Լրահոս
Օրվա լրահոսը

Իքս Գրուպ ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանի նախաձեռնությունը

Ապրիլ 07,2015 17:32

Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ապրիլի 3-ին  Ջրաշխարհի տարածք էին այցելել տարբեր տարիքի բազմաթին երեխաներ՝  նկարազարդելու տոնական հավկիթները, որոնք Զատկի տոնին զարդարեցին հայրենի եզերքի նորօրյա պաշտպանների տոնական սեղանները:

Հիսուս Քրիստոսի հարության տոնին հայկական ավանդական  կերակուր համարվող հավկիթն ու ձուկն ապրիլի 4ին` վաղ առավոտյան, ,Իքս Գրուպե ընկերության ներկայացուցիչները  տեղափոխեցին ՀՀ Զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորման այս տարվա լավագույն զորամաս ճանաչված զորամասերից մեկը  և մարտական հենակետեր:

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Արշալույս Չոբանյանը ջերմ ընդունելություն կազմակերպեց և ուղեկցեց հյուրերին:

Մեր սահմանապահներին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ շնորհավորեց և   իր օրհնությունն  ուղղեց  Զորամասի հոգևոր սպասավոր Մխիթար Սարկավագ Կարապետյանը: Մարտական հենակետերում տոնական սեղանի շուրջ սահմանապահներն ու հյուրերը աղոթք հղեցին առ Աստված` հայրենի եղերքի սահմանների մշտական անառիկության և հայ զորականի բազուկների ամրության համար:

Քահանայի խոսք

Ընթերցվեցին նաև երեխաների ձեռքով գրված բաց նամակները` հասցեագրված հայ զինվորներին :

Հատկանշական է, որ մեր ապագա սերունդը հպարտությամբ և հարգանքով է լցված Հայ Զինվոր կոչմանը և այսօր արդեն ցանկանում է նմանվել մեր երիտասարդ հերոսներին:
Ինչպես իր ուղերձում նշեց Խաչիկ Խաչատրյանը.

– Այսօրվա  հերոսը հայ զինվորն է,ով ապահովում է մեր խաղաղ քունը, մեր ապրելու իրավունքը և մեր երեխաների ապագան:

Զինվորին քաջալերելն ու գոտեպնդելը մեր պարտականությունն է և պարտադիր պիտի կրի շարունակական բնույթ, և որ ոչ պակաս կարևոր է՝ մյուսների համար լինի վարակիչ:

Մեր սահման պահողը պիտի իմանա, որ իր կողքին կանգնած են  մեծից մինչև փոքր՝ թե գործարար, թե հողագործ, թե ուսուցիչ և թե հոգևորական:

Նրանց երախտապարտ է մի ողջ ժողովուրդ: Ժողովուրդ, ով ապացուցել է, որ
ինքն անվախ է և անսասան  իր  հավատի մեջ:

Քրիստոս հարյավ ի մեռելոց…

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի

Աղբյուրը՝ khachikkhachatryan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930