Օրվա լրահոսը
Որոշում է կայացվել՝ Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին
Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում կատարված սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում օրենքով սահմանված կարգով շարունակվում է: ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովմանը, ինչպես նաև՝ հնարավոր բոլոր վարկածների ստուգմանն ուղղված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ:
Արամ Հովհաննիսյան. «Մեր առաջին խնդիրը»
Հասկանալ, որ վերջին ոճրագործությունը հետևանք է: Հետևանք է մեր իշխանության տևական ծառայամիտ պահվածքի, հետևանք է մեր հիվանդ մտայնության, թե, իբր, ռուս զինուժի առկայությունը զսպում է Թուրքիային: Հակառակ, նրա ներկայությունը ԵՂԵԼ Է, Է ԵՎ ԿՄՆԱ մեծագույն վտանգը մեր գոյության: Տարածաշրջանի երկրները խորշում, սարսափում են Ռուսաստանի մերձությունից, ուստի նույնպիսի թշնամանք տածում են մեր նկատմամբ, որովհետև նպաստում ենք
Հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից քաղաքացուն առևանգելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացուն առևանգելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նախաքննության ընթացքում պարզվել են քաղաքացու առեւանգման մանրամասները։ Քննության տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչ Է.Գյուլնազարյանը, Գ.Գևորգյանին առևանգելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով
Պահանջում էին ռուս զինվորականին հանձնել ժողովրդի դատին (Տեսանյութ)
Շիրակի մարզպետարանի շենքի մոտ բողոքի մասնակիցները փաստորեն քննադատելով հանրապետության գլխավոր դատախազին, պահանջում էին ռուս զինվորականի գործը թույլ չտալ քննելու ՌԴ զինվորական դատախազությանը, շատերն էլ պահանջում էին ռուս զինվորականին հանձնել ժողովրդի դատին: Այս պահին երթի մասնակիցները շարժվում են դեպի Շիրակի մարզի դատախազություն: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Լուսանկարը՝ Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից
ԳՊԿ նախագահն ամփոփեց կոմիտեի 2014 թ. գործունեությունը
Հունվարի 14-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ Ս. Հարությունյանն ամփոփեց ԳՊԿ 2014 թվականի գործունեությունն ու անդրադարձավ հեռանկարային ծրագրերին: Օրենսդրության բնագավառում 2014 թվականի ընթացքում կոմիտեի կողմից մշակվել է ՀՀ կառավարության 4 որոշման նախագիծ, որից երկուսն արդեն ընդունվել է: ՀՀ կառավարության ընդունած որոշումներից մեկի
ՀՀ գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում Գյումրիում հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման ուղղությամբ
Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ վեց քաղաքացիների սպանության, մանկահասակ երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, շարունակում է հսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման
Քաղաքագետի դեմ առաջադրվել է խարդախության մեղադրանք
Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված «նոր» քրեական գործով քաղաքագետը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացել երեք նիստերից մեկ անգամ: Վաղը դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ հերթական դատական նիստն է նշանակվել: Սուրեն Սուրենյանցին այս անգամ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խարդախությամբ, զգալի չափերի հափշտակություն կատարելու «միասնական դիտավորությամբ», իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար
Եվգենի Բիբին. «Դժվար է կանխատեսել, թե արժույթի փոխարժեքի բարձրացման արդյունքում հոսանքի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ»
Եվգենի Բիբինը վստահեցնում է, որ այսօր «ՀԷՑ»-ը աշխատում է ծախսերի կրճատման ուղղությամբ
Գյումրիում վայր գցեցին ռուսական դրոշները եւ ձվեր շպրտեցին ռուսական հյուպատոսարանի շենքի վրա (Ֆոտոշարք, տեսանյութ)
Գյումրիում մեկնարկել է բողոքի երթը, Երեւանից եկել են ակտիվիստներ, խառն իրավիճակ է: Ոստիկանները փորձում են հանգստացնել զայրացած գյումրեցիներին, սակայն վերջիններս պահանջում են ռուս զինվորականին հանձնել հայկական կողմի դատին: Այժմ երթի մասնակիցները Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց են, պահանջում են, որ ռուսական կողմի պատասխանատուները եւս գան հանդիպման: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են 2015 թվականի գերակա խնդիրներն ու միջոցառումների ծրագրերը
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2015 թվականին նախարարության առջև դրված գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրի կատարման հարցերը: Խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները: «Չնայած գյուղատնտեսության բնագավառում մշտապես առկա
Տոներից հետո ապամոնտաժվում են ամանորյա զարդարված եղևնիներն ու դրանց մետաղյա կոնստրուկցիաները
Հունվարի 14 ից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ամանորյա զարդարված եղևնիների ու դրանց մետաղյա կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքները: Այդ ուղղությամբ գործընթաց է ծավալվել նաև Հանրապետության հրապարակում: Անվտանգության պահպանման և այլ բաղադրիչների ապահովման նկատառումով աշխատանքներն իրականացնում են հատուկ մասնագիտացած խմբերը, որոնք էլ ամանորի նախաշեմին ամբողջացրել էին եղևնիների տոնական տեսքը: Հանրապետության հրապարակի և խոշորածավալ մյուս տոնածառների ապամոնտաժումը կտևի
2013թ. Գյումրու ռուսական ռազմակայանից բողոքները շատացել են. ՌԴ զինվորների մայրերի կոմիտե
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից 2013թ. սկսած բողոքները շատացել են, հայտնել է Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտեի պատասխանատու քարտուղար Վալենտինա Մելնիկովան՝ նշելով, որ 2009-2013թթ. այդ զորակայանից ընդհանրապես բողոքներ չէին հնչում: «2013թ. վերջից այդ զորակայանից շատ հաճախ սկսվեցին բողոքներ հնչել: Չեմ կարող ասել, որ դրանք զանգվածային էինք, բայց կային», – ասել է Մելնիկովան, – Հիմնականում բողոքում էին,
Լեգենդար բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը եկել էր դատարան, իսկ հարեւանը՝ ոչ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր պետք է սկսվեր լեգենդար բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատարան չէր ներկայացել տուժող Դիանա Ստեփանյանը:Այս պատճառով հետաձգվեց դատական նիստը, եւ այն նշանակվեց հունվարի 19-ին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ճանաչված բռնցքամարտիկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի
«Հայէլցանցերի» միլիոնավոր դոլարների պարտքերի պատճառով, հնարավոր է էլէներգիան թանկանա (Տեսանյութ)
«Հայէլցանցերի» պարտքը 15,8 միլիարդ դրամ է
«Բայց դուք հարգելու բա՞ն եք, որ հարգանք եք պահանջում». Վարդգես Գասպարին կրկին պառկեց հատակին (Տեսանյութ)
Այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական ակտիվիստ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի համակիր Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը ընդմիջումից հետո կրկին հետաձգվեց: Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թ. հունիսի 12-ին, գտնվելով նույն դատարանի առջեւի հասարակական վայր համարվող հատվածում, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների
Օրենքով գողերի մեծ հավաքի, նրանց կարմիր շորերի ու պոմիդոր չուտելու մասին. 258 օրենքով գողի զրկել են տիտղոսից. (Տեսանյութ)
Մամուլում բուռն քննարկվում է ազդեցիկ օրենքով գողերի մեծ հավաքը, որը տեղի էր ունեցել Հայաստանում, ըստ որոշ տեղեկությունների՝ Կոտայքի մարզում: Թե ինչ հարցեր են քննարկել գողականները, քանի հոգու են զրկել օրենքով գող տիտղոսից, այսօր հրավիրած ասուլիսում քրեագետ Սերգեյ Գալոյանը որոշ տեղեկություններ հրապարակեց: Սերգեյ Գալոյանի խոսքերով՝ օրենքով գողերը կարող էին իրենց հավաքը անցկացնել Մոսկվայի սրճարաններից մեկում. «Այն
«Դեմ առ դեմ». Հրանուշ Խառատյան եւ Թեւան Պողոսյան
Այսօր ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի եւ Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ: Թեման՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին
Գիտաշխատողների հավելավճարն ավելացել է. «Ա1+» (տեսանյութ)
Հունվարի 1-ից բարձրացել է գիտական եւ գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված գիտաշխատողների հավելավճարը , որի չափը կախված է գիտական աստիճանից։ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը տեղեկացրել է, որ գիտության դոկտորի հավելավճարը կդառնա 50,000 դրամ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Հարցում Թուրքիայում․ Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ է 9.1 տոկոսը
Փորձագետների մեջ, սակայն, զգալիորեն ավելի շատ են հայերի ցեղասպանությունը ճանաչելու և ներողություն խնդրելու կողմնակիցները՝ 19 տոկոս:
«Այն, ինչ կատարվեց «Շառլի Էբդոյի» դեմ, սպասելի էր»
Ըստ արաբագետ Արաքս Փաշայանի՝ Եվրոպայում նոր թափ կստանա իսլամաֆոբիան, ազգայնական ուժերը կսկսեն ավելի ինտենսիվ կերպով պայքարել իսլամի ներթափանցման ու ներգաղթյալների դեմ: Փարիզում «Շառլի Էբդո» (Charlie Hebdo) շաբաթաթերթի խմբագրության վրա հունվարի 7-ի առավոտյան կատարված ահաբեկչական հարձակումը, որի զոհ դարձան այդ երգիծական շաբաթաթերթի 10 լրագրող եւ 2 ոստիկան, ապա դրան հաջորդած եւս 5 հոգու՝ չորս պատանդի եւ
Քրեագետի կասկածները՝ Պերմյակովի ցուցմունքի եւ Գյումրիի սպանության մութ կողմերի մասին
Հակառուսական տրամադրություն ստեղծվե՞ց, մի խեղճուկրակ մոմավառություն արեցինք:
Գրեթե ողջ Գյումրին Սուրբ Նշան եկեղեցում է (Տեսանյութ, ֆոտոշարք)
Գյումրեցիները՝ ծանոթ, թե անծանոթ, վաղ առավոտից շտապում են Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի՝ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին իրենց ցավակցությունները հայտնելու: Ավետիսյանների վիշտը կիսելու են գալիս տարբեր հիմնարկների աշխատակիցներ, ուսանողներ, տարեցներ, զինծառայողներ: Մարդիկ ուղղակի խոսքեր չեն գտնում բնութագրելու կատարված ոճրագործությունը, չեն հասկանում, թե ինչն էր դրդել ռուս զինվորականին գազանաբար ոչնչացնելու անմեղ ընտանիքը: Նրանց կարծիքները այս հարցի շուրջ տարբեր
Անդրանիկ Մարգարյանին նվիրված շախմատի 5-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 780 շախմատիստ
Քաղաքապետին ներկայացնելով ընթացքը՝ Սմբատ Լպուտյանը նշել է, որ հուշամրցաշարն այս տարի հավաքել է բացառիկ մեծ կազմ, որը շուրջ 100-ով ավելի է քան 2014թ-ին:
Մահացել է հայ ռեժիսոր, մանկավարժ, դերասան Յուրի Էլոյանը
Այսօր առավոտյան լուսադեմին` ծանր հիվանդությունից հետո` 74 տարեկան հասակում մահացել է անվանի հայ ռեժիսոր, մանկավարժ, դերասան Յուրի էլոյանը: Յուրի Էլոյանը բազում բեմականացումների հեղինակ էր: Առանձնակի արժեք ունեն նրա հեռուստաթատրոնի մի շարք բեմադրությունները: Դրանցից են` Ե. Շվարց, «Երկու թխկի» (կենդանի եթեր), Ա. Պետրոսյան, «Աբգար դպիր Թոխաթեցին», Վ. Սարոյան, «Մարդկային կատակերգություն», Ա. Չեխով, «Հիվանդասենյակ N16» (վերջին երկուսի
«Հայկական ներուժը հնարավոր է համախմբել»
Հարցազրույց «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանի հետ – Դուք, իբրեւ «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ, բազմաթիվ ոլորտներում նպատակներ եք դրել Ձեր առաջ, խնդրում եմ մի փոքր մանրամասնեք: -Մենք հասարակական դիվանագիտության միջոցով նպաստում ենք ռուսաստանյան քաղաքական, վերլուծական շրջանակներին հայկական խնդիրների ներկայացմանը, հայկական պետականության շուրջ համայնքային ներուժի համախմբմանը եւ հայ-ռուսական տարբեր ծրագրերի իրականացմանը: Արցախի հարցն ու Հայոց ցեղասպանության թեման
Stratfor. 2015-ին Ադրբեջանը կփորձի փոխել ստատուս քվոն Ղարաբաղի հարցում. azatutyun.am
2015-ին Ադրբեջանը կփորձի փոխել Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն՝ առաջնագծում ռազմական առավել մեծ ակտիվություն դրսևորելով: Այնուհանդերձ, քիչ հավանական է, որ սահմանային լարվածությունը վերաճի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, կանխատեսել են ամերիկյան Stratfor հետազոտական կենտրոնի փորձագետները: Նրանք նկատում են, որ առավելապես կենտրոնացած լինելով ներքին և տնտեսական հարցերի վրա՝ Ռուսաստանն էլ դժվար թե խառնվի հակամարտությանը: Հակադրվելով Ուկրաինայի, Մոլդովայի և
Աշոտյանը ՀՀԿ-ական պատգամավորին 20 մլն դրամ հատկացնելու մասին. «Եթե տիկին Բախշյանն էլ լիներ, այդ գործը արվելու էր»
Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին խնդրեց մեկնաբանել ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի Դպրոց-կենտրոնների միությանը՝ կառավարության կողմից 20 մլն դրամ հատկացնելը, նաեւ հետաքրքրվեց՝ իշխող կուսակցության հետ կապ չունեցող որեւէ կառույցի երբեւէ այդ չափի պետական դրամաշնորհ հատկացվե՞լ է: «Շատ արհեստական եմ համարում աժիոտաժ կոչվածը, ճիշտն ասած աժիոտաժ էլ չտեսա, տիկին Ռուզաննա Մուրադյանը մինչեւ ԱԺ պատգամավոր դառնալը 43 ավագ
karabakh-open.info. «Ես Շարլի Հէպտո Չեմ», եթէ …
Անկասկած, որ Փարիզեան «Շարլի Հէպտո» երգիծական թերթին վրայ տեղի ունեցած յարձակումը նոր հանգրուան մը բացաւ Եւրոպայի համար: Մինչ եւրոպական շարք մը պարբերականներ կ’ազդարարեն, որ տեղի ունեցածը «Ֆրանսայի սեպտեմոեր 11-ն է» անդին Եւրոպայի քաղաքական վերնախաւը դէպքը դատապարտելէ ետք Կիրակի օր Փարիզի մէջ մանակցեցաւ ահաբեկչութիւնը դատապարտող բողոքի ցոյցերուն: Ցոյցերը կը կրէին մէկ խորագիր՝ «յանուն հանրապետութեան» եւ քայլերթին
Մնում է՝ ռեժիսորները չանտեսեն ժամանակակից հեքիաթագիրներին
Մանկական ներկայացումների, հեռուստաալիքներով ցուցադրվող մուլտֆիլմերի եւ մանկական կինոնկարների հիմքում հիմնականում ընկած են հայկական ժողովրդական եւ հայ դասական ու օտար հեղինակների հեքիաթներ: Վերջերս տեղի ունեցավ հայկական առաջին անիմացիոն մուլտֆիլմի՝ «Անահիտի» պրեմիերան, որի հիմքում նույնպես դասական հայ գրողի՝ Ղազարոս Աղայանի հանրահայտ հեքիաթն էր (ռեժիսոր՝ Դավիթ Սահակյանց): Ինչո՞ւ է անընդհատ շեշտը դրվում դասական հեքիաթների վրա, մի՞թե մեր օրերում


















































