողությունները համարում ենք ահաբեկչության արտահայտման ազատության դեմ
Հիմնադիր Խորհրդարանի անդամների ձերբակալությունների մասին 2015 թ. ապրիլի 7-ի առավոտյան ժամը 06:30-ից Երեւանում, Գյումրիում, Վանաձորում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ ՀՀ քննչական կոմիտեն սկսել են իրականացնել խուզարկություններ Հիմնադիր Խորհրդարան քաղաքացիական շարժման անդամների եւ համակարգողների բնակարաններում ու գրասենյակներում, ապա ձերբակալել են նրանց, առգրավելով հաղորդակցության միջոցներ, համակարգիչներ եւ փաստաթղթեր: Խուզարկությունների եւ ձերբակալությունների ժամանակ չեն ապահովվել Հիմնադիր Խորհրդարանի
Հանձնարարվել է գույքագրել և կարճ ժամկետում մաքրել անձրևատար համակարգերը
Սահմանված ժամանակացույցով վարչական շրջաններում ընթացքի մեջ են ֆրանսիական կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով իրականացվող ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Անդրադառնալով մայրաքաղաքի հեղեղատար համակարգի աշխատանքին՝ քաղաքապետը հանձնարարել է գույքագրել և «Երևան ջուր» ընկերության հետ կարճ ժամկետում կազմակերպել անձրևատար, մասնավորապես վերջին տեղումների ժամանակ ջրակուտակումներ առաջացած հասցեների համակարգերի մաքրման
Պլանային ջրանջատում Էրեբունիում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 9-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Տիգրան Մեծի պող. 59-ից բարձր կենտ և 46-ից բարձր զույգ համարների, Տիգրան Մեծի պող. նրբանցքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ


















































