Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի և ՀՀ ԿԳՆ համար 12 հատուկ դպրոցի երեխաները`  Երևան քաղաքի պատմության թանգարանում

Փետրվար 06,2015 13:09

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ  Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի , ինչպես նաև ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող  համար 12 հատուկ դպրոցի  երեխաների համար կազմակերպել էր այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան: Այցելության ընթացքում երեխաներին ներկայացվել են  ժամանակավոր ցուցահանդեսների սրահում  տեղ գտած տիկնիկների հավաքածուն,  թանգարանում առկա ցուցանմուշներն ու պատմամշակութային արժեք ներկայացնող այլ առարկաները, վավերագրերը:  Նմանօրինակ նախաձեռնություններ առաջիկայում կյանքի կկոչվեն նաև կրթամշակութային այլ հաստատությունների երեխաների համար:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728