Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. «ապրիլի 24-ը մեզ համար մի կետ է, որից հետո քաղաքական փորձառությամբ առավել պատրաստված պետք է շարունակենք մեր պայքարը»

Ապրիլ 07,2015 18:46

ՀՀ  Ազգային  ժողովի Բարգավաճ Հայաստան  խմբակցությունը շարունակում է  աշխատել և  իր բնականոն գործունեությունը  ծավալել կուսակցության ծրագրային դրույթներին համահունչ:

Սակայն ինչպես արդեն ավելի վաղ հայտնի էր,  Բարգավաճ Հայաստան կուսակցությունը  ֆիքսած կետ ունի՝ ապրիլի 24, և միայն դրանից հետո գործողությունների տրամաբանական շարունակություն:

Եվ այժմ, օգտվելով այս հնարավորությունից, քանի որ մինչև ապրիլի 24-ը այլևս հնարավորություն չի լինի այս ամբիոնից հայտարարությամբ հանդես գալ, ցանկանում եմ կիսվել այս թեմայով իմ մտահոգությունների վերաբերյալ:

Այսօր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ընդունվեց հայտարարություն Հայոց  Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Այս առիթով, պետք է փաստենք, որ կան բազմաթիվ հայեցակարգեր և հայտարարություններ, և չէի ցանկանա, որ այսօրվա հայտարարությունը դառնա ներքին սպառման մի փաստաթուղթ, որն իր սպառումը  կարող է գտնել միայն  հայաստանյան իրականության մեջ կամ միայն  Սփյուռքում:

Այս ամենին վկայակոչելով՝  համապատասխան մարմիններին առաջարկում եմ ստեղծել  մեխանիզմներ,  որով  կգնահատվի պետական և քաղաքական գործիչների՝  ի նպաստ  ցեղասպանության ճանաչմանը ծավալած գործունեության արդյունավետությունը:

Եվ չմոռանանք, որ ապրիլի 24-ը մեզ համար մի կետ է,  որից հետո այս բոլոր փաստաթղթերով և քաղաքական փորձառությամբ առավել պատրաստված պետք է շարունակենք մեր պայքարը:

ՀՀ Ազգային Ժողովի  Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930