Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ  Մովսեսի գյուղապետի հեռախոսը շարքից հանելը դիվերսիա՞  է

Փետրվար 06,2015 14:39

Բերդի տարածաշրջանի Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանից տեղեկացանք, որ փետրվարի 5-ի ժամը 19-ից  մինչեւ 23.30-ը ադրբեջանական զինուժը գնդակոծել է Մովսես գյուղը, այդտեղ վնասվել է 7 տուն: Գյուղապետն ասաց, որ վնասվել են տների տանիքներ, պատուհաններ եւ այլն: Ա. Ավալյանը հայտնեց, որ   երեկ երեկոյան տարօրինակ կերպով փչացել է  իր բջջային հեռախոսը, այն զանգեր չի  ընդունում, չի լիցքավորվում,դրանում առկա հեռախոսահամարները չեն  բացվում:

Գյուղապետը զարմացած է այդ փաստից, այդ ոլորտի մասնագետներն անգամ չեն կարողանում հասկանալ, թե ինչն է դրա պատճառը:

Նշենք, որ այսօր առավոտից  մեր զանգերին չեն արձագանքում սահմանամերձ Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի եւ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի  բջջային հեռախոսները, թեեւ այդ գյուղապետերը միշտ պատրաստակամ են պատասխանել  մեր հեռախոսազանգերին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728