Օրվա լրահոսը
Գագիկ Ծառուկյանի անցած ճանապարհն ու Պարույր Հայրիկյանի վստահությունը
«Ես որեւէ քաղաքական ուժի կամ անհատի գործունեությունը գնահատում եմ այսպես՝ քո խոսքերը, քո վստահությունը ստուգվում է քո անցած ճանապարհով: Երբ այդ ճանապարհի տեսանկյունից եմ նայում, անընդմեջ այս իշխանությունների հետ եղած որեւէ քաղաքական ուժից. ԲՀԿ կլինի, ՀՅԴ, ՕԵԿ, որեւէ բան սպասելուց առաջ ես մի փոքր գործ պիտի տեսնեմ»,- այսպես արձագանքեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, երեկ կայացած
Յուդիթ Պոլգարը 26 տարի անց գահընկեց եղավ
Ջիբրալթարում ավարտված շախմատի ներկայացուցչական մրցաշարի արդյունքներով կանանց աշխարհի չեմպիոն, չինացի Հոու Յիֆանը ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշային դասակարգման ցուցակում շրջանցեց հունգարացի Յուդիթ Պոլգարին, որն անփոփոխ ցուցակը գլխավորում էր 26 տարի՝ 1989 թվականից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chess.com-ի
Վարդան Բոստանջյան. «Օրենքի հետաձգումը հարցի լուծում չէ» (Տեսանյութ)
Վարդան Բոստանջյանը այն համոզմունքն ունի, որ օրենքում պետք է արմատական փոփոխություններ մտցնել
Արմեն Աշոտյանը հեգնեց
«Առաջիկայում խոշոր հանրահավաքներ են լինելու մարզերում և համապետական հզոր հանրահավաք՝ Երևանում: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ժողովրդի պահանջը պետք է լինի հրամայական մեզ բոլորիս համար»,- երեկ, իր հրավիրած համաժողովում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ըստ էության իշխանափոխության խնդիր դրեց: Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով մեր այդ դիտարկմանը, ՀՀԿ նախագահի տեղակալ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը
Հաշտվեցին
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հաշտության պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ, որի արդյունքում կարճվել է ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող գործը՝ ըստ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության՝ ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության և քաղաքաշինության նախարարի` տեղեկատվություն ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելու և վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին: Տեղեկացնենք,
Ահարոն Ադիբեկյան. «Մեր հասարակության մեջ բռնությունը դեռ ընտանիքում է մնում»
Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ եթե դաստիարակության համակարգը պետության միջոցով չփոխենք, այս վիճակը կշարունակվի
«Ես բախտավոր եմ, ոչ թե հարուստ»
Ճանաչված դաշնակահար Անտոնիո Գոնսալեսը բավարարված լինելու իր ընկալումն ունի Իտալացի ճանաչված դաշնակահար Անտոնիո Գոնսալեսի երեւանյան համերգին հայ հանդիսատեսը սպասում էր դեռեւս անցյալ տարվա գարնանից: Երաժշտի մենահամերգը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) նշանակված էր 2014թ. մայիսի 2-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով չկայացավ: Երաժիշտը Երեւանում է: «Առավոտը» հանդիպեց նրա հետ: Երեւանյան չկայացած համերգի առիթով
Հոգեբան. «Բանակային միջավայրը ագրեսիվության բարձր մակարդակ է ծնում»
Սամվել Խուդոյանի կարծիքով՝ Վազգեն Սարգսյանի ինստիտուտում տեղի ունեցած սպանությունում առկա է «իմ դեմ խաղ չկա» փիլիսոփայությունը
Ձերբակալված սառնաղբյուրցի երիտասարդին ազատ արձակեցին
Հենց նոր ազատ արձակեցին Մնացական Ալեքսանյանին, որին ձերբակալել էին դեռեւս նախորդ օրը: Վերջինս շտապում էր տեսնել իր հիվանդ մորը եւ խուսափում էր մանրամասն պատասխանել լրագրողների հարցերին: Նրա հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանը նշեց, որ շարունակելու են պահանջատեր լինել: Այն հարցին, թե այս դեպքից հետո կլքե՞ն Հայաստանը, վերջինս պատասխանեց՝ երբեք: Նախատեսված բողոքի երթը Գյումրիում չի կայանալու, քանի որ
«Այդ տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել». Ստեփան Մարգարյան
Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Միքայել Մելքումյանը ամփոփեցին երեկվա Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանականների խորհրդաժողովի արդյունքները: Հարցին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի ելույթը, ասել էր, որ «ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասությունները աղաղակող էին»: Ի պատասխան՝ Ստեփան Մարգարյանն ասաց. «Ինչպես գրված է, որ հրամցրել էին, եթե տեքստը ուշադիր կարդաք, ես համոզված եմ, որ այդ տեքստը
Հակոբ Տիգրանյանը` ներկուսակցական տարաձայնությունների մասին. «Կա մեկ Հնչակյան կուսակցություն»
«Չէի ուզի ասել, որ դա պառակտում, կամ երկու թևերի բաժանում է. կա մեկ Հնչակյան կուսակցություն և այլ կուսակցություններ», – Aravot.am-ի հարցին` արդյոք հարթվեցի՞ն կուսակցության ներքին, երկու թևերի միջև եղած տարաձայնությունները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց Ս.Դ. Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը: Շարունակելով՝ Հակոբ Տիգրանյանը պարզաբանեց. «Թույլ տվեք չհամաձայնել`ասելով երկու թև: Ցավոք,
Հենրիխ Մխիթարյանը հոգով ու սրտով «Բորուսիայի» հետ է
Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անվան շուրջ գրեթե ամեն օր հակասական լուրեր են տարածվում: Վերջինը՝ նա ցանկանում է հեռանալ «Բորուսիայից»: Այս հարցի պատասխանը ֆեյսբուքյան իր էջում տվել է ինքը, Մխիթարյանը: «Օգտվելով առիթից՝ ուզում եմ ձեզ ասել, որ ամբողջովին կենտրոնացած եմ «Բորուսիայում» իմ անմիջական պարտականությունների կատարման վրա: Հիմա մենք ծանր ժամանակներ ենք
«Մեր երկրում ընդդիմությունը նույն բաներով է տառապում, ինչ իշխանությունը»
Ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի կարծիքով, վաղուց ժամանակն է, որ բոլորը նույն օրենքներով ապրեն Ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը մտահոգ է Հայաստանի ներկայիս իրավիճակով, ասում է՝ որեւէ մեկն իրավունք չունի ծանր ժամանակներում անկայունացնել երկիրը: Խոսելով Հիմնադիր խորհրդարանի՝ հայտնի ավտոերթի մասին, արվեստագետն ասաց, որ բռնությունը դատապարտելի է, բայց նրա խոսքով. «Եթե խոսքը վերաբերում է այս երկրի նախագահին, ի՞նչ
Հոգեբան. «Բանակում ծառայում է այն մարդը, որը մեր կողքին է ապրում, որին մենք խուլիգան ենք անվանում»
Ռուբեն Աղուզումցյանի կարծիքով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանությունն ավելի խորը պատճառներ կարող է ունենալ
Հովհաննես Մարգարյանը պահանջում է, որ պատժվեն 102-րդ ռազմաբազայի աշխատակիցները
«Այսօր բավականաչափ տարբեր տեղեկատվություն է ստացվում, ով ինչ մտածում, ով ինչ խոսում է՝ գրվում է: Դա գալիս է նրանից, որ մենք պարբերաբար պաշտոնական տեղեկատվություն չենք ստանում: Մեր պաշտոնական մարմինները պետք է պարբերաբար տեղեկատվություն տան, որ հասարակությունն իմանա՝ ինչ փուլում է գտնվում: Հստակ պետք է ունենալ տեղեկատվություն, որպեսզի գնահատական տրվի»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Ավետիսյանների
Փոլ Սմիթն ուզում է նոկաուտի ենթարկել Արթուր Աբրահամին
Բրիտանացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթը կարծում է, որ երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ ռեվանշ մենամարտում (փետրվարի 21-ին՝ Բեռլինում) դա անելն իր ուժերից վեր չէ: «Հավատում եմ, որ կարող եմ նոկաուտի ենթարկել նրան: Հավատում եմ, որ այնքան հզորություն ունեմ, որ կարող եմ տապալել յուրաքանչյուրին: Հավատում եմ, որ կարող եմ հաղթել այդ
Միշա Հայրապետյան. «Մենք միակ երկիրն ենք, որն աթլետիկական ստադիոն չունի»
Վերջին ամառային օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցումներին մասնակցեց Հայաստանի չորս աթլետ: Բոլորն էլ ներկայացնում էին ցատկային ձեւերը ու բոլորն էլ Լոնդոն մեկնել էին վարկանիշով: Ընդհանրապես մեր աթլետները միջազգային մրցաշարերում առավել հաջող հանդես են գալիս հեռացատկում եւ եռացատկում: Ռիո դե Ժանեյրոյի Խաղերի ի՞նչ նպատակներ ունեն մարզաձեւի պատասխանատուները: Այս մասին «Առավոտը» զրուցել է հանրապետության աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ
Յուրգեն Կլոպ. «Ոչ մի դեպքում հրաժարական չեմ տա»
Չնայած Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է եզրափակել Բունդեսլիգայի առաջնության մրցաշարային աղյուսակը, գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի պատրաստվում հեռանալ: «Ձմեռային ընդմիջումից հետո իմ լիցքերը մինչեւ վերջ չեն սպառվել ընդամենը երկու խաղից հետո եւ ես ոչ մի դեպքում հրաժարական չեմ տա: Ես հավատում եմ երկրորդ շրջանում մեր առաքելությանը: Եթե նախորդ հանդիպման ժամանակ ցանկանում էինք գոլ խփել,
«Մեզ համար ԲՀԿ-ն շատ վստահելի գործընկեր է, Ծառուկյանի ելույթն առաջընթաց է». Լեւոն Զուրաբյան
Թռուցիկ հետեւել եմ խորհրդաժողովի ընթացքին, նաեւ կարդացել եմ Ծառուկյանի ելույթը»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ խոսելով երեկվա ոչ իշխանականների խորհրդաժողովի մասին՝ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա հայտարարեց. «Մեզ համար ԲՀԿ-ն շատ վստահելի գործընկեր է, որի հետ համագործակցում ենք: Կոնկրետ Ծառուկյանի ելույթի մասին կարող եմ ասել, որ սա իսկապես առաջընթաց է: Առաջին անգամ ԲՀԿ-ն, Գագիկ
ՀՈՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի և ՀՀ ԿԳՆ համար 12 հատուկ դպրոցի երեխաները` Երևան քաղաքի պատմության թանգարանում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի , ինչպես նաև ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող համար 12 հատուկ դպրոցի երեխաների համար կազմակերպել էր այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան: Այցելության ընթացքում երեխաներին ներկայացվել են ժամանակավոր ցուցահանդեսների սրահում տեղ գտած տիկնիկների հավաքածուն,
Նախորդ տարվա համեմատ՝ ավելի շատ մարդ է մեկնել ՀՀ-ից
2015 թվականի հունվարին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 133 հազար 574 ուղեւոր, ինչը շուրջ 1 569 ուղեւորով կամ 1,18 տոկոսով ավելի է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ: Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 69 352 ուղեւոր (69 384 ուղեւորի փոխարեն 2014 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 64 222 (62 621 ուղեւոր՝ 2014-ին):
«Ծառուկյանը երեկ պիտի զենք բաժաներ գնային Բաղրամյան 26-ի վրա՞» (Տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը համաժողովրդական շարժման մասնակի՞ց է, ընդդիմությո՞ւն է`«Զարկերակ» մամուլի ակումբում այսպիսի հարց ուղղվեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանին, քանի որ վերջինս վերլուծելով Գագիկ Ծառուկյանի երեկ հրավիրած համաժողովն` ասաց, որ իշխանության արբանյակները հայհոյում են Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Հայաստանում կա Համաժողովրդական շարժում, իշխանություն եւ իշխանության գործակալներ: Էդ մարդիկ նաեւ Ռոբերտ Քոչարյանին են հայհոյում:
Ինչպես անել, որ ավարտական թեզը պատուհաս չդառնա
Բուհն ավարտող ուսանողների համար ավարտական աշխատանքի պատրաստման խնդիրը մի քիչ բարդ է, քանի որ ոմանք դեռ ձեռնամուխ չեն եղել գործին, ոմանք էլ զբաղված են ընթացիկ ու միջանկյալ քննություններով: Կան ուսանողներ էլ, որ մտածում են՝ ինչո՞ւ ամիսներով տանջվել, եթե հնարավոր է պատրաստի աշխատանքը գնել, մանավանդ՝ նման հայտարարություններն ամենուր են: Օրինակ, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի
Ամեն օլիգոֆրենիկ չէ, որ կարող է անմեղսունակ ճանաչվել. «Հայոց աշխարհ»
Օլիգոֆրենիա հիվանդությամբ տառապելը անմեղսունակ ճանաչվելու միանշանակ հիմք չի կարող լինել: Օլիգոֆրենիան հոգեկան հիվանդություն է, սակայն հիվանդությամբ տառապող յուրաքանչյուր մարդու համար յուրահատուկ քննության առարկա պետք է դառնա նրա մեղսունակ լինել կամ չլինելու հարցը: Այս մասին ասել է իրավաբան Վահագն Մարտիրոսյանը: Ըստ նրա. «Ամեն օլիգոֆրենիկ չէ, որ կարող է անմեղսունակ ճանաչվել: Այսինքն՝ օլիգոֆրենիկ լինելը հիմք չէ անձին
Հարցը իրավական հարթություն տեղափոխելը բխում է ՀՀ շահերից. «Ա1+»
«Ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելը բխում է Հայաստանի շահերից»,-համոզված է քաղաքագետ Արա Պապյանը: Նրա կարծիքով՝ միամտություն է հարցի լուծումը տեսնել քաղաքական դաշտում. «Իրավական դաշտը միակ տեղն է, որտեղ մենք ունենք ավելի լավ դիրքեր, քան Թուրքիան, քանի որ կան հստակ օրենքներ, որոնցով կարգավորում է իրավական դաշտը և դրանք փոփոխման ենթակա չեն»: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Ցավոք, այս հարցի պատասխանը խորհրդաժողովում չհնչեց. «Չորրորդ իշխանություն»
ԲՀԿ խորհրդաժողովում հնչած այն տեսակետների մասին, որ իշխող կուսակցությունում եւ ընդհանրապես գործող իշխանությունների մեջ քիչ չեն ազնիվ, պարկեշտ եւ բանիմաց մարդիկ։ Իհարկե՝ նրանց հետ նույնպես պետք է համագործակցել։ Բայց հարց է ծագում՝ Սերժ Սարգսյանն այդ մարդկանց թվի՞ն է պատկանում, թե ոչ: Սա իսկապես ամենակարեւոր հարցն է։ Եթե նա այդ մարդկանց թվին է պատկանում՝ ինչո՞ւ է
Բագրատ սրբազան եպիսկոպոս. Ցեղասպանության պատճառները պետք է տարիներ առաջ սկսեինք փնտրել
Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ եթե չվերացնենք ցեղասպանության պատճառները, ապա կրկնվելու վտանգը մշտապես առկա կլինի
«Իշխան Զաքարյանը գտնվում է Սերժ Սարգսյանի կալանքի տակ, անհետացումից հետո տեսե՞լ եք». Լեւոն Զուրաբյան
Այն պահից, երբ ընդդիմությունը հետախուզում հայտարարեց, թե ուր է Իշխան Զաքարյանը, այդ պահից նա վերցրեց արձակուրդ:
Օգտակար խորհուրդներ
Մաքրում ենք արյունը Սրտի անխախտ աշխատանքի համար առաջին հերթին հարկավոր են առողջ անոթներ եւ մաքուր արյուն: Արյունը մաքրող արդյունավետ միջոցներից է. 1 բաժակ սառը ջրին ավելացնել 5 կաթիլ յոդ, 1 ճաշի գդալ մեղր եւ 1 ճաշի գդալ խնձորի կամ խաղողի քացախ: Խառնուրդը լավ խառնել եւ օրը 2 բաժակ խմել: Առաջին բաժակը խմել վաղ առավոտյան՝















































