Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխան Զաքարյանը գտնվում է Սերժ Սարգսյանի կալանքի տակ, անհետացումից հետո տեսե՞լ եք». Լեւոն Զուրաբյան

Փետրվար 06,2015 12:41

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախ շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ներին, որ իր հարցով զբաղվել են, հետաքննություն են անցկացրել եւ փորձել են, ամեն ինչ արել են՝ պարզելու, թե վերջապես ուր է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Հիշեցնենք, որ նա պետք է ներկայացներ ՎՊ 2013-ի հաշվետվությունը, բայց ուղարկել էր խորհրդի անդամ Սեյրան Ավագյանին:

Ishxan Zaqaryan-ardzakurdԼեւոն Զուրաբյանը հարց ուղղեց. «Ինչո՞ւ Իշխան Զաքարյանը կոնտակտի դուրս չի գալիս որեւէ մեկի հետ՝ ոչ ԶԼՄ-ների, ոչ մեզ հետ: Անհետացումից հետո դուք տեսե՞լ եք Իշխան Զաքարյանին: Հրապարակված փաստաթուղթը, որը մատուցվեց իշխանությունների կողմից որպես պատասխան, թե ուր է Իշխան Զաքարյանը, կատարյալ անհեթեթություն է: Այն պահից, երբ ընդդիմությունը հետախուզում հայտարարեց, թե ուր է Իշխան Զաքարյանը, այդ պահից նա վերցրեց արձակուրդ: Սա միակ առաքելությունն է, որն ինքն ունի՝ կապված ԱԺ-ի հետ: Մատուցած տարբերակները ուղղակի ծիծաղելի են:

Նա ասաց, որ Իշխան Զաքարյանի մեղքն այստեղ չկա. «Նա գտնվում է Սերժ Սարգսյանի արգելքի ու կալանքի տակ: Ես նորից հարց եմ տալիս՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը, գտեք եւ ստացեք հասարակությանը եւ մեզ հուզող այս հարցի պատասխանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728