Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանը երեկ պիտի զենք բաժաներ գնային Բաղրամյան 26-ի վրա՞» (Տեսանյութ) 

Փետրվար 06,2015 13:03

Ռոբերտ Քոչարյանը համաժողովրդական շարժման մասնակի՞ց է, ընդդիմությո՞ւն է`«Զարկերակ» մամուլի ակումբում այսպիսի հարց ուղղվեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանին, քանի որ վերջինս վերլուծելով Գագիկ Ծառուկյանի երեկ հրավիրած համաժողովն` ասաց, որ իշխանության արբանյակները հայհոյում են Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Հայաստանում կա Համաժողովրդական շարժում, իշխանություն եւ իշխանության գործակալներ: Էդ մարդիկ նաեւ Ռոբերտ Քոչարյանին են հայհոյում: Քոչարյանը ընդդիմություն չի, բա ի՞նչ ա: Նայեք Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը»:

Ճշտող հարցին`այսինքն, Ռոբերտ Քոչարյանը հարո՞ւմ է համաժողովրդական շարժմանը, տրվեց այսպիսի պատասխան. «Մենք չենք գնում ընտրությունների, որ մի ցուցակի մեջ են: Հիմա պետք է իշխանությունը վերադարձվի ժողովրդին, հետո ընտրություն կլինի`ո՞վ ում մասին ի՞նչ ուզում ա, թող խոսի: Քոչարյանի ժամանակ համեմատաբար նորմալ վիճակ է եղել տնտեսական առումով, Հայաստանի հետ էլ արտաքին աշխարհում նման ձեւ չէին խոսում, թուրքերի հետ sms-ներ չէին ուղարկում»

Արամ Հարությունյանն ասաց, որ Համաժողովրդական շարժումը փաստեց, որ անցնցում իշխանափոխություն է պետք, մայդան պետք չէ: Թե ինչպե՞ս դա պետք է լինի, նա շախմատային համեմատություններով ասաց. «Իշխանության դիրքն այնքան է վատանում, որ «մատի» սպառնալիքի տակ ինքը հանձնվում է: Իշխանությունն անժառանգ է, թիմում կա պառակտում: Իշխանությունը ռեսուրս չունի, իրենք գնալու են»: Առավել հստակ արտահայտվելու հորդորներին ի պատասխան` Արամ Հարությունյանը պոռթկաց. «Մտածում եք, որ Ծառուկյանը երեկ պիտի զենք բաժաներ ընդդիմադիրներին ու միասին գնային Բաղրամյան 26-ի վրա՞»:

Նա կարծում է, որ իշխանության վրա ճնշումներով պետք է ամեն ինչ լինի, դրանցից մեկն էլ ասենք, Տիգրան Սարգսյանի հրաժարականն էր. «Եթե հարյուր հազար մարդ կանգնեց հրապարակում, ուրիշ տարբերակ չկա, իշխանությունները գնալու են արտահերթի»:

Արամ Հարությունյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը, Համաժողովրդական շարժումը հաշվի են առել նախկին բոլոր ընդդիմությունների սխալները: «Երեկ կայացած խորհրդաժողովն աննախադեպ էր Հայաստանի քաղաքական պատմության մեջ: Ծառուկյանին հաջողվել էր ի մի բերել, իրար կողք նստեցնել հայաստանյան քաղաքական ուժերին, իհարկե, բացի իշխող ուժից: Խոսքն այն ուժերի մասին է, որոնք միեւնույն մոտեցումն ունեն, բայց նախընտրում են համագործակցությունը եռյակի շրջանակներում: Ամբողջ խորհրդաժողովի ընթացքում կարմիր թելի պես անցնում էր իշխանափոխության ուրվականը: Ելույթ ունեցողները ելքը դրա մեջ էին տեսնում: Ծրագրային էր Գագիկ Ծառուկյանի ելույթը, նա խոսեց ամեն ինչի մասին»,- ասաց Արամ Հարությունյանը`հավելելով, որ իշխանությունը քաղաքականապես անկողնային վիճակում է. «Մենք չենք կարող թույլ տալ այն շռայլությունը, որ իշխանությունները վերարտադրվեն: Անիմաստ է խոսել սահմանադրական բարեփոխումների մասին, քանի որ Սահմանադրությունը չէ, որ այսօր մեզ խանգարում է: ՀՅԴ-ն է կողմ, իրենց ծրագրում կա, բայց կգա օրը եւ կհասկանան, որ իրենց տեղն այդտեղ չէր: Քաղաքական համախմբում չկա սահմանադրական բարեփոխումների շուրջ, երեկվա ելույթները դա ցույց տվեցին»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Դեռ ոչ մի փրփուր ծովում փոթորիկ չի արել:Շողում է…Փրփուր է…

  2. Անի says:

    Այդ համաժողովի մասնակիցների 99 տոկոսը իշխանության մեջ է եղել:Հիմա էլ: Ազգային ժողովը իշխանություն չէ?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728