Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմերանգ ծաղիկներով լի զամբյուղներ՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում

Ապրիլ 07,2015 17:14

Մայրաքաղաքում վաղ առավոտից շարունակվում են Մայրության և գեղեցկության տոնի առիթով հաճելի անակնկալները: Անցորդ կանանց ու աղջիկներին քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներով և ծաղիկներով են դիմավորել նաև Կարապի լճի հարակից տարածքում,  Հյուսիսային պողոտայում և Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Տոնական անակնկալը հաճելիորեն զարմացրել է անցորդներին, ովքեր շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար, օգտվելով առիթից նաև իրենց անկեղծ գոհունակությունն են հայտնել՝ Երևանն օր օրի ավելի բարեկարգ ու հարմարավետ դարձնելու համար:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930