Լրահոս
Օրվա լրահոսը

Տոներից հետո ապամոնտաժվում են ամանորյա զարդարված եղևնիներն ու դրանց  մետաղյա կոնստրուկցիաները

Հունվար 14,2015 16:00

Հունվարի 14 ից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ամանորյա զարդարված եղևնիների ու դրանց մետաղյա կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքները: Այդ ուղղությամբ գործընթաց է ծավալվել նաև Հանրապետության հրապարակում: Անվտանգության պահպանման և այլ բաղադրիչների ապահովման նկատառումով աշխատանքներն իրականացնում են հատուկ մասնագիտացած խմբերը, որոնք էլ ամանորի նախաշեմին ամբողջացրել էին եղևնիների տոնական տեսքը: Հանրապետության հրապարակի և խոշորածավալ մյուս տոնածառների ապամոնտաժումը կտևի մի քանի  օր, մյուսների դեպքում`ավելի կարճ ժամանակահատված: Մետաղյա կոնստրուկցիաները կկոնսերվացվեն, կներկվեն և պատրաստ կպահվեն արդեն այս տարեվերջին նորից տեղադրվելու համար:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031