Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է գույքագրել և կարճ ժամկետում մաքրել անձրևատար համակարգերը

Ապրիլ 07,2015 16:50

Սահմանված ժամանակացույցով վարչական շրջաններում ընթացքի մեջ են ֆրանսիական կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով իրականացվող ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցությանը:

Անդրադառնալով մայրաքաղաքի հեղեղատար համակարգի աշխատանքին՝ քաղաքապետը հանձնարարել է գույքագրել և «Երևան ջուր» ընկերության հետ կարճ ժամկետում կազմակերպել անձրևատար, մասնավորապես վերջին տեղումների ժամանակ ջրակուտակումներ առաջացած հասցեների համակարգերի մաքրման աշխատանքները:

«Նախորդ շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով երկու վարչական շրջաններում ունեցանք ջրակուտակումներ: Հարկ է, որ մեր համաքաղաքացիները տեղեկանան, որ երկու դեպքում էլ հարակից տարածքների սեփականատերերի մեղքով է առաջացել խնդիրը: Շենգավիթում «Նաիրիտ» գործարանի պատճառով, որը հեղեղատարի մեջ պատ է շարել ու փակել է այն, նաև արգելել է համապատասխան ծառայություններին մուտք գործել տարածք և կարգավորել խնդիրը՝ պատճառաբանելով, որ տվյալ տարածքը անվտանգության գոտի է: Իսկ Նուբարաշենի խճուղում հարակից հողերի սեփականատերերի մեղքով է ստեղծվել նման իրավիճակ, քանի որ նրանք հեղեղատար հանդիսացող ձորակում հողի մեծ զանգված են կուտակել, ինչն իր հերթին խցանման պատճառ է դարձել: Օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ և պատասխանատվության ենթարկեք մեղավորներին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930